«Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 70.
 
Նախիջևանը (ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը) իր պատմական գավառներով [[Հայկական լեռնաշխարհ]]ի բնական հարմարավետ պայմաններ ունեցող և գեղեցկատես անկյուններից մեկն է։ Նրա այժմյան տարածքը 5368 կմ² է, որը ձգված է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Ամբողջ մակերևույթը խազատված է բազմաթիվ մեծ ու փոքր լեռնագյուղերով և միմյանց զուգահեռվելով ձգվում են դեպի մեծ ու փոքր դաշտերն ու գետահովիտները։ Այս կազմվածքով առաջացած են բազմաթիվ նեղ ու խոր կիրճեր, հովիտներ։ Ունի մոտ 170 կմ երկարություն և ամենալայն մասում 70-75 կմ լայնություն։ Լեռնաշխարհը բաժանվում է բնակլիմայական պայմաններով իրարից տարբերվող երկու մասից, որի լեռնային մասը հարթավայրայինի նկատմամբ ունի 1300-1500 մ բարձրություն։ Այսպես տարածքի հարթավայրային մասը (կամ տարածքի 63%-ը), ծովի մակարդակից գտնվում է 750-1500 մ բարձրության վրա, միջլեռնային մասը (կամ տարածքի 30%-ը), 1500–2500 մ, իսկ բարձրլեռնային մասը (կամ տարածքի 7%-ը)՝ 2500-3500 մ բարձրության վրա։ Ամենացածր կետը [[Գողթն գավառ]]ի [[Քոթամ գյուղի]] մոտ է, որը ծովի մակարդակից ունի 600 մ, իսկ ամենաբարձր կետը [[Կապուտջուղ]] լեռնագագաթն է, որը ունի 3806 մ բարձրություն։
Կլիման այստեղ բարեխառն է։ Ձմռանը սովորաբար լինում է 15°–20°, իսկ ամասնը՝ +35° +38°։ Իրանի հետ ունի 163 կմ սահման, որը սկսվում է Գողթն գավառի Քոթամ գյուղի մոտից մինչև [[Շարուր գավառ]]ի [[Դահնա]] լեոնաբլուրը։ Այստեղից էլ Նախիջևանը ընդամենը 8-11 կիլոմետրով սահմանակից է [[Թուրքիա]]յի հետ։
 
Նախիջևանի պատմական գավառների գրաված տարածքում կա 130-ից ավելի անվանակոչումներ ունեցող մեծ ու փոքր լեռներ, չորս տասնյակից ավելի ձորեր ու ձորակներ, երեք տասնյակի հասնող դաշտեր ու գետահովիտներ, հինգ բարձրլեռնային փոքրիկ ու քաղցրահամ լճակներ։ Նախիջևանի տարածքը եզերող [[Զանգեզուրի լեռնաշղթա|Զանգեզուրի]] և [[Վայքի լեռնաշղթա]]ների խորխորատ, մեծ ու փոքր ձորերից ու ձորակներից սկզբնավորվում և հոսում են մոտ 400 գետեր ու գետակներ։ Այդ գետերից 330-ը ունեն մինչև 5 կմ երկարություն, 31-ը՝ 6-10 կմ, 24-ը՝ 11-25 կմ, 7-ը՝ 26 - 50 կմ և 4-ը՝ 51-100 կմ երկարություն։ Այս գետ-գետակները, ինչպես նաև լճակները սնվում են մակերեսային (հալոցքային) և ստորերկրյա (գրունտային) ջրերով ու մթնոլորտային տեղումներով։ Այս լեռնաշխարհի տարբեր անկյուններում բխում են նաև 200-ի հասնող մեծ ու փոքր հանքային աղբյուրներ, կան բնական ու ձեոակերտ այլևայլ հուշարձաններ, որոնց շուրջը հազարամյակներ աոաջ մեր նախնիները հիմնել են իրենց բնակավայրերն ու բերդաքաղաքները, ստեղծել նյութական ու հոգևոր մշակույթը։ Ահա այս ամենից ստորև զետեղել ենք այն կարևոր տեղանքները, որոնք բնորոշում են Նախիջևան լեռնաշխարհը, որոնց մի մասի հետ կապված են նաև դարերի խորքից եկող հուշ ու ավանդություն, եղելություն և արդեն սրբության վերածված պատմական հիշողություն։