«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 44.
| Վիքիպահեստ =
}}
'''Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ''', հիմնադրվել է [[1922]] թվականի [[նոյեմբերի 7]]-ին Երևանում վաստակաշատ մանկավարժ [[Արշավիր Շավարշյան|Արշավիր Շավարշյանի]] ղեկավարությամբ։
 
Նորաստեղծ բուհն ուներ միայն մանկավարժական ֆակուլտետ՝ նախադպրոցական, դպրոցական և արտադպրոցական մասնագիտություններով։ Պարապմունքները սկսվեցին [[նոյեմբերի 27]]-ից նախկին Հռիփսիմյան գիմնազիայի շենքում։
Տող 52.
Բուհում աշխատում էին ականավոր գիտնականներ ու հմուտ մանկավարժներ [[Հակոբ Մանանդյան]]ը, [[Հրաչյա Աճառյան]]ը, [[Մանուկ Աբեղյան]]ը, [[Արսեն Տերտերյան]]ը, [[Աշոտ Տեր-Մկրտչյան]]ը, [[Դրաստամատ Տեր-Սիմոնյան]]ը, [[Հայկ Ազատյան]]ը, Գրիգոր Չուբարը, [[Ավետիք Տեր-Պողոսյան]]ը, Արսեն Բեջանյանը, [[Տիգրան Ռաշմաճյան]]ը, [[Հովհաննես Տեր-Միրաքյան]]ը, [[Գրիգոր Ղափանցյան]]ը, [[Ստեփան Ներսիսյան]]ը, Վահան Ռշտունին և շատ ուրիշներ։
 
Հայ մեծ լուսավորիչ Խ.[[Խաչատուր Աբովյան|Խաչատուր Աբովյանի]] մահվան 100-ամյա տարեդարձի առթիվ [[1948]] թվականին Մանկավարժական ինստիտուտը կոչվեց նրա անունով ու մինչև այժմ էլ կրում է մեծ մանկավարժի անունը։
 
[[Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար|Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության]] որոշմամբ [[2000]] թվականի հունվարից մանկավարժական ինստիտուտը վերանվանվեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան։
[[Պատկեր:Armenian State Pedagogical University (1).jpg|մինի|300x300փքս|Հայկական պետական մանկավարժական համալսարանի շենք]]
Համալսարանն իր 95 ամյա պատմության ընթացքում ունեցել է ականավոր շրջանավարտներ, հասարակական և պետական գործիչներ, այնպիսիք, ինչպիսիք են Հայաստանի կենտգործկոմի նախագահ [[Գևորգ Հանեսօղլյան|Գևորգ Հանեսօղլյանն]] ու Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության նախագահ [[Հրանտ Ոսկանյան]]ը, Խորհրդային Միության հերոս Աշոտ Ամատունին, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս [[Մովսես Գորգիսյան]]ն ու Արցախի հերոս Մեխակ Մեխակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ [[Արմեն Խաչատրյան|Արմեն Խաչատրյանը]], նախարարներ [[Հակոբ Մովսես|Հակոբ Մովսեսն]] ու ՀՀ արդարադատուրյան պետական խորհրդական [[Դավիթ Հարությունյան (քաղաքական գործիչ)|Դավիթ Հարությունյանը]], գեներալ-լեյտենանտ [[Ալիկ Սարգսյան|Ալիկ Սարգսյանը]]:
Տող 60.
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմին]] մասնակցել են 200-ից ավելի շրջանավարտներ և ուսանողներ: Արցախյան ազատամարտին մասնակցել են 50-ից ավելի շրջանավարտներ և ուսանողներ: Նրանց մեծագույն մասն արժանացել են խորհրդային և ՀՀ շքանշանների ու մեդալների:
 
Մեծ է համալսարանի շրջանավարտ գիտնականների ավանդը. [[Շաքրո Մհոյան]]ն ու [[Մանվել Զուլալյան]]ը դարձել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ։ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի և [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի]] թղթակից անդամներ են համալսարանի շրջանավարտներ Աշոտ Աբրահամյանը, Գուրգեն Թադևոսյանը, [[Սիմոն Կրկյաշարյան]]ը, [[Աելիտա Դոլուխանյան]]ը, [[Վիգեն Ղազարյան]]ը։ Մոտ 200 շրջանավարտ դարձել է գիտության դոկտոր-պրոֆեսոր։ Նրանց ջանքերով տպագրել է 2200 անուն գիրք։
 
Մանկավարժական համալսարանին մեծ պատիվ և հռչակ են բերում համալսարանի շրջանավարտներ [[Հովհաննես Շիրազ|Հովհաննես Շիրազն]] ու [[Հրանտ Մաթևոսյան|Հրանտ Մաթևոսյանը]], [[Սերո Խանզադյան|Սերո Խանզադյանն]] ու [[Ռազմիկ Դավոյան|Ռազմիկ Դավոյանը]]։
Տող 70.
Համալսարանում դասավանդում են իրենց ոլորտներում կայացած և լայն ճանաչում ունեցող բարձրորակ մասնագետներ, գիտությունների ազգային ակադեմիայի 17 անդամներ։
 
Մանկավարժական համալսարանում գործում է [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա|ՀՀ ԳԱԱ]] «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ»-ի հետ համատեղ բացված գիտաուսումնական «Ոչ գծային օպտիկական, լազերային և ֆոտոնիկական բյուրեղների լաբորատորա, որտեղ աճեցվում են արհեստական բյուրեղներ։
 
Այսօր մանկավարժական համալսարանը վարում է միջազգային համավատարմանգրմանը միտված քաղաքականություն, ընդգրկված է կրթության որակի բարձրացմանն ուղղված տարածաշրջանային և եվրոպական կրթական ծրագրերում։ Մանկավարժականի լավագույն ուսանողներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց ուսման որոշակի ժամանակահատված փոխանակման ծրագրերով անցկացնել ամերիկյան, եվրոպական և ռուսական հայտնի համալսարաններում։