«Ջրաբերդի մելիքություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 66.
Ջրաբերդի մելիքությունը եղել է [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կուսակալության]] (1524-1722), ապա՝ [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի խանության]] (1747-1806) կազմում։ 1724-1731 թվականների [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|Արցախի ազատագրական պայքարից]] հետո կազմել է հայկական ինքնուրույն միավորի՝ [[Խամսայի մելիքություններ]]ի միության մասը։
 
Ջրաբերդի մելիքության առաջին տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են [[Հասան-Ջալալյաններ]]ից։ Իշխանանիստ կենտրոնը [[Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)|Ջրաբերդ]] ամրոցն էր։
 
17-րդ դարի վերջից Ջրաբերդի մելիքությանյան կազմի մեջ է մտել նաև Ծարի մելիքության մի մասը։ Այստեղ էր [[Երից Մանկանց]] վանքը (17-րդ դարի կեսից մինչև 1800 թվականը եղել է հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստ), ինչպես նաև միջնադարյան Արցախի երկու նշանավոր վանական համալիրներից [[Դադիվանք]]ը։
 
=== Նոր ժամանակներ ===
Տող 76.
Եսայու հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել [[Անդրկովկաս]] ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներով, որի համար Իրանի [[Նադիր շահ]]ից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել [[Գանձակի խանություն]]ում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783 թվականին) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։
 
Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարումդարի սկզբում տեղափոխվել են [[Ռուսական կայսրություն|Ռուսական կայսրության]] [[Ելիզավետպոլի նահանգ]]ի [[Նուխիի գավառ]] (այժմ՝ [[Շաքի (քաղաք, Ադրբեջան)|Շաքի]])։
 
[[Ջրաբերդ]]ի մելիքության վերջին իշխանները [[Աթաբեկյաններ]]ն էին: 1814 թ. մելիքությունը անցավ իշխան Հովհաննես Աթաբեկյանին ([[Մելիք-Վանի Աթաբեկյան]]), որը տիրեց [[Ջրաբերդ]]ին մինչև իր մահը՝ 1854 թ. մարտի 7-ը: Մելիք Վանի Աթաբեկյանի մահվանից հետո, [[Ռուսական կայսրություն]]ը լուծարեց մելիքությունները հյուսիս-արևելյան [[Հայաստան]]ի ամբողջ տարածքում:
 
== Մելիքներ ==