«Որմնանկարչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Որմնանկարչություն''', [[Գեղանկարչություն|գեղանկարչության]] տեսակ, ներկերով անմիջականորեն սվաղված պատերի, առաստաղների կամ էլ [[Ճարտարապետություն|ճարտարապետական]] շինության տարբեր մակերեսներին փակցված պաստառի, թղթի և այլ նյութերի վրա պատկերներ, զարդապատկերներ ստեղծելու արվեստը։ Որմնանկարչությունը, որը մեծ մասամբ կատարվում է [[ֆրեսկո]]յի, սոսնձաներկերի, մոմանկարչության, տեմպերայի, յուղաներկերի ընձեռած հնարավորություններով, պատկանում է մոնումենտալ արվեստի բնագավառին (երբեմն [[խճանկարչություն]]ը ևս պայմանականորեն դասվում է որմնանկարչությունյան շարքը)։
 
== Պատմություն ==
Որմնանկարչության հնագույն օրինակներից են քարանձավային պատկերները, որոնք ի հայտ են եկել դեռևս ուշ [[քարի դար]]ի շրջանում և ժայռապատկերները։ [[Հին Եգիպտոս]]ում (հատկապես մ․ թ․ ա․ III—I հզ․) տարածված է եղել հարթապատկերային (պաշտամունքային, մարտի, կենցաղային տեսարաններով) որմնանկարչություն։ Մ․ թ․ ա․ II հազարամյակին է վերաբերում [[Չինաստան]]ի և դինամիկ կոմպոզիցիոն լուծումներով առանձնացող [[Եգեյան մշակույթ]]ի Որմնանկարչություն։ [[Հին Հունաստան]]ում ստեղծվել են տարածականության պատրանք ստեղծող որմնանկարներ, որ հետագայում զարգացել է Հին Հռոմի որմնանկարչությունում։ Եթե VII-VIII դդ․ միջինասիական շինությունները զարդարվում էին ֆիգուրատիվ պատկերներով, ապա [[Միջին Ասիա]]յի, [[Իրան]]ի և [[Առաջավոր Ասիա]]յի միջին դարերի իսլամական արվեստում տարածվել է անխառն զարդապատկերային որմնանկարչությունը։
 
Միջին դարերի Չինաստանում (Դունխուան) և [[Հնդկաստան]]ում (Աջանաա) վիմափոր շինությունները արտակարգ հարուստ Էին որմնանկարներով։ Միջին դարերի Եվրոպայի բարձր ոգեշնչվածությամբ տոգորված և նվիրապետական խիստ որոշակի ստորակարգմամբ տեղադրված որմնանկարչությունը [[Բյուզանդիա]]յում, [[Վրաստան]]ում, [[Բալկաններ]]ում, [[Հին Ռուսիա]]յում դարձել է գեղանկարչության կարևոր տարատեսակներից։ Հին ռուսական որմնանկարչության վաղ շրջանի օրինակները գտնվում են Կիևի, [[Նովգորոդ]]ի, Վլադիմիրի (X—XI դդ․) եկեղեցիներում, այն նոր վերելք է ապրել XIV— XV դդ․՝ Ֆեոֆան Գրեկի, [[Անդրեյ Ռուբլյով]]ի և Դիոնիսիի ստեղծագործություններում։ [[Արևմտյան Եվրոպա]]յի ռոմանական ոճի շինությունների որմնանկարչություն աչքի է ընկնում սուր արտահայտչականությամբ, իսկ գոթական կառույցներում, ուր հոծ պատերը գրեթե բացակայում են, որմնանկարները փոխարինվել են վիտրաժներով։ Որմնանկարչությունը մեծ վերելք է ապրել [[Իտալիա]]յում, [[Վերածնունդ|Վերածննդի]] շրջանում, ուր նկարիչները (Զոտտո, Մազաչչո, Պիեռո դելլա Ֆրանչեսկա, [[Լեոնարդո դա Վինչի]], [[Ռաֆայել]], [[Միքելանջելո]] և ուրիշներ) իրենց որմնանկարներում հասել են քաղաքացիական պաթոսով ներթափանցված ռեալիստական խոր արտահայտչականության։ Վերածնության որմնանկարչությանը բնորոշ է իրական տարածության պատրանքային ընդարձակումը, որին արվեստագետները հասել են ճարտարապետական և քանդակագործական մոտիվների նմանակման միջոցով։ Այս երևույթը ուժեղացել է բարոկկոյի որմնանկարչությունում, որը ձեռք է բերել դեկորատիվ բնույթ։
 
