«Դեֆորմացիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Առաձգականության ուժ: clean up, փոխարինվեց: → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
Առաձգական դեֆորմացիայի հետևանքով մարմնում առաջանում են ուժեր, որոնք մարմնի մասնիկներին վերադարձնում են իրենց սկզբնական դիրքերը։ Այն [[ուժ]]ը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի հետևանքով և ուղղված է դեֆորմացիայի ժամանակ մարմնի մասնիկների տեղափոխմանը հակառակ ուղղությամբ, կոչվում է [[առաձգականության ուժ]]:
 
Մարմնի մասնիկների միջև գործում են փոխազդեցության ուժեր, որոնց բնույթը (ձգողություն կամ վանողություն) կախված է մասնիկների միջև հեռավորությունից։ Պինդ մարմնում մոլեկուլներն արտաքին ուժերի բացակայությամբ որոշակի հեռավորություններում են, և նրանց ձգողության և վանողության ուժերն իրար համակշռում են։ Մարմնի դեֆորմացիայի հետևանքով մասնիկների հեռավորության փոփոխման պատճառով [[Ձգողություն|ձգողության]] և [[վանողության ուժ]]երի հաասարակշռությունըհավասարակշռությունը խախտվում է։ Հեռավորությունը փոքրանալիս վանողության ուժերն ավելի արագ են աճում, քան ձգողության ուժերը, և մասնիկներն սկսում են վանել միմյանց։ Երբ մասնիկների հեռավորությունը մեծանում է, նրանց միջև գերակշռում են ձգողության ուժերը։ Քանի որ [[առաձգականության ուժ]]երի առաջացումը հետևանք է մոլեկուլների (ատոմների) կազմության մեջ մտնող էլեկտրական լիցքերի փոխազդեցության, ապա առաձգականության ուժերն ուեն [[Էլեկտրամագնիսականություն|էլեկտրամագնիսական]] բնույթ։
 
Եթե դեֆորմացիայի հետևանքով զսպանակի երկարացումը, այսինքն՝ նրա երկարության <math> X=l-l_o </math> փոփոխությունը, որտեղ <math> l</math> -ը և <math> l_o </math>-ն, համապատասխանաբար դեֆորմացված և չդեֆորմացված զսպանակի երկարություններն են, շատ փոքր է զսպանակի <math> l_o </math> սկզբնական երկարությունից, ապա այդպիսի դեֆորմացիան անվանում են փոքր դեֆորմացիա՝