«Շվի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
 
=== Պատրաստումը ===
Շվին պատրաստվում է բնական փայտից (հիմնականում ծիրանենուց) կամ եղեգից։ Շվի չափերը տատանվում են։ Միջինում շվին ունենում 30 սմ երկարություն։ Տրամագիծը միջինում 1,5 սմ է (քանդվող շվիների դեպքում մուդշտուկը լայնանում է մինչև 2,5 սմ)։ Քանդվող շվիների մունդշտուկը երիզված է լինում մետաղյա օղակով, որը սովորաբար պատրաստվում է լատունից, իսկ հատուկ դեպքերում կարող է պատրաստվել ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից։ Օղակը բացի զարդարանք լինելուց պահպանում է գործիքը ճաքերից (խոնավությունից փայտը ուռում է և միացման մասում կարող են ճաքեր առաջանալ), որոնք կարող են ազդել ձայնի որակի վրա։ Շվիի վրա բացվում են 8 անցքեր (չհաշված մունդշտուկի անցքը) 7 անցք վերևում և մեկ անցք ներքևում։ Շվին լարվում է անցքերի մեծացումով, ինչը բարձրացնում է գործիքի ինտոնացիան։ Անցքերը լայնացվում են շիկացված մետաղով։ Քանդվող շվիների մասերը իրարից հեռացնելով կարելի է իջեցնել գործիքի ինտոնացիան։
[[Պատկեր:Շվիի մատների դրվածքը.jpg|thumb|220x220px|Մատների դրվածքը համապատասխանապար C և C# նոտաները ստանալու համար]]
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շվի» էջից