XVII—XVIII դդ․ որմնանկարները հաճախ իրենց տեղը զիջել են [[գոբելեն]]ներին, հայելիներին, պաստառներին, իսկ գեղանկարչության միջոցներով զարդարվել են առաստաղները։ XVIII —XIX դդ․ սկզբի [[կլասիցիզմ]]ի որմնանկարներում գերակշռել են քանդակային (գրիզայչի տեխնիկայով), ճարտարապետական ձևերի, բնանկարային պատկերումները։ XIX դ․ վարպետները, վերականգնելով թեմատիկ որմնանկարչությունը, երբեմն դիմել են վաղ իտալական վերածննդի ավանդույթներին (օր․՝ գերմ․ նազովրեցիները), հաճախակի ընկնելով [[էկլեկտիզմ]]ի գիրկը։ Որմնանկարչության նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ''մոդեռն'' ոճի և ազգային ռոմանտիկական ուղղություններին հարող գեղանկարիչները (Պ․ Պյու- վի դը Շավանը, Մ․ Դենին՝ Ֆրանսիայում, Ֆ․ Հոդլերը՝ [[Շվեյցարիա]]յում, Է․ Մունկը՝ [[Նորվեգիա]]յում, Վ․ Մ․ Վասնեցովը, Մ․ Ա․ Վռուբելը, Մ․ Վ․ Նեստերովը՝ Ռուսաստանում)։ Ժամանակակից կապիտալիստական երկրների արվեստում որմնանկարչություն են ներթափանցել աբստրակտ արվեստին և սյուրոեալիզմին հոգեհարազատ ձևապաշտական միտումներ ([[Շագալ Մարկ Զախարովիչ|Մ․ ՇագալՇագալը]]ը՝՝ [[Ֆրանսիա]]յում, Ս․ Սպենսերը՝ [[Մեծ Բրիտանիա]]յում, Ռ․ Տամայոն՝ [[Մեքսիկա]]յում)։ Միաժամանակ առաջադիմական-դեմոկրատական գաղափարներով և գեղարվեստական սուր արտահայտչամիջոցներով օժտված որմնանկարչություն են ստեղծել մեքսիկացիներ Դ․ Ռիվերան, Կ․ Օրոսկոն, Դ․ Ա․ Միկեյրոսը, շվեյցարացի Հ․ Էռնին, ամեր․ նկարիչ Ա․ Ռեֆռեժիեն։ ԽՍՀՄ-ում որմնանկարչության զարգացմանը նպաստել է շինարարության մեծ թափը, հասարակական հոյակերտ շենքերի ու հուշահամալիրների կառուցումը, արվեստների համադրության նկատմամբ արվեստագետների հարաճուն հետաքրքրությունը։ 1920—40-ական թթ․ Որմնանկարչության ասպարեզում աշխատել են Լ․ Ա․ Բրունին, Ա․ Ա․ Դեյնեկան, Պ․ Դ․ Կորինը, Ե․ Ե․ Լանսերեն, Վ․ Ա․ Ֆավորսկին, 1950—60-ական թթ․՝ Ա․ Վ․ Վասնեցովը, Ն․ Ցու․ Իգնատովը, Բ․ Պ․ Միլյուկովը և ուրիշներ։ Որմնանկարչության արվեստը հաջողությամբ զարգանում է նաև [[ԳԴՀ]]-ում (Վ․ վոմակա), [[Հունգարիա]]յում (է․ Դոմանովսկի) և սոցիալիզմի այլ երկրներում։
 
== Որմնանկարչությունը Հայաստանում ==
[[Պատկեր:Saint Mesrop Mashtots Cathedral in Oshakan, part 30, VM.jpg|մինի|Հայկական որմնանկարչություն]]
Հայաստանում որմնանկարչության՝ մեզ հայտնի ամենահին օրինակները պատկանում են [[ուրարտու|ուրարտական]] դարաշրջանին։ Դրանք մասնավորապես [[Էրեբունի]]ի պալատի (մ․ թ․ ա․ VII դ․) որմնանկարներն են, որոնք հայտնաբերվել են 1950 թվականին, ուր պատկերված են աստվածների երթը, որսի տեսարաններ և այլն։ Լայնորեն օգտագործված են եզրազարդեր։ Իրենց մոտիվներով, ոճով և կատարման տեխնիկայով դրանք առնչություններ ունեն Հին Արևելքի նույն ժամանակաշրջանի որմնանկարչության հետ։ Որմնանկարների բազմաթիվ բեկորներ են հայտնաբերվել [[Հելլենիզմի դարաշրջան|հելլենիստական շրջանի]] [[Արտաշատ]]ում։ Սակայն որմնանկարչություն առավել զարգացում է ապրել միջին դարերի Հայաստանում։ Չնայած որմնանկարչությունը մանրանկարչության նման մեծ տարածում չի ունեցել, այնուամենայնիվ պահպանված օրինակների (սովորաբար՝ հատվածաբար) անկրկնելիությունն ու գեղարվեստական կատարելությունը փաստում են միջնադարյան Հայաստանում որմնանկարների արվեստի զարգացման բարձր մակարդակը։ Այդ է վկայում [[Վրթանես Քերթող]]ը (VI դ․ վերջ և VII դ․ սկիզբ) իր «Ընդդեմ պատկերամարտության» տրակտատում, ուր խոսում է եկեղեցիների՝ ավետարանական թեմաներով որմնանկարների մասին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սկսած IV դարից հայկական եկեղեցիները զարդարվել են որմնանկարներով։ Հայկական որմնանկարչության պատկերագրական և գեղարվեստական բնորոշ առանձնահատկությունները կազմավորվել են VII դարում։ Նույն ժամանակաշրջանում էլ մշակվել է հայկական որմնանկարչության ինքնատիպ տեխնիկան (հղկված քարի վրա նրբաշերտ հիմնաներկով), որի շնորհիվ որմնանկարները պահպանվել են դարեր շարունակ։ Հայկական որմնանկարչության զարգացումը սերտորեն կապված է եղել պատմաքաղաքական ընդհանուր իրադրության հետ․ վերելքի շրջանները համընկել են երկրի համեմատաբար բարեկեցիկ ժամանակներին (VII դ․՝ [[Արուճ]], [[Թալին]], [[Լմբատ]], [[Կոշ]], X դ․՝ [[Տաթև]], [[Աղթամար]], [[Հաղպատ]]ի աբսիդի նախնական շերտը, XIII դ․՝ [[Քոբայր]], [[Տիգրան Հոնենց]], Բախտաղեկի, [[Դադիվանք]], [[Ախթալա]]յի աբսիդը և այլն)։ Եկեղեցիները զարդարող մեզ հայտնի հայկական որմնանկարչության բոլոր օրինակները կրոնական բովանդակություն ունեն, իսկ աշխարհիկ բնույթինը, որոնցով, ըստ գրավոր աղբյուրների, ծածկվել են պալատների պատերը, մեզ չեն հասել։ Որմնանկարչությունը Հայաստանում շարունակվել է կիրառվել նաև ուշ շրջանում (XYII— XIX դդ․)։ Նշանակալից է եղել Հուքնաթանյան ընտանիքի դերը, որի նշանավոր վարպետները նկարազարդել են էջմիածնի տաճարը և մի շարք այլ եկեղեցիներ։ Որմնանկարչությունը (հիմնականում աեմպերա և յուղաներկ) լայն տարածում է ունեցել [[Նոր Ջուղա]]յում, զարդարվել են ինչպես եկեղեցիները, այնպես էլ մասնավոր տները։ Չնայած ուշ շրջանի որմնանկարչություն նշանակալի ավանդ ունի հայկական մոնումենտալ գեղանկարչության պատմության մեջ, այն իր գեղարվեստական հատկանիշներով զգալիորեն զիջում է միջին դարերի որմնանկարներին։ Կանոն համակարգերի համեմատաբար ազատ մեկնաբանումը, գեղարվեստական լեզվի ինքնատիպությունը, որ կազմավորվել է տեղական, ժողովրդական արվեստի և հելլենիստական գեղանկարչության ավանդույթների օրգանական զուգորդմամբ, և, վերջապես, տեխնիկայի յուրօրինակությունը միջնադարյան հայկական որմնանկարչությունը դասում են արևելա-քրիստոնեական մոնումենտալ գեղանկարչության պատմության նվաճումների շարքը։ Սովետական Հայաստանում որմնանկարչությունը՝ որպես մոնումենտալ արվեստի կարևոր մարզերից մեկը, վերելք է ապրել։ Նրա զարգացման միտումները հիմնականում կապված են [[Մարտիրոս Սարյան|Մ․ Սարյանի]] և [[Հակոբ Կոջոյան|Հ․ ԿոջոյանԿոջոյանի]]ի ստեղծագործության հետ։ 1950—70-ական թթ․ որմնանկարչության ասպարեզում աշխատել են Հ․ Զարդարյանը, Հ․ Մինասյանը, [[Մինաս Ավետիսյան|Մ․ ԱվետիսյանԱվետիսյանը]]ը, Ն․ Քոթանջյանը, Ս․ Մուրադյանը, Վ․ Խաչատուրյանը, Ռ․ Աթոյանը, Հ․ Սիրավյանը, Զ․ Գրիգորյանը, Մ․ Հովհաննիսյանը, Ա․ Գրիգորյանը և ուրիշներ։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=646}}