«Շուշանիկ Կուրղինյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
'''Շուշանիկ Հարությունի Կուրղինյան (Փոպոլճյան)''' ({{ԱԾ}}), հայ [[բանաստեղծ]]ուհի։
 
== Կենսագրություն ==
Սովորել է ծննդավայրի [[Արղության օրիորդաց դպրոց]]ում, ռուսական պրոգիմնազիայում։ [[1893]] թվականին մտել է [[հնչակյան կուսակցություն|հնչակյան կուսակցության]] շարքերը, մի քանի աղջիկների հետ կազմել առաջին հնչակ օրիորդաց խումբը։
 
Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում. հայտնի է եղել նրա հիմնադրված ակումբը [[Վլադիկավկազ]]ում։ Նրա անունով փողոց, դպրոց և գրադարան կա [[Գյումրի]]ում։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Կուրղինյանի անունով փողոց և նրբանցք կա։
== Ստեղծագործական աշխատանք ==
[[Պատկեր:Shushanik Kurghinyan.jpg|220px|մինի|ձախից|Շուշանիկ Կուրղինյան]]
Առաջին բանաստեղծությունը տպագրել է [[Տարազ (շաբաթաթերթ)|«Տարազ»–ում]], 1899 թվականին, առաջին պատմվածքը՝ «Աղբյուր»–ում, 1900 թվականին։ [[Հակոբ Հակոբյան (գրող)|Կ.Հ.Հակոբյանի]] հետ դարձավ հայ [[պրոլետարիատ|պրոլետարական]] [[պոեզիա]]յի հիմնադիրը։ Եթե Կուրղինյանի առաջին շրջանի ստեղծագործություններում որոշակիորեն զգացվում է [[Հովհաննես Հովհաննիսյան|Հ.Հովհաննիսյանի]], [[Հովհաննես Թումանյան|Հ.Թումանյանի]], [[Ավետիք Իսահակյան|Ա.Իսահակյանի]] ազդեցությունը, ապա հետագայում հեղափոխական պայքարը նոր որակ է հաղորդում նրա պոեզիային, նպաստում ստեղծագործական անհատականության ձևավորմանն ու հաստատմանը։
Տող 13.
[[1907]] թվականին լույս է տեսել Կուրղինյանի առաջին՝ «Արշալույսի ղողանջներ» ժողովածուն, որի մի շարք բանաստեղծություններ նոր, ինքնատիպ խոսք էին [[20-րդ դար]]ի հայ ազգային պոեզիայում՝ բարձր գաղափարայնությամբ, խավարի ու բռնության դեմ ծառացող ոգով։ Նրա պոեզիան բարձր է գնահատել ժամանակի գրական–քննադատական միտքը։ [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ը, Կուրղինյանին համեմատելով իտալուհի [[Ադա Նեգրի]]ի հետ, ընդգծել է հայ բանաստեղծուհու հետևողական հեղափոխականությունը, անդավաճան նվիրվածությունը բանվոր դասակարգի պայքարին։
 
Կուրղինյանի ստեղծագործության էջերից մեկը նվիրված է կանանց իրավունքների պաշտպանությանը հայ իրականության մեջ («Մենք էլ միանանք», «Արծվի սերը», «Ինձ մի սիրիր», «Մի՞թե», «Դերձակուհին», «Գաղթական կինը» և այլն)։ Կուրղինյանը գրել է նաև [[Պիես (թատրոն)|պիեսպիեսներ]]ներ («Կարմիր խաչը», «Ոսկե ձկնիկը», «Ջրաղացպան», «Այրված սիրտը»), որոնք չեն բեմադրվել։
 
Ետհոկտեմբերյան շրջանում, [[1917]]–[[1922]] թվականներին, Կուրղինյանը ստեղծել է [[Հոկտեմբերյան հեղափոխությունը և Հայաստանը|Հոկտեմբերյան հեղափոխության]] հաղթանակը փառաբանող, նորի զգացողությամբ, աշխատանքային պաթոսով համակված մի շարք երգեր [«Նոր օրեր», «Մաղթանք», «Ողջույն քեզ», «Մահը» (նվիրված [[Վ. Ի. Լենին]]ին), «Կարմիրներ» և այլն]։ Կուրղինյանը հասարակական ակտիվ աշխատանք է տարել Կովկասի հայության շրջանում, հայտնի է եղել նրա հիմնադրած ակումբը ([[Ս. Շահումյան]]ի անվան) [[Վլադիկավկազ]]ում։ [[1921]] թվականին տեղափոխվել է [[Սովետական Հայաստան]]։
Տող 23.
 
== Գրականություն Շ. Կուրղինյանի և նրա ստեղծագործության մասին ==
* B. Lucifer ([[Բախշի Իշխանյան]]), Աշխատանքի և աշխատավորի գաղափարը [[Ադա Նեգրի]]ի, [[Հակոբ Հակոբյան (գրող)|Հ. ՀակոբյանՀակոբյանի]]ի և Շ. Կուրղինյանի բանաստեղծությունների մեջ։ Գրական քննադատական էթյուդ։ Նոր Նախիջևան, 1909։
* [[Արսեն Տերտերյան]], Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 6, Շ. Կուրղինյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1939, 43 էջ։
* [[Հովհաննես Ղազարյան]], Շուշանիկ Կուրղինյան։ Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն, Երևան 1955։
* Ջ․ Մ․ Միրզաբեկյան, Գրական Ժառանգություն 15. Շուշանիկ Կուրղինյան։ Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1981։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
{{վիքիքաղվածք}}
{{Wikisource author}}