«Նաբուգոդոնոսոր II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ ուղղագրական
Տող 13.
 
== Հրեաների հպատակեցումը ==
Անդրգետքում կրած անհաջողությունները հիմք հանդիսացան հակաբաբելոնյան շարժման։ Հրեացիները դադարեցին տուրք վճարել Բաբելոնին։ Մ.թ.ա. 599 թ-ին առաջնորդները բաբելոնյան զորախմբերի նորից հայտնվեցին Անդրգետքում։ Մի ամբողջ տարի բաբելոնացիները և նրանց համախոհները ամայացրին հրեական հողերը։ Վերջապես մ.թ.ա. 598 թ-ի դեկտեմբերի վերջերին Նաբուգոդոնոսորը հիմնական ուժերով Բաբելոնից դուրս եկավ և մեկ ամիս անց՝ մ.թ.ա. 597 թ-ի հուվարիհունվարի վերջին, հասավ [[Երուսաղեմ]]։ [[Հովակիմ (հրեաների արքա)|Հովակիմը]] չհամարձակվեց ընդդիմանալ։ Երբ նա ընծաներով ժամանեց Նաբուգոդոնոսորի մոտ, նա կարգադրեց բռնել նրան և սպանել։ Նաբուգոդոնոսորը հրեական գահին նստեցրեց նրա որդուն՝ [[Հովաքիմին]]: 3023 հայտնի հրեաներ գերեվարվեցին։
 
Հովաքիմը նույնպես վարում էր հակաբաբելոնական քաղաքականությունը, ինչը առիթ հանդիսացավ բաբելոնական բանակի նոր ներխուժմանը։ Մ.թ.ա. 597 թ-ի մարտին Նաբուգոդոնոսորը նորից մոտեցավ [[Երուսաղեմ]]ին: Հովաքիմը տեսնելով, որ դիմադրությունը անիմաստ է, անմիջապես հանձնում է քաղաքը առանց կռվի։ Դրանից հետո Հովաքիմն ու նրա ընտանիքը գերեվարվում և ուղարկվում են Բաբելոն։ Ուղարկվում են նաև 10000 հրեաներ։ Բաբելոնացիները զավթում են արքայական պալատի գանձերը և [[Երուսաղեմի տաճար]]ի ժամերգության իրերը։ Հովաքիմի փոխարեն նա նշանակեց իր հորեղբորը՝ [[Սեդեկիա]]յին:Նաբուգոդոնոսորը երդում էր վերցրել Սեդեկիայից հավատարիմ մնալ Բաբելոնին և շփում չունենալ Եգիպտոսի հետ։ Նրանք նաև պետք է վճարեին տուրք Բաբելոնին։