«Ոչխար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ծագում: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 36.
Որպես կանոն ոչխարների մոտ [[եղջյուր]]ները լավ զարգացած են (երկու, երբեմն նաև չորս և ավելի), բայց որոշ ցեղատեսակների մոտ դրանք կարող են բացակայել կամ լինել միայն որձերի մոտ։ Ոտքերը ուժեղ են, լավ հարմարված ժայռոտ տեղանքում երկար ժամանակ տեղափոխվելուն<ref>Ensminger, Dr. M.E.; Dr. R.O. Parker (1986). Sheep and Goat Science, Fifth Edition. Danville, Illinois: The Interstate Printers and Publishers Inc. ISBN 0-8134-2464-X</ref>։ Տնային ոչխարները կախված ցեղատեսակից ունեն տարբեր չափեր և քաշ։ Հասուն կենդանու աճի արագությունը և զանգվածը հիմնականում պայմանավորված են [[ժառանգականություն|ժառանգականությամբ]], այդ պատճառով [[սելեկցիոն ընտրություն]]ը հաճախ իրականացվում է այդ հատկանիշների հիման վրա<ref>Simmons, Paula; Carol Ekarius (2001). Storey’s Guide to Raising Sheep. North Adams, MA: Storey Publishing LLC. ISBN 978-1-58017-262-2</ref>։
 
Հասուն որձերը սովորաբար կշռում են 45-100 կգ, ավելի խոշորները՝ 70-160 կգ։ Ոչխարի ([[սաֆոլկսյան ոչխար|սաֆոլկսյան]] ցեղատեսակի) ռեկորդային քաշը հասել է 247,2 կգ-ի։ Կենդանիների մոտ [[հետնաբաշ]]ի բարձրությունը միջինում կազմում է 55-100 սմ, իսկ մարմնի երկարությունը՝ 60—110 սմ։ Դունչը սրացած է, համարյա ամբողջովին (բացառությամբ շրթունքների և ռնգերի եզրերի) ծածկված է բարակ մազածածկով։ Շուրթերը բարակ են և շարժուն։ Ինչպես [[խոյ]] ցեղի մյուս տեսակների մոտ, ընտանի ոչխարի [[արցունքոսկր]]երի դիմային մակերեսին, ակնախորշերի ներքին անկյան տակ, գտնվում են «արցունքային փոսիկները»՝ [[ճարպագեղձեր|ճարպային գեղձերգեղձերով]]ով հարուստ մաշկի հատուկ խորացումներ, որոնց արտազատած հեղուկը կուտակվում է հոտավետ [[ճարպ]]ային զանգվածի տեսքով։ Նմանօրինակ փոսիկներ առկա են նաև երկու մատների վերին հոդերի միջև։ Այս գեղձերի արտազատած հեղուկով էլ պայմանավորված է ոչխարների բնորոշ հոտը<ref name="Reavill" />։
 
Հասուն ոչխարները ունեն 32 [[ատամ]] (ատամնային բանաձևը՝ I։0/3 C։0/1 P։3/3 M։3/3)։ Դրանցից 6 զույգը՝ արմատային (վերևում և ներքևում), 6 զույգը՝ [[աղորիք]]ներ (նույպես վերևում և ներքևում), 2 [[ժանիք]] (ներքևում) և 8 [[կտրիչ ատամներ|կտրիչ]] (միայն ներքևի մասում)<ref>Idaho Falls District 91 «[http://www.d91.k12.id.us/skyline/teachers/robertsd/sheep.htm Строение черепа домашней овцы]» Прочитано 2007-12-11</ref>։ Կտրիչների և աղորիքների միջև առկա է մեծ տարածություն։ Կտրիչները տեղակայված են [[ծնոտ]]ի երկայնքով՝ կազմելով բութ անկյուն։ Այսպիսի դասավորվածությունը թույլ է տալիս կենդանուն ավելի արդյունավետ ուտել խոտը, ի տարբերություն այլ բուսակեր կենդանիների։ Բերանի ետնային մասում՝ արմատային և աղորիքային ատամները միասին մեծ մակերես են կազմում։ Այդ ատամներով կենդանիները ծամում են խոտը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոչխար» էջից