«Հարոլդ I (Անգլիայի թագավոր)»–ի խմբագրումների տարբերություն

Հարոլդը Անգլիայի, [[Դանիա]]յի և [[Նորվեգիա]]յի թագավոր [[Կնուդ I Մեծ|Կնուդ]]ի և Էլֆգիֆ Նորթhեմպտանցու ապօրինի որդին էր։
 
1035 թվակնինթվականին Կնուդ Մեծի մահվանից հետո Անգլիայի և Դանիայի գահը պետք է ժառանգեր Կնուդի միակ օրինական ժառանգ [[Հարդեկունդ]]ը, ով հոր կյանքի վերջին տարիներին Դանիայի կառավարիչն էր։ Սակայն [[Նորվեգիա]]յի թագավոր Մագնուս I-ի հարձակումը խանգարում է Հադեկունդին գնալ Անգլիա և մասնակցել թագադրման արարողությանը։ Սրանից օգտվեցին անգլիական մագնատների մի մասը՝ Էռլ Լեոֆիկի և Էլֆգիֆ Նորթեմտոնցու գլխավորությամբ, ովքեր առաջարկում էին երկրի գահապահությունը հանձնել Հարոլդին։
[[1036]] թվականի սկզբին [[Օքսֆորդ]]ում կայացած խորհրդի ժամանակ Հարոլդը և Հարդեկունդը գալիս են փոխհամաձայնության․ Հարոլդը դառնում էր Անգլիայի գահապահ, իսկ թագուհի-մայր Էմմա Նոթմանդացուն էր մնում արքունիքը, հուսկերների գվարդիան և հսկողությունը արքունական գանձարանի վրա։ Այնուամենայնիվ Հարոլդը հարձակվում է [[Վինչեսթր]]ում գտնվող Էմմայի նստավայրի վրա և գրավում գանձարանը։ [[1037]] թվականի վերջին Անգլիայի բոլոր մագնատները ընդունում են Հարոլդին որպես թագավոր, իսկ Էմման փախչում է երկրից։
 
Ըստ որոշ պատմաբանների, Հարոլդի կառավարման ժամանակ երկրի իշխանությունը փաստացիորեն պատկանում էր նրա մորը՝ Էլֆգիֆին։ 1036 թվակնինթվականին Անգլիայում է լինում [[Էթելրեդ II]]-ի կրտսեր որդին՝ Ալֆրեդ Էթելինգը, ով իրավունք ուներ անգլիական գահի համար։ Վախենալով որ նրա ներկայությունը կվտանգի Հարոլդի իշխանությունը, վերջինիս կողմնակիցները Էռլ Հոդվինի գլխավորդությամբ գողանում են Ալֆրեդին։ Դրանից հետո հանում են նրա աչքերը և նա շուտով մահանում է։ Ալֆրեդ Էտելինգի մահը Հարոլդի դեմ է հանում ոչ միայն Հարդեկունդին, ով մահացածի եղբայրն էր, այլ նաև [[Նորմանդիա]]յի դուքսին, որի պաշտպանության ներքո էր գտնվում Ալֆրեդը։
 
Հարոլդի դիրքերը Անգլիայում բավական ամուր էին։ Նրա գահակալման ընթացքում դժգոհության և ապստամբության ոչ մի դեպք չի գրանցվել։ Սակայն Հարդեկունդը [[Դանիա]]յում հարձակում է կազմակերպում։ [[1039]] թվակնինթվականին, Նորվեգիայի հետ համաձայանության գալով, Հարդեկունդը հավաքում է մեծ նավատորմ և գնում Անգլիան գրավելու։ Սակայն պատերազմ չի լինում, քանի որ [[1040]] թվականի մարտի 17-ին Հարոլդ I-ը մահանում է։ Հարդեկունդը գալիս է Ուեսեքե և հռչակվում թագավոր։ Հարոլդի մարմինը հանվում է [[Ուեստմինստերյան աբբայություն]]ից և նետվում [[Թեմզա]]յի ճահիճների մեջ։
 
== Ծանոթագրություններ ==