«Ողնուղեղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գործառույթներ: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 19.
Սկզբում՝ ներարգանդային կյանքի երրորդ ամսում, ողնուղեղը գրավում է ամբողջ ողնաշարի խողովակը, այնուհետև ողնաշարն սկսում է ավելի արագորեն աճել, քան ողնուղեղը, որի հետևանքով վերջինիս ծայրը աստիճանաբար տեղափոխվում է վեր (գանգի ուղղությամբ), ըստ որում սահմանային թելը ձգվում է որպես բարակ թել։ Ծնվելու ժամանակ ողնուղեղի ծայրը գտնվում է գոտկային III ողնի բարձրության վրա, իսկ հասուն մարդունը հասնում է I և II գոտկային ողների բարձրությանը։ Ողնուղեղի այդ ձևի բարձրացման շնորհիվ (ascensus medullae spinales) նրանից դուրս եկող նյարդամատները ընդունում են թեք ուղղություն։
 
== Ողնուղեղի անատոմիան ==
=== Ողնուղեղի կառուցվածքը ===
 
Տող 53.
===== Ողնուղեղի սպիտակ նյութը, ողնուղեղի հաղորդող ուղիներ =====
Սպիտակ նյութը բաղկացած է 3 աղբյուրներից առաջացող նյարդային ելուններից։
* Միջողնային հանգույցների նյարդային բջիջների (աֆերենտ նեյրոնների) ելուններ։
* Անմիջապես ողնուղեղի գորշ նյութի բջիջների (միջադիր և էֆերենտ նեյրոնների) ելուններ։
* Գլխուղեղի բջիջների (էֆերենտ նեյրոնների) ելուններ։
 
Այս ելունները կազմում են նյարդաթելերի 3 համակարգեր.
* Ասոցիացիոն թելերի կարճ խրձեր, որոնք միացնում են ողնուղեղի տարբեր
բարձրության հատվածները (աֆերենտ և միջադիր նեյրոններ)։
* Երկար կենտրոնաձիգ (զգացող, աֆերենտ) թելեր, որոնք կամ կազմում են միջողնային հանգույցներից ծագող հետին արմատների շարունակությունը (աֆերենտ նեյրոններ), կամ սկսվում են ողնուղեղի գորշ նյութից (երկրորդ նեյրոն). թե՛ մեկ և թե՛ մյուս խրձերը բարձրանում են դեպի մեծ ուղեղ կամ ուղեղիկ։
* Երկար կենտրոնախույս (շարժիչ, էֆերենտ) թելեր, որոնք իջնում են գլխուղեղից
դեպի ողնուղեղ՝ առաջնային եղջյուրի հետ միանալու համար (էֆերենտ նեյրոններ)։
 
Տող 72.
Հետին պարանիկները պարունակում են ողնուղեղային հետին նյարդարմատների թելեր։ Նարանց մեջ կարելի է առանձնացնել 3 համակարգեր։
 
* Նազելի խուրձ (Գոլլի) (fasciculus gracilis Golli)
* Սեպաձև խուրձ (Բուրդախի) (fasciculus cuneatus Burdachi)
* Թիկնային սեփական խրձեր (fasciculus propril dorsales)
 
Կողմնային պարանիկները պարունակում են հետևյալ խրձերը.
* Վերել ուղիներ.
 
Դեպի հետին ուղեղը.
:* Ողնուղեղ – ուղեղիկային հետին (ֆլեքսիգյան) խուրձ (tractus
spinocerebellaris posterior)
:* Ողնուղեղ – ուղեղիկային առաջային (Հովերսի) ուղի (tractus spinocerebellaris anterior)
 
Դեպի միջին ուղեղը.
:* Ողնուղեղ – ծածկային ուղի (tractus spinotectalis)
 
Դեպի միջանկյալ ուղեղը.
:* Ողնուղեղ – տեսաթմբային կողմնային ուղի (tractus spinothalamicus tateralis)
:* Ողնուղեղ – տեսաթմբային առաջային ուղի (tractus spinocerebellaris anterior)
* Վայրէջ ուղիներ.
 
Մեծ ուղեղի կեղևից.
:* Կեղև - ողնուղեղային կողմնային ուղի (կամ կողմնային բրգային ուղի) (tractus corticospinalis (pyramidalis) lateralis)
 
Միջին ուղեղից.
:* Կարմիր կորիզ - ողնուղեղային ուղի (կամ Մոնակովի խուրձ) (tractus rubrospinalis (Monakow))
 
Հետին ուղեղից.
:* Օլիվաողնուղեղային ուղի (tractus olivospinalis)
:* Սեփական խուրձ (fasciculus proprius lateralis)
 
Առաջնային պարանիկները պարունակում են վայրէջ ուղիներ։
 
Գլխուղեղի կեղևից.
:* Կեղև - ողնուղեղային առաջային ուղի (կամ առաջանին բրգային ուղի) (tractus coricospinalis (pyramidalis) anterior):
 
Միջին ուղեղից.
:* Ծածկա - ողնուղեղային ուղի (tractus tectospinalis)
:* Նախադուռ – ողնուղեղային ուղի (tractus vestibulospinalis)
:* Ցանցաողնուղեղային ուղի (tractus reticulospinalis)
:* Սեփական խուրձ (fasciculi proprii ventrales)
 
