«Շենիկցի Գրգո»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (→‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
{{անաղբյուր}}{{վիքիֆիկացում}}
'''Շենիկցի Գրգո (Գրիգոր Մոսեյան)''', հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ, [[Սասունի հերոսամարտ (1894)|Սասունի 1894 թվականի ապստամբության]] ղեկավարներից։
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Սասուն]]ի [[Շենիկ]] գյուղում(ծննդյան թվականն անհայտ է)։ 1891 թ․-ին մասնակցել է շենիկցիների և խալկանցի քրդերի միջև սկսված և հայ-քրդական պատերազմի վերածված ճակատամարտին, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Հաղթանակից հետո զգալով քրդերի հակահայկական տրամադրությունների վտանգավորությունը՝ 1892 թ․-ի սկզբին ստեղծել է հայկական զինված ջոկատներ, որոնք բարեհաջող դիմակայել են թուրքական իշխանությունների և քրդական աշիրեթությունների հարձակումներին։ 1893 թ․ թուրքերից եկող հետզհետե քողազերծվող վտանգները Գրգոյի համար ավելի շատ մարտական գործողություններով զբաղվելու հող նախապատրաստեցին։ 1891 թ․ Սասուն է գալիս [[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան կուսակցության]] ականավոր գործիչ [[Միհրան Տամատյան]]ը և աջակցություն գտնելով Սասունի իշխանների՝ Գրգոյի, գելիեգուզանցի Պետոյի և այլոց կողմից ազատագրական շնչով տոգորում սասունցիներին։ Շուտով, սակայն, 1893-ին Տամատյանը կառավարության կողմից նկատվում և ձերբակալվում է։ Գրգոն անմիջապես իր խմբով շտապում է ազատելու ձերբակալված Տամատյանին, սակայն սեմալցի մի դավաճան ընդառաջ է գալիս նրան և խաբում, թե իբրև Տամատյանին ոստիկանները արդեն հասցրել են Մուշի բանտ։ Գրգոն վերադառնում է Շենիկ։1893 թ․ ջլատելու համար Սասնո ղեկավար ուժերի և ժողովրդի կորովը՝ կառավարությունը փորձում է խաբեությամբ սպանել Սասնո ամենամեծ գյուղի՝ [[Գելիեգուզան]]ի ռես Պետոյին՝ նրա տուն դավադիրներ ուղարկելով և [[Մուշ]] հրավիրելով։ Պետոն, վտանգի մասին իմանալով, հրաժարվում է գնալ Մուշ, իսկ Գրգոն իր խմբով Մուշից ոչ հեռու գտնվող Կուռթիկ լեռան մոտ սպանում է դավադրության ուղարկվածին։ Նույն թվականին Ինկան գյուղի քրդերը վիրավորում են Շենիկի ազդեցիկ գյուղացիներից Միքայելին։ Շենիկցիները Գրգոյի գլխավորությամբ նախ հալածում և փախուստի են մատնում քրդերին, ապա մտնելով Ինկան գյուղը՝ սպանում են Միքայելին վիրավորող Մստոյին և լուծում նրա վրեժը։ Մստոյին հուղարկավորելուց հետո ինկանցի, լաճկանցի և խուլբեցի քրդերը [[Բիթլիս]]ի կուսակալի դրդմամբ գերեզմանոցից շարժվում են դեպի Շենիկ՝ ավերելու և կողոպտելու գյուղը, սակայն շենիկցիները նախահարձակ են լինում՝ շփոթի մեջ գցելով թվով իրենց քանիցս գերազանցող հակառակորդին։ Կռվի վճռորոշ պահին նրանց են միանում նաև ալիանցի հայերը և փախուստի մատնում թշնամուն՝ հալածելով մինչև նրանց տները։ Շուտով կառավարությունն իր հայացքներն ուղղում է դեպի Տալվորիկ և դիմում հարձակման։ Մի քանի օր դիմադրելուց հետո տալվորիկցիները նահանջում են, սակայն օրհասական այդ պահին [[Հրայր Դժոխք]]ը [[Գևորգ Չաուշ]]ի, Գալշոյի Մանուկի, Ադամի և այլ ֆիդայիների գլուխ անցած կոչ է անում չընկճվել և Տալվորիկի լեռները դարձնել թշնամու գերեզմանոց։ Այդ պահին [[Տալվորիկ]]ին օգնության եկած Գրգոն և գելիեգուզանցիները որոշիչ հարված են հասցնում թուրքերին և քրդերին՝ մարտի ելքը տանելով դեպի հաղթանակ։
 
Պարտություններից ամոթահար թշնամին բոլոր ուղղություններով Սասունի գյուղերի վրա գրոհեց օգոստոսի 3-ին։ Թուրքերը ներխուժում են ապստամբության ամենամեծ կենտրոն Գելիեգուզան գյուղը, ուր ահեղ մարտերում զոհվում է ապստամբության խիզախ ղեկավարներից ռես Պետոն։ Գրգոն հասնում է գելիեցիներին օգնության և թշնամուն պատճառելով 800 սպանված և վիրավոր՝ ետ շպրտում նրան։ Հաջորդ օրերի ընթացքում պաշարված հայերը ռազմամթերքի և պարենի պակասի պատճառով նահանջում են Անդոկ լեռը, ուր շարունակում են դիմադրել թուրքերին մինչև օգոստոսի 22-ը, երբ լիովին սպառվում է ռազմամթերքը և պարենը։ Օգոստոսի 22-ին զոհվում է նաև Գրգոն։ Նրա մահվան մասին տարբեր վարկածներ կան։ Կա վարկած, որ Գրգոն չգերեվարվելու համար վերջին գնդակով դիմել է ինքնասպանության, սակայն քրդերը պատմում են, որ նա վիրավորվել և գերեվարվել է այնուամենայնիվ։ Ուշաթափ վիճակում տարվել է Զեքի փաշայի մոտ և, երբ աչքերը բացել է և տեսել թուրքերի բանակում է, անմիջապես խլել է մոտիկ կանգնած զինվորներից մեկի զենքը և կրակել Զեքի փաշայի վրա, սակայն իր վրա թուրք զինվորների կրակոցներն ավելի դիպուկ են եղել։ Ըստ քրդերի՝ այդպիսի փառապանծ վախճան է ունեցել անկոտրում Գրգոն, որի մահից հետո հայերը և սխրագործությունների սիրահար քրդերը երգեր են ձոնել նրան։
 
== Աղբյուրներ ==
* Ս․ Կ․ Պողոսյան, Կ․ Ս․ Պողոսյան, «Ինձ բահ տվեք․․․», Երևան, 1990:
* Ռուբէն, «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Թեհրան, 1982:
 
{{Հայ ֆիդայիներ}}
274 658

edits