«Շմիդտի սահնօձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 16.
| ncbi =
}}
'''Շմիդտի սահնօձ''' ({{lang-lat|Hierophis schmidti}}), կարմրափոր սահնօձ, շահմար (պարսկ.՝ արքայօձ), [[լորտու]]ների ընտանիքի լորտուների ենթաընտանիքի [[օձ]]։ Տարբեր հետազոտողների կողմից դասվում է {{lang-lat|Hierophis}}, {{lang-lat|Dolicophis}} կամ {{lang-lat|Coluber}} ցեղերին։ [[ՀՀ]]-ում հանդիպում է Նախալեռնային ու ոչ շատ բարձր լեռնային շրջաններում, [[Երևան]]ի շրջակայքում։ Տարածված է կիսաանապատային, չոր տափաստանային, թփուտայիև ու չոր նոսրանտառային բուսականությամբ, ջրամերձ քարքարոտ կենսավայրերում, հաճախ նաև մշակովի տարածքների հարևանությամբ և այգիներում։
== Արտաքին տեսք ==
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (33-170 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմինը բարեկազմ է, ոչ հաստ, գլուխը մարմնից տարանջատված է և ծածկված խոշոր վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն կամ կարմրավուն, բիբը՝ կլոր։ Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն։
== Մեջքային մակերես ==
Մեջքային մակերեսը տարիքի հետ փոխվում է մոխրագույնից գորշադեղնավունի և մուգ կարմիրի։ Մեջքի երկայնքով ձգվում է մանր, թույլ արտահայտված մուգ բծերի 3-4 շարք, որոնք երբեմն ձևավորում են երկայնակի մուգ զոլեր կամ բոլորովին անհետանում են։ Գլխի վահանիկներին ևս կան մուգ բծեր։ Երիտասարդի որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, տարիքի հետ ձեռք է բերում ավելի վառ վարդագույն կամ նարնջագույն երանգ։ Սնվում է մանր ողնաշարավորներով ([[մողես]]ներ, [[թռչուն]]ներ, [[կրծողներ]])։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։