=== Ողնուղեղի պատյանները ===
Տող 117.
Ողնուղեղը պատվում է երեք շարակցահյուսվածքային պատյաններով, որոնք առաջանում են [[մեզոդերմ]]ից՝ ուղեղային խողովակի շուրջը։ Այս պատյանները դրսից ներս հետևյալներն են՝ կարծր պատյան կամ կարծրենի (dura mater s. pachymenix), ոստայնային պատյան կամ ոստայնենի (arachgnoidea) և անոթային պատյան կամ նրբենի (pia mater)։ Վերջին երկու պատյանները, հակառակ առաջինի, կոչվում են նաև փափուկ պատյաններ։ Գլխի շրջանում երեքն էլ դառնում են գլխուղեղի պատյաններ։
 
* '''Ողնուղեղի կարծրենին''' (dura mater spinalis) երկար, սպիտակավուն, ամուր պարկի
նման պատում է ողնուղեղը դրսից։ Այն սերտորեն չի հպված ողնաշարի խողովակի պատերին, որոնք ծածկված են սեփական շրջոսկրով (edrorachis)։ Վերջինս կոչվում է նաև կարծր թաղանթի արտաքին թերթիկ։ Endorachis – ի և կարծրենու միջև գոյանում է էպիդուրալ տարածությունը (cavum epidurale)։ Նրա մեջ գտնվում են ճարպային բջջանքը և երակային ցանցը (plexus venosi vertebralis interni), որի մեջ է թափվում ողնուղեղից և ողներից եկող երակային արյունը։
 
* '''Ողնուղեղի ոստայնենին''' (arachnoidea spinalis) ունի բարակ թափանցիկ անանոթ
թերթի ձև, ներսից հպված է կարծրենուն և բաժանվում է նրանից միայն մի ճեղքով՝ ենթակարծրենային ծոցով (cavum subdurale)։ Այս պատյանի արտաքին ու ներքին երեսները նույնպես ծածկված են էնդոթելերով։ Ոստայնենու և ողնուղեղի միջև գտնվում է լայն ենթաոստայնային տարածությունը (cavum subarachoideale), որի մեջ ողնուղեղը և նյարդարմատները ազատ են և շրջապատված են մեծ քանակությամբ ուղեղ – ողնուղեղային հեղուկով։
 
* '''Ողնուղեղի անոթապատյանի''' (pia mater spinalis) մակերեսը ծածկված է էնդոթելով և բաղկացած է արտաքին ու ներքին շերտերից, որոնց արանքով անցնում են անոթները. այն շրջապատում է ողնուղեղը և անոթների հետ միասին խրվում է ուղեղի նյութի մեջ՝ անոթների շուրջը ավշային բունոցներ առաջացնելով։ Դեպի գլուխը պատյանը պատվում է վերջնային թելիկով և վերջում ձուլվում է նրա հետ։ Բացի բազմաթիվ անոթներից, նրբենին հարուստ է նաև նյարդերով, որոնց թելերը դուրս են գալիս գլխավորապես սիմպաթիկ ցողունից՝ ողնուղեղային նյարդերի ճյուղերի հետ միասին։
 
== Գործառույթներ ==
Ողնուղեղն իրականցնում է երկու գործառույթ՝ ռեֆլեքսային և հաղորդող։ Ողնուղեղը՝ որպես [[ռեֆլեքսային աղեղի]] կենտրոնական մաս, մասնակցում է շարժողական և [[վեգետատիվ]] ռեֆլեքսներին։ Այն կարգավորում է իրանի վերջույթների շարշումներյը, ինչպես նաև ներքին օրգանների՝ սրտի, թոքերի, երիկամների և այլնի գործառույթը։ Ողնուղեղի յուրաքանչյուր հատված նյարդավորում է մաշկի որոշակի խումբ։ Ողնուղեղի պարանոցային և կրծքային հատվածում են գտնվում [[քրնարտադրության]],ստոծանու շարշոժումների կարգավորման կենտրոնները, իսկ սրբանային հատվածում՝ միզարձակման կենտրոնները։ Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթի օրինակ է ծնկային ռեֆլեքսը։ Ողնուղեղի հաղորդող գործառույթն իրականացվում է սպիտակ նյութի [[հաղորդող]] ուղիներով։ Վերընթաց ուղիով դեպի [[գլխուղեղ]] գնացող գրգիռները տեղեկատվություն են հաղորդում միջավայրի տարաբնույփ ազդակների մասին։ Վաընթաց ուղիով անցնող նյարդային ազդակը գլխուղեղի տարբեր բաժիններից հրահանգներ է հասցնում համապատասխան աշխատանք իրականացնող օրգաններին։<ref>Կ․Թ․ Սահակյան,Մարդու անատոմիա,2013․Ա․Վ․Ազնաուրյան,Է․Լ․Թումանյան․․Մ․Զ․ Բաշխինյան, մարդու անատոմիա,Երեվան 2013։</ref>
 
== Լրացուցիչ նկարներ ==
<gallery>
Պատկեր:Gray663.png|Ողնուղեղը ամբողջությամբ
Տող 137.
</gallery>
 
== Գրականություն ==
# Է. Ի. Բորզյակ, Ե. Ա. Դոբրովոլսկայա, Վ. Ս. Ռևազով, Մ. Ռ. Սապին - Մարդու անատոմիա, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով
# Մ. Գ. Պրիվեսի խմբ. Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, Եր., Լույս, 1992 թ., 2 հատորով
== Տես նաև ==
* [[Ողնուղեղի գործառույթները]]
 
{{Նյարդային համակարգ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ողնուղեղ» էջից