«Լուչանո Դե Կրեշենցո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Դերասան}}
 
'''Լուչանո Դե Կրեշենցո''' ({{lang-it|Luciano De Crescenzo}}, {{ԱԾ}}), [[իտալացիներ|իտալացի]] [[գրող]], [[Հեռուստատեսային կենտրոն|հեռուստաստղ]], [[ռեժիսոր]], [[սցենարիստ]] և [[դերասան]]<ref>{{cite web|url=http://www.lucianodecrescenzo.net/de_crescenzo/biblio/biblio3.html|title=Luciano De Crescenzo|author=|date=|work=|publisher=Luciano-de-Crescenzo.net|accessdate=|lang=it}}</ref>։ Մինչ նա կանցներ իր գրական և կինեմատոգրաֆիական գործունեությանը՝ եղել է [[ճարտարագետ]]<ref>{{cite web|url=http://cinquantamila.corriere.it/storyTellerThread.php?threadId=DE+CRESCENZO+Luciano|title=Luciano De Crescenzo|author=Giorgio Dell’Arti|date=|work=|publisher=Cinquantamila.Corriere.it|accessdate=|lang=it}}</ref>։ «Լավագույն դեբյուտ կինոռեժիսյուրայում» ([[1985]])<ref>{{cite web|url=http://www.mymovies.it/premi/daviddonatello/?anno=1985|title=Vincitori David di Donatello 1985|author=|date=|work=|publisher=МуМovies.it|accessdate=|lang=it}}</ref> անվանակարգում ստացել է «Նաստրո Դ՛Արջենտո» և «Դավիդ դի Դոնատելո» մրցանակները [[Այդպես ասաց Բելավիստան|«Այդպես խոսեց Բելավիստան»]] ֆիլմի համար<ref>{{cite web|url=http://www.comingsoon.it/film/cosi-parlo-bellavista/5621/scheda/|title=Così parlò Bellavista|author=|date=|work=|publisher=Сomingsoon.it|accessdate=|lang=it}}</ref>։
 
== Կենսագրություն ==
Լուչանո Դե Կրեշենցոն ծնվել է 1928 թվականի օգոստոսի 20-ին Նեոպոլում գտնվող Սան Ֆերնանդո թաղամասի Սանտա Լուչիա շրջանում։ Տեղի տարրական դպրոցում սովորել է ապագա գործընկերոջ՝ [[Բադ Սպենսեր|Կառլո Պեդերսոլ]]ի ( Բադ Սպենսեր) հետ։ Նրա ծնողներն ամուսնացել են բավական մեծ տարիքում։ Երիտասարդ տարիքում՝ հոր ղեկավարությամբ, աշխատել է ձեռնոցների արտադրության գործարանում։ Այստեղ էլ նա ծանոթացել է աշխատողներից մի աղջկա հետ, ում համար գրել է «Օ, Մարի» երգը։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ, ծնողների դրդմամբ՝ գնացել է [[Կասինո]], որը սակայն, կարճ ժամանակ անց կործանվել է ամերիկաբրիտանական ավիացիայի ռմբակոծման հետևանքով։
 
1961 թվականին Դե Կրեշենցոն ամուսնացել է, ունեցել մեկ դուստր, հետագայում ամուսնալուծվել։ Ավարտել է Նեապոլի Ֆրեդերիկո II-ի անվան համալսարանը՝ ստանալով ինժեների գերազանցության դիպլոմ։ Նա եղել է [[Ռենատո Կաչոպոլի]]ի աշակերտը։ Մոտ քսան տարի աշխատել է [[IBM]] կազմակերպությունում, որպես մենեջեր։ 1976 թվականին հասկացել է, որ իր իրական կոչումը գրական գործունեության մեջ է և դարձել գրող։ Նրան աջակցել է Մաուրիցիո Կոստանտոն, ով էլ օգնել է նրան հրատարակելու իր առաջին գիրքը՝ [[Այդպես ասաց Բելավիստան (վեպ)|«Այդպես խոսեց Բելավիստան»]]։ Դեբյուտը հաջող ստացվեց։ Մեկ տարվա ընթացքում գիրքը հրատարակվել է 600 000 օրինակով և թարգմանվել [[ճապոներեն]]։ 1977-ից 2000 թվականներին ամբողջ աշխարհում հրատարակվել են նրա 25 գրքերը՝ 18 000 000 օրինակով, որից 7 000 000-ը Իտալիայում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 19 լեզվով և վաճառվում են 25 երկրներում։ 1998 թվականին «Ժամանակ և երջանկություն» վեպի համար արժանացել է Չիմիտիլե մրցանակի։
 
Նրա ստեղծագործություններից են՝ «Երկխոսություններ» (1985), «Կարծես երեկ»(1997) վեպերը, «Հին հունական փիլիսոփայության պատմություն․ Սոկրատից առաջ» (1983), «Հին հունական փիլիսոփայության պատմություն․ Սոկրատեսից հետո» (1986), «Միջնադարյան փիլիսոփայության պատմություն» (2002), «Նոր փիլիսոփայության պատմություն․ Նիկոլայ Կուզանացուց մինչև Գալիլեո Գալիլեի» (2003), «Նոր փիլիսոփայության պատմություն․ Դեկարտից մինչև Կանտ» (2004), «Ուշացող սուրճ» (2008), «Ես բոլոր սրբերի շարքում եմ» (2011), «Ֆոսա Մադոնա» (2012) գիտական աշխատությունները։ Նրա անտիկ ժամանակվա փիլիսոփայության մասին գրքերը ընդունվել են RAI ընկերության կողմից, «Զևս․ Աստվածների և հերոսների գործերը» հեռուստանախագծի համար, որտեղ պատմվում էր հին հույների առասպելների և ավանդույթների մասին։
Տող 12.
1970-ականների վերջին՝ աշխատել է որպես հեռուստատեսային սցենարիստ, ինչպես նաև սցենարիստ, ռեժիսոր և դերասան՝ կինոյի ասպարեզում։ Որպես դերասան առաջին անգամ նկարահանվել է 1980 թվականին՝ Ռենցո Արբորեի «Հայրական աչք» ֆիլմում։ Դե Կրեշենցոյի դեբյուտը որպես ռեժիսոր «Այդպես խոսեց Բելավիստան» (1984) ֆիլմն էր։ Ֆիլմն արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ քննադատների դրական գնահատականին։ 1995 թվականին, ըստ բազմաթիվ քննադատների նա նկարահանեց իր լավագույն՝ «Խաչ և հիացմունք» ֆիլմը, որի գլխավոր դերակատարներն էին Տեո Տեոկոլին և [[Իզաբելլա Ռոսսելլինի|Իզաբելա Ռոսելինի]]<nowiki/>ն։
 
1994 թվականին նա արժանացել է Աթենքի պատվավոր քաղաքացու կոչում։ Այժմ տառապում է նյարդային հիվանդությամբ՝ պրոզոպագնոզիայով։
 
== Ծանոթագրություններ ==