Բացել գլխավոր ցանկը

Changes

Լոր գյուղի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերաբերում է 839 թվականին: [[Ստեփանոս Օրբելյան]] պատմիչը իր նշանավոր «Պատմութիւն տանն Սիսական» գրքում հրապարակել է Սյունյաց եպիսկոպոս Տեր-Դավթի կազմած «Հավիտենական կտակը», որտեղ գրված է, որ Տաթևի վանքի կալվածքները ընդլայնելու խնդրանքով առաջնորդը դիմել է Սյունյաց Փիլիպպե 1-ին գահերեց իշխանին և նրանից գնել Տաթևին հարող Արծիվ գյուղը՝ ամբողջ տարածքով: Միաժամանակ Սյունյաց տեր Փիլիպպեն կալվածքներ է նվիրել վանքին, այդ թվում և [[Տաթև]] գյուղը: Այդ կտակ-փաստաթուղթը, որ Փիլիպպեից և Տեր-Դավթից բացի ստորագրել են հոգևոր ու աշխարհիկ մի շարք տերեր, որոշել է նաև [[Տաթևի վանք]]ի տիրույթների սահմանները, որոնց արևմտյան սահմանը հասնում է մինչև Լոր գյուղի անունը կրող Լորաձորի սկիզբը:
Տաթևի շրջակա սահմանները որոշող հաջորդ վավերագիրը կազմվել է [[906]] թ., երբ ավարտվել է Տաթևի վանային համալիրի մայր՝ Պողոս-Պետրոս եկեղեցու շինարարությունը: Այդ առիթով Սյունյաց հոգևոր աթոռը նոր գյուղեր և կալվածքներ է ստացել: Փաստաթղթի տակ, մի խումբ հոգևոր և աշխարհիկ տերերի հետ, ստորագրել են ոչ միայն Սյունյաց տեր Փիլիպպեի հաջորդ Աշոտը և նրա որդիները, այլ նաև հայոց թագավոր [[Սմբատ Բագրատունի]]ն, որ եկել էր եկեղեցու նավակատիքին: Այստեղ նույնպես Տաթևի արևմտյան սահմանը համարվում է Լորաձորի սկիզբը:
Այս փաստաթղթերը, սակայն, Լորի վաղեմությունն ապացուցող գրավոր աղբյուրներ են միայն: 1950-ական թվականներին ականավոր պատմաբան [[Մորուս Հասրաթյան]]ը Լորում պեղումներ կատարելիս հայտնաբերել է հեթանոս ծեսով թաղված երեխայի թամբարանդամբարան: Այդ փոքրիկի (հավանաբար իշխանական ընտանիքի զավակ) բերանում դրել էին մետաղադրամ, որը կտրվել է Պարսից [[Շապուհ]] արքայի օրոք (383-389թթ.): Սա ապացուցում է, որ դեռևս հայոց թագավորության շրջանում Լորը գոյություն է ունեցել, գուցե և որոշիչ դեր կատարել ամբողջ ենթագավառում: Չէ որ նրա անունով էր կոչվում շուրջ 15 գյուղ ներառող այդ գետահովիտը:
Լորը ենթագավառում իր գերակշիռ դիրքը ([[Աղվերծ]]-[[Դարպաս]]ի հետ) պահպանել է նաև միջնադարում: Ստեփանոս Օրբելյանի «Պատմությանը» կցված` Սյունիքի 12 գավառների 677 գյուղերի ցուցակի համաձայն, վերոհիշյալ երկու գյուղերի շուրջը համախմբված էին [[Մրուց]], [[Մարդակայք]], [[Տատան]], [[Մազազնի]], [[Լծեն]], [[Որոտն]], [[Ոպնի]], [[Երեմք]], [[Մոգույք]], [[Մշկաձոր]], [[Սապատաձոր]] գյուղերը: Ուշ միջնադարում այստեղ կազմավորվել են մինչև օրս գոյատևող [[Շենաթաղ]] և [[Գետաթաղ]] գյուղերը:
Հետագա դարերում Լորի բարձրացումը կապվում է Սյունյաց Օրբելյանների իշխանության հաստատման և հզորացման հետ: Ըստ որում, եթե իշխանության անցնելուց հետո Օրբելյանները Սյունիքի ենթագավառներում կառավարիչներ կամ կուսակալներ էին նշանակում իրենց իշխանական տան ներկայացուցիչներին, ապա Լորում նրանք դաշն կնքեցին տեղի Որոտշահ անվանվող իշխանազուն տոհմի հետ: Այդ մասին պատմագրությունը պահպանել է երկու ծանրակշիռ վկայություն:
Անանուն մասնակից