«Ոգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:Blessing genie Dur Sharrukin.jpg|մինի|աջից|Ջին, հինասորական քարե ռելիեֆ]]
'''Ոգի''', փիլիսոփայական հասկացություն, որը, մատերիալիստական մեկնաբանությամբ, ընդգրկում է [[գիտակցություն]]ն իր տարբեր դրսևորումներով, որոնք կազմում են հոգևոր կյանքի տարբեր ոլորտները, [[մարդ]]ու անհատական հոգևոր կյանքը՝ նրա գիտակցությունն ու ինքնագիտակցությունը, [[իդեալ]]ականի բնագավառը՝ որպես ընդհանրապես [[հոգեկան]]ի ձևեր, և [[Հասարակություն|հասարակությհասարակության]]ան հոգևոր կյանքը՝ հասարակական գիտակցության ձևերը։ Մասնավոր դեպքերում ոգին այն բարոյական, գեղագիտական, ճանաչողական, սոցիալական և այլ գաղափարներն ու իդեալներն է, որոնք իմաստավորում են հասարակական կեցությունը, այս առումով խոսում են «[[Ժողովուրդ|ժողովրդժողովրդի]]ի ոգու», «ժամանակի ոգու», «[[Ազատություն|ազատությաազատության]]ն ոգու» մասին և այլն։ Փիլիսոփայության [[Պատմություն|պատմությպատմության]]ան մեջ «Ոգի» հասկացությունը ընդհանրացվել է որպես այն ամենի կրողը, ինչ օրինաչափ, նպատակադիր բնույթ է տալիս աշխարհի երևույթներին՝ «շնչավորում է» անկենդան [[բնություն]]ը, այդպիսին է [[նուս]]ը։ Օբյեկտիվ [[իդեալիզմ]]ը բացարձակացնում է բնության այդ ակտիվ օրինաչափ, նպատակադիր կողմը՝ ոգուն հռչակելով «մեռյալ» բնության նկատմամբ առաջնային։ Գերմանական փիլիսոփայական ավանդույթի մեջ առանձնացվում են, ի տարբերություն բնության փիլիսոփայության և [[բնագիտություն|բնագիտությբնագիտության]]ան, ոգու փիլիսոփայությունը և ոգու մասին [[գիտություն]]ները՝ նկատի ունենալով մարդու հոգևոր զարգացման և հասարակության պատմությունը, [[մշակույթ]]ի ոլորտը։ Կրոնի մեջ և կրոնափիլիսոփայական ուսմունքներում ոգին, ըստ էության, մարմնից անջատված, ինքնուրույն բացարձակ գոյությամբ օժտված հոգին է՝ ի հակադրություն մարմնի, որը «հողեղեն» է՝ օժտված հարաբերական, անցողիկ, անիսկական գոյությամբ։
 
== Ծագում ==
Տող 6.
 
== Չար ոգիներ ==
Չարադևերից Խուժք ու Դրուժք կոչվողները համարվել են արդարության թշնամիներ, խառնակիչներ, խաբեբաներ ու մատնիչներ, այստեղից էլ առաջացել են խուժադուժ, խուժան, դրուժան, դժնի, դժնդակ և այլ արտահայտություններ։ Թուխք կամ Տուխս կոչվածները դիտվել են խոր խավարում բնակվող կույր չարադևեր։ Շիդարք կոչվածները իբր կուրացրել են մարդու [[միտք]]ն ու բանականությունը։ Ըստ զրույցի, դրանք են խելահեղել և Մասսի վիհում բանտարկել որսի ելած [[Արտավազդ Ա|Արտավազդ արքաարքային]]յին։։ Չարադևերից հիշվում են նաև Վշտիկը, Գիշերակին, ով իբր վնասում է ճանճի կերպարանքով, Այսը՝ ով վնասում է հիվանդաբեր քամիների ձևով, Սիրադևը, Պարառու դևը և այլն։ Չար ոգիների կարգն են դասվել [[Սատանա]]ն, ճիվաղը, ով փցուն, այլանդակ և շահամոլ ոգի է, Թպղան՝ չար ու ահարկու ոգի, Խիպիլիկը կամ Խըպիլիկը՝ քնածներին ճնշող, տանջող և մղձավանջի մատնող ոգի, Ալը կամ Ալքը, ով հափշտակում էր նորածիններին և այլն։ Հոգեառ ոգին կոչվել է Գրող, Կրող կամ Առնակ։ Բարու կերպարանքով քողարկվող, խաբեությամբ կործանող ոգուն անվանել են Նեռ։
[[Պատկեր:Artavazd A.jpg|մինի|Արտավազդ Ա]]
 
== Բարի ոգիներ ==
Հայոց մեջ բարի ոգիներին անվանել են քաջքեր, ուրվականներ, հավերժահարսներ, [[Հրեշտակներ|հրեշտակհրեշտակներ]]ներ և այլն։ Քաջքերը ներկայացվել են որպես լեռնաբնակներ, [[Արդարություն|արդարությարդարության]]ան պաշտպաններ, խիզախ պատերազմողներ, նաև գինեմոլներ, ահարկու պատժողներ, բերք հափշտակողներ։ «Քաջ» կամ «քաջք» անունով են կերտվել հին հայկական մի շարք տեղանուններ, որոնցից են Քաջավազ դաշտ, Քաջաքար լեռ, Քաջբերունիք գավառ, Քաջաց քաղաք, Քաջատուն ավան և այլն։ Ննջեցյալների ոգիներն՝ ուրվականները, համարվել են իրենց կենդանի տոհմակիցների հովանավորողներն ու աջակցողները, իսկ եթե չեն արժանացել ապրողների կարեկցանքին ու ողորմածությանը՝ վրեժխնդիր ու պատժող [[ուժ]]եր։ Ուրվականների սրբազան խորհրդանիշը համարվել է Ուրուն, իսկ էգը՝ Ուհի կամ Ուրհի։ Վերջինս հայկական մի շարք անվանումների հետ արտահայտում է իգականություն (դիցուհի, աստվածուհի, սրբուհի, թագուհի և այլն)։ Բարի ոգիների բարեհաճությունը շահելու համար կատարվել են հմայական արարողություններ։
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոգիներ» էջից