«Շվեդական ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ընկերություն}}
'''Շվեդական ակադեմիա''' ({{lang-sv|Svenska Akademien}}), [[Շվեդիայի]] [[Շվեդիայի թագավորական ակադեմիաներ|թագավորական ակադեմիաներից]] մեկը։ Հիմնադրվել է [[1786]] թվականին Գուստավ III-ի կողմից: Ակադեմիան որոշում է, թե ով է լինելու [[Ալֆրեդ Նոբել]]ի հիշատակին տրվող [[Գրականության Նոբելյան մրցանակ]]ի դափնեկիրը:
 
== Պատմություն ==
Շվեդական ակադեմիան հիմնադրվել է 1786 թվականին Շվեդիայի թագավոր Գուստավ III-ի կողմից [[Ֆրանսիական ակադեմիա]]յի նմանությամբ, ունի 18 անդամներ:
Ակադեմիայի կարգախոսն է՝ «Տաղանդ և ճաշակ» (Snille och Smak): Ակադեմիայի առաջնային նպատակն է նպաստել [[շվեդերեն]]ի մաքրության, հզորության (Svenska Språkets renhet, styrka och höghet) (Walshe, 1965) զարգացմանը: Ակադեմիան հրատարակում է երկու բառարան<ref>{{cite web|url=http://www.snl.no/Svenska_Akademien|title=Svenska Akademien|author=Store norske leksikon (2005-2007)|work=Store norske leksikon}}</ref>: Առաջինը մեկ հատորանոց [[գլոսարիում]] է՝ Svenska Akademiens ordlista (SaOl), երկրորդը՝ բազմահատոր բառարան, որը խմբագրվում է Օքսֆորդի անգլերեն բառարանի սկզբունքներով, կոչվում է Svenska Akademiens Ordbok (SAOB): SAOL հրատարակվել է 14 անգամ, իսկ SAOB առաջին հատորը հրատարակվել է 1898 թվականին՝ 2014 թվականին հասնելով "V" տառին:
 
Ակադեմիայի շենքը, որն այժմ հայտնի է որպես Ստոկհոլմի ֆոնդային բորսայի շենք, կառուցվել է բուրժուազիայի համար: Ներքևի հարկը օգտագործվել է առևտրային փոխանակման համար (հետագայում դարձել է ֆոնդային բորսա), վերևի հարկը օգտագործվել է պարահանդեսների, ամանորյա տոնակատարությունների համար: Երբ ակադեմիան հիմնադրվեց, պարահանդեսների սենյակը [[Ստոկհոլմ]]ում ջեռուցվող ամենամեծ սենյակն էր, որը կարելի էր օգտագործել ձմռանը, և թագավորը վարձակալեց այն: Ակադեմիան իր ամենամյա հանդիպումները, որին մասնակցում են Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամները, կազմակերպում է այդ շենքում<ref>[http://www.kungahuset.se/royalcourt/royalfamily/latestnews/2011/2011/royalattendanceattheformalgatheringoftheswedishacademy.5.70e7de59130bc8da54e800014792.html Royal attendance at the formal gathering of the Swedish Academy]</ref>: [[1914]] թվականին ակադեմիան իրավունք է ստացել օգտագործելու վերևի հարկը որպես իր սեփականություն: Այստեղ է ակադեմիան հայտարարում [[Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ|Նոբելյան մրցանակի դափնեկիրների]] անունները:
 
[[Դագ Համարշոլդ]]ի (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, 1953-1961) Շվեդիայի հարավում՝ Իստադին մոտ գտնվող նախկին ագարակի, որը նա գնել էր 1957 թվականին, ապա կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որ [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]] (1953-1961) հարավային թևը հատկացվել է ակադեմիայի 18 անդամների (Համարշոլդը նույնպես ակադմեիայի անդամ է) ամառային հանգստի համար: