«Գահերեց իշխան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
'''Գահերեց իշխան''', [[Ավատատիրություն|ավատատիրական]] պաշտոն [[միջնադարյան Հայաստան]]ում։ Հիմնադրվել է [[Բագրատունիների թագավորություն|Բագրատունիների]] դարաշրջանում՝ [[9-րդ դար]]ում։ Այդ ժամանակ [[Մերձավոր Արևելք]]ը թևակոխել էր զարգացած ավատատիրության ժամանակաշրջան։
 
[[Արաբական խալիֆայություն|Արաբական Խալիֆայության]]ը պատկանող [[Արմինիա կուսակալություն|Հայաստանի տարածք]]ում [[Արշակունյաց Հայաստան]]ի նախկին հզոր նախարարական տոհմերը՝ [[Բագրատունիներ]]ը, [[Արծրունիներ]]ը, [[Սյունիներ]]ը բաժանվում են ճյուղերի։ Նախկինում տոհմի նահապետը իրավասու էր տնօրինել նախարարական տան ամբողջ ունեցվածքը։ Այժմ ավատատիրական տոհմի յուրաքանչյուր ընտանիք վերցնում էր իր բաժին կալվածքը և այն տնօրինում ինքնուրույն։ Այսպիսով [[սեպուհ]]ները դառնում են ինքնուրույն ավատատերեր և սկսում են կոչվել ''գահակալ իշխաններ։'' Դրան հակառակ տանուտերը կամ նահապետը սկսում է կոչվել '''գահերեց իշխան''' և որևէ իրավասություն չուներ գահակալ իշխանի կալվածքի նկատմամբ։ Այս ամենի հետևանքով ավատատիրական խոշոր տների ներսում առաջացան բազմաթիվ ինքնուրույն կալվածատերեր՝ իրենց [[ամրոց]]ներով, [[զորք]]ով։
 
Դեռ վաղ քրիստոնեական շրջանից սկսած` հայ իշխաններն իրենց հողերի մեծ մասին տիրում էին ժառանգաբար՝ որպես սեփականատեր և նման կալվածքը կոչվում էր ''հայրենիք։'' Նրանց տրամադրության տակ կային նաև պարգևական կամ արքայատուր հողեր, որոնք ստանում էին [[թագավոր]]ներից՝ որևէ ծառայության դիմաց և [[վասալ]]ը այն վաճառելու կամ նվիրելու իրավունք չուներ։ Դրանք նրա իրավասության տակ էին մնում այնքան ժամանակ, քանի դեռ կատարում էր վասալական պարտականությունները։ Կային նաև արծաթագին կամ գանձագին հողեր, որոնք գնվում էին իշխանի կողմից և վերածվում էին հայրենիքի։
 
== Վասպուրականի գահերեց իշխանների ցանկ ==