«Որակական ածականներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (5) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
 
Որակական ածականներն արտահայտում են՝
* առարկաների արտաքին ու ներքին հատկանիշներ (օրինակ՝ ''բարձր, թեթև, մաքուր, նոր, ուղիղ'' և այլն),
* մարդկանց ու կենդանիների բարոյական ու հոգեկան հատկանիշներ (օրինակ՝ ''լուրջ, համառ, սիրալիր, ծույլ'' և այլն),
* գույներ (օրինակ՝ ''կանաչ, լուրթ, ճերմակ'' և այլն)
* զգայարաններով ընկալվող հատկանիշներ (օրինակ՝ քաղցր, դառը, կծու'' և այլն) և այլն։
 
Որակական ու [[հարաբերական ածականներ]]ի քանակական սահմանը շատ շարժուն է և հարաբերական<ref>В. В. Виноградов, Русский язык, М.-Л., 1947, էջ 24:</ref>: Սակայն որակական ու հարաբերական ածականների բառիմաստային տարբերություններն ուղեկցվում են [[Բառակազմություն|բառակազմական]] ու [[Քերականություն|քերականական]] մի շարք տարբերություններով, այսինքն` կարելի է նշել մի շարք առանձնահատկություններ, որոնց հիման վրա կարելի է որակական ածականներն առանձնացնել հարաբերականներից։ Այդ տարբերություններն են`
* Որակական ածականներն ունեն [[Ածականի համեմատության աստիճաններ|համեմատության աստիճաններ]], օրինակ` ''համառ - ավելի համառ - ամենահամառ'', ''բարձրահասակ - ավելի բարձրահասակ - ամենաբարձրահասակ'' և այլն։ Որոշ որակական ածականներ, սակայն, իրենց արտահայտած իմաստով պայմանավորված, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ''ամուրի, ամուլ, ազաբ, անջատ, արու, էգ, դատարկ, զուրկ, լերկ, խորթ, խռով, հավասար, աշխետ, մունջ, որձ, հատուկ, որբ, ունայն, փուչ, լի, կույր, կաղ, մերկ, տկլոր, չբեր, ստերջ, այրի, հղի, բոբիկ'' և այլն։
* Որակական ածականներից ածանցների միջոցով կազմվում են փոքրացուցիչ-փաղաքշական և սաստկական իմաստ արտահայտող ածականներ, օրինակ` ''փոքր-փոքրիկ, լուռ-լռին'' և այլն։
* Որակական ածականներից ''-ություն'' ածանցով կազմվում են [[գոյական]]ներ, օրինակ` ''մաքուր-մաքրություն, համառ-համառություն, քաղցր-քաղցրություն'' և այլն։
* Որակական ածականները սովորաբար ունեն [[հականիշ]]ներ, օրինակ` ''բարձր-ցածր, հեռու-մոտ, հաստ-բարակ'' և այլն։
* Որակական ու հարաբերական ածականները տարբերվում են նաև [[Շարահյուսություն|շարահյուսական]] կիրառությամբ։ Որակական ածականների մի զգալի մասը կարող է գործածվել [[բայ]]երի հետ` հանդես գալով որպես պարագա, օրինակ` ''գաղտնի մոտենալ, հստակ երևալ'' և այլն։
* Որակական ածականներն ըստ կազմության կարող են լինել ինչպես պարզ, այնպես էլ ածանցավոր կամ բարդ, այնինչ հարաբերական ածականները պարզ լինել չեն կարող. վերջիններս ունենում են միայն բաղադրյալ կազմություն, օրինակ` ''ամառային, քաղաքային, ծովափնյա, գիշերային, ոսկե, աղեղնավոր'' և այլն։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
* Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 128-131։
* Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
 
[[Կատեգորիա:Ձևաբանություն]]