«Մանչեսթեր Յունայթեդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ ուղղագրական
Տող 521.
1902 թվականին ակումբը սնանկության եզրին էր, իսկ «Բենք Սթրիթը» փակվեց։ Վերջին պահին թիմի ավագ [[Գարի Սթաֆորդ]]ը կարողացավ գումար հավաքել, որպեսզի վճարի հաջորդ՝ «Բիսթոլ Սիթիի» դեմ խաղի համար և կարողացավ ժամանակավոր մարզադաշտ գտնել հարևան [[Հարփուրհեյ]] քաղաքում։ Նրանք կարողացան «Բլեքփուլի» դեմ խաղն այնտեղ անցկացնել<ref name="temporary_home">{{cite book | title=Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական ձևավորված պատմությունը | publisher=Orion Books | last=Մըրֆի | first=Ալեքս | year=2006 | location=London | page=15 | isbn=0-7528-7603-1}}</ref>:
 
«Մանչեսթեր Յունայթեդ» անունն ստանալուց հետո ակումբը սկսեց նոր մարզադաշտի կառուցումը։ [[1909]] թվականի ապրիլին Անգլիայի գավաթում «Յունայթեդի» առաջին հաղթանակից վեց շաբաթ առաջ հայտարարվեց, որ ակումբի նոր մարզադաշտը լինելու է «Օլդ Թրաֆորդը», որի շինարարության համար ծախսվել էր 60 000 ֆունտ։ Մարզադաշտի ճարտարապետը դարձավ Արչիբալդ Լեյչը։ Կառուցումից հետո մարզադաշտը կարող էր տեղավորել 76 962 հանդիսական։ Մարզադաշտի բացումից հետո առաջին խաղին էժան տոմսերն արժեին 6 փենս, իսկ ամենաթանկ տեղերը՝ 5 շիլինգ։ «Օլդ Թրաֆորդում» կայացած առաջին խաղը դարձավ «[[Լիվերպուլ ՖԱ|Լիվերպուլ]]ի» դեմ խաղը 1910 թվականի փետվարիփետրվարի 19-ին, որտեղ հաղթեցին հյուրերը 4:3 հաշվով<ref>{{cite book | title=Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական պատմություն | publisher=Orion Books | last=Ուայթ | first=Ջոն | place=London | year=2008 | edition=1st edition | page=27 | isbn=978-0-7528-9192-7}}</ref>:
 
Մարզադաշտը խոշոր ավերածությունների ենթարկվեց [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում՝ 1941 թվականի մարտի 11-ին, [[ԳՖՀ|Գերմանիա]]յի կողմից անցկացրած օդային հարձակման պատճառով։ Ռումբը գրեթե ամբողջովին վերացրեց Հարավային տրիբունան, որից մնաց միայն կենտրոնական թունելը։ Մինչև 1949 թվականը, երբ մարզադաշտը վերականգնվեց, ակումբն իր տնային հանդիպումներն անցկացնում էր «Մեյն Ռոուդ»-ում՝ «[[Մանչեսթեր Սիթի]]ի» տնային մարզադաշտում<ref>{{cite book | title=Յունայթեդի հավաքածու | publisher=Carlton Books | last=Ուայթ | first=Ջոն | place=Լոնդոն | year=2007 | edition=2nd edition | page=11 | isbn=978-1-84442-745-1}}</ref>: