«Շարական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
2 ժամից ավելի թողնել չի կարելի
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
== Պատմություն ==
 
Հոգևոր երգը որպես ինքնուրույն, [[սաղմոս]]ներից և մարգարեական օրհնություններից տարբեր երաժշտաբանաստեղծական ձև հիշատակված է [[Պողոս առաքյալ]]ի թղթերում։ 5-րդ դարի առաջին նորաստեղծ ինքնուրույն հոգևոր երգերը՝ շարականները, հայոց մեջ կոչվել են ''կցուրդ'' կամ ''կցորդ''։
 
=== Կցուրդ ===
{{հիմնական|Կցուրդ}}
Կցուրդները փոքրածավալ, 3–4 տնից բաղկացած, պարզագույն սաղմոսատիպ երգեր էին, որոնք, լինելով [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] տարբեր դրվագների և [[Քրիստոս]]ի տնօրինությունների մատչելի վերաշարադրումը կամ մեկնությունը, հարասացությունների ձևով կցվել են սաղմոսին կամ մարգարեական օրհնությանը։ Կցուրդները ծավալվում են ութձայնի եղանակներում՝ հետևելով նրա «խիստ ոճի» օրենքներին։ Այդ տեսակի ընդերքում (սաղմոսերգությանը զուգընթաց) մշակվել են Հայ եկեղեցու երգեցողության հիմնական տիպերը՝ հորդոր, չափավոր-միջակ և ծանր երգերը, որոնց մեջ տեմպը (շարժումը) պայմանավորել է նաև գրական խոսքի հնչյունավորման կերպը։ Երգեցողության այդ տիպերի մշակումը կապված էր պաշտոներգության մեջ նրանց գրաված տեղով, ծիսական կիրառությամբ։ Հասարակ օրերի ժամերգության համար նախատեսված շարականներն ունեն պարզ նկարագիր, կատարվում են դպրաց դասերի կողմից՝ խմբակային։ Կիրակի օրերին և եկեղեցական խոշոր տոների ժամանակ կատարվող շարականները օրվա հանդիսավորությունն ընդգծելու նպատակով ստանում են ավելի մեծ ծավալ, մելիզմատիկ (երգային-զարդոլորուն) տեսք և հնչյունավորվում մենակատար հմուտ երգեցողների կողմից։
 
Հնագույն շրջանի կցուրդներում որոշակիորեն կազմավորվել են հայ շարականերգության հատուկ կերպարային արտահայտչականության հիմնական ոլորտները, աստվածաշնչային նյութի բանաստեղծական մշակման հնարները։ [[Ճգնավորություն|Ճգնավորության]], [[ապաշխարանք]]ի, մարդու մեղսավորության գաղափարը և [[Վերջին դատաստան]]ի սպասումը արտահայտող շարականների կողքին քիչ չեն պատմողական և մեկնողական բովանդակությամբ, ինչպես և փառաբանական օրհներգային բնույթի երգեր, որոնք արտահայտում են լուսավոր, բերկրալից, քնարական զգացումներ։
 
Հնագույն կցուրդները տաղաչափության առումով հիմնականում ազատ էին։ Դրանց ստեղծումն ավանդաբար վերագրվում է [[Մեսրոպ Մաշտոց]]ին, [[Սահակ Պարթև|Սահակ Ա Պարթև]], [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացուն]] և [[Հովհաննես Ա Մանդակունի|Հովհաննես Ա Մանդակունուն]]։ Տվյալ շրջանի շարականների բանաստեղծական ոճի բնորոշ նմուշներից են ապաշխարության բազմաթիվ հարցերը, որոնք, լինելով հնոցի մեջ նետված 3 մանուկների աղոթքի կցուրդներ, գրեթե ամբողջապես կազմված են [[Հին կտակարան]]ից քաղված բառային բանաձևերից։ Նմանապես, Ապաշխարության Տեր երկնիցներում, 148-րդ սաղմոսի կցուրդներում շարականագիրը գրեթե չի շեղվում տվյալ սաղմոսը կազմող գաղափարներից ու բանաձևերից։
Տող 15.
=== 7-8-րդ դարեր ===
 
7–8-րդ դարերում հայ շարականերգությունը նկատելի զարգացում է ապրել։ Հանդես են եկել նոր շարականագիր հեղինակներ՝ [[Կոմիտաս Ա Աղցեցի]], [[Անանիա Շիրակացի]], [[Սահակ Գ Ձորոփորեցի]], [[Բարսեղ Ճոն]], [[Հովհաննես Գ Օձնեցի]], [[Ստեփանոս Սյունեցի]] և ուրիշներ։ Բյուզանդական «կոնտակիոն» ձևի ազդեցությամբ առաջացել է շարականի ավելի ընդարձակ մի ձև՝ կացուրդը։
 
Տվյալ ժամանակաշրջանի չափանմուշային կոթող է Հայոց կաթողիկոս [[Կոմիտաս Ա Աղցեցի|Կոմիտաս Ա Աղցեցու]] Հռիփսիմյանց կույսերի հիշատակին նվիրված «Անձինք նուիրեալք» շարական։ Ի տարբերություն հնագույն կցուրդների, այն վիպաքնարական բնույթի, լայնածավալ ներբող է (36 քառատող տուն)՝ ընդգծված պատկերավոր ու դրամատիկ տարրերով։ Բյուզանդական նմուշների օրինակով գրված է զուտ շեշտական տաղաչափությամբ և այբբենական ակրոստիքոսի սկզբունքով։ Այդ երաժշտաբանաստեղծական տեսակը մեծ տարածում է գտել հետագա դարերում։ Այնուհետ այբբենական ծայրակապով գրված շարականները ստացել են նաև «Անձինք» անվանումը։
 
7–8-րդ դարերում հեղինակների շարականներում անցում է կատարվել նախորդ շրջանի խստաշունչ սաղմոսատիպ կցուրդներից դեպի ծավալուն, ծորերգային ոճի երգերը, որոնք բնորոշվում են երաժշտական ռիթմի ձերբազատմամբ, հանկարծաբանական (իմպրովիզացիոն) զարգացումով, մեղեդային մանրամասների նրբակերտությամբ և գեղագիտական ընդհանրացման ավելի բարձր աստիճանով։ Այդ առումով ցայտուն օրինակ են [[Սահակ Գ Ձորոփորեցի|Սահակ Գ Ձորոփորեցու]], Անանիա Շիրակացու, Բարսեղ Ճոնի ծանր տիպի շարականները, նաև Խոսրովիդուխտի նշանավոր ողբը կամ գովքը՝ ձոնված իր նահատակ եղբոր՝ Վահան Գողթնացու հիշատակին։
 
Շարականի զարգացման նոր փուլը նշանավորվել է Ստեփանոս Սյունեցուն (8-րդ դար) վերագրվող Հարության Ավագ օրհնությունների 8 շարքերի՝ կանոնների ստեղծմամբ։ Կանոնի ձևավորման համար հիմք են հանդիսացել [[Հին կտակարան]]ի 10 մարգարեական օրհնությունները։ Ներկայացնելով որոշակի հաջորդականությամբ և տրամադրությամբ հորինված երգերի շարք՝ կանոնը, որպես ցիկլային ստեղծագործության տեսակ, նոր հնարավորություններ է ընձեռել շարականագիրներին, նոր որակ և աստիճան ստեղծել հոգևոր երգարվեստում։ Սկզբնապես կանոնները կազմվել են ժամասացության մեջ կիրառվող կցուրդներից և կացուրդներից, սակայն աստիճանաբար ստեղծվել են հատուկ նոր կանոններ։ Կանոնի ներմուծումը սերտորեն առնչվել է ութձայն համակարգի կիրառության հետ։
 
Հնագույն օրհներգերում գերակշռող դիալեկտիկ հակադրումների համակարգը փոխարինվել է զուգորդական կապերի համակարգով, որն ուղղված է կանոնի 8 մասերի (Օրհնություն, Հարց, Մեծացուսցէ, Ողորմեա, Տեր երկնից, Մանկունք, Ճաշու, Համբարձի) շրջանակներում իրադարձությունների ներքին հարազատության բացահայտմանը և սրբազան պատմությունն իբրև ինքնամփոփ, անփոփոխ ամբողջություն ներկայացնելուն։ Կանոնի երգերում առավել ցայտուն են դրսևորվում տվյալ տոնի իմաստային-կերպարային հիմքի հետ կապված քնարական ոլորտի հարուստ երանգները։ Յուրաքանչյուր մաս սովորաբար կազմված է 3 տնից, որոնցից առաջինը համապատասխան նմուշօրինակի բովանդակության շարադրանքն է՝ քրիստոսաբանական տարրերով, երկրորդը ներկայացնում է [[Խաչելություն (քրիստոնեական)|Քրիստոսի Խաչելության]] և [[Հարություն (քրիստոնեություն)|Հարության]] տեսիլքը, իսկ երրորդը նվիրված է [[Մարիամ Աստվածածին|Աստվածածնին]]։
Տող 27.
=== 9-15-րդ դարեր ===
 
9–11-րդ դարերում ընդլայնվել և համալրվել են շարակնոցում ընդգրկված եկեղեցական տարվա մի քանի կարևոր շրջաններին վերաբերող խոշոր շարքերը՝ [[Պահք]]ի, [[Հարություն (քրիստոնեություն)|Հարության]], [[Հոգեգալուստ|Հոգեգալստյան]], ինչպես նաև՝ Խաչի, Համորեն մարտիրոսաց, Ննջեցելոց և այլ կանոնները։ Այս շրջանում ակնառու ներդրում են ունեցել [[Պետրոս Ա Գետադարձ]]ը, [[Հովհաննես Սարկավագ]]ը, [[Սարգիս Ա Սևանցի]]ն, [[Ստեփանոս Ապարանցի]]ն, [[Գրիգոր Մագիստրոս Պահլավունի]]ն և ուրիշներ։ Զարգացնելով 5–8-րդ դարերում շարականերգության լավագույն ձեռքբերումները՝ նրանք ընդլայնել են շարականի ավանդական թեմաների շրջանակը։ Նրանց գործերում առանձնակի հնչեղություն է ստացել [[հայրենասիրություն|հայրենասիրական]] թեման՝ կապված ժամանակի իրողությունների հետ։
 
Շարականներում արտացոլվել են ոչ միայն համաքրիստոնեական գաղափարներն ու զգացումները, այլև՝ [[Հայոց պատմություն|հայ ժողովրդի պատմության]], հասարակական կյանքի կարևորագույն երևույթները՝ [[Հեթանոսություն|հեթանոսության]] դեմ պայքարի և առաջին քրիստոնյա նահատակների շրջանը, քրիստոնեության հաստատման և ազգային նոր մշակույթի ջատագովությունը, համաժողովրդական դիմադրությունը պարսից [[մազդեականություն|մազդեականությանն]] ու արաբական տիրապետությանը և այլն։ Կանոնական արվեստի պայմաններում հայ շարականագիրները կարողացել են հագեցնել իրենց երկերը իրապես կենսական հնչեղությամբ, կրոնական և բանաստեղծական խոր ապրումներով։
 
Շարականն աննախադեպ վերելք է ապրել 10–14-րդ դարերում։ Նոր երաժշտաբանաստեղծական տեսակների ծնունդը ([[գանձ]], [[տաղ]]) իր ազդեցությունն է թողել կանոնի բաղադրիչների վրա՝ նկատելիորեն հարստացնելով նրանց կերպարաելևէջային նկարագիրը։
 
Կարևոր գլուխ են կազմում [[Կիլիկիայի հայկական թագավորություն|Կիլիկիայի Հայկական թագավորության]] շրջանի շարականագիրների ստեղծագործությունները։ Հատկապես նշանակալից դեր է կատարել Ներսես Շնորհալին, որի գրչին է պատկանում Շարակնոցի երգերի առնվազն 1/3-ը։ Ներսես Շնորհալին բարձրագույն մակարդակի է հասցրել [[Ստեփանոս Սյունեցի|Ստեփանոս Սյունեցուց]] սկիզբ առած զուգորդական բանաստեղծական ոճը, որն իր հետևորդների մոտ երբեմն կրում է նույնիսկ յուրահատուկ պաճուճազարդության տարրեր։
 
Չհրաժարվելով «հին» օրհներգերի «արձակ բանաստեղծությունից»՝ Ներսես Շնորհալին միաժամանակ հարստացրել է շարականն վանկական և վանկաշեշտական տաղաչափության զանազան նմուշներով։ Նա նաև հարստացրել է ավանդական ութձայնը բազմաթիվ զարտուղի, դարձվածքանման և ստեղիատիպ եղանակներով, որոնք հաճախ օժտված են հեղինակային անհատականության գծերով։ Մի շարք Տերունի տոներին նվիրված կանոնները լրացնելուց բացի նա ներմուծել է տարբեր սրբերի և ազգային հերոսների նվիրված նոր՝ «մանկունք» տիպի մեկական երգեր։ Դրանցից են Տրդատ Գ թագավորին, Սահակ Ա Պարթևին, [[Հովհան Ոսկեբերան]]ին, [[Բարսեղ Կեսարացի|Բարսեղ Կեսարացուն]], [[Գրիգոր Նազիանզացի|Գրիգոր Նազիանզացուն]], Վարդանանց նվիրված շարականները։ Այդ ավանդույթը սկիզբ է առել Խոսրովիդուխտի՝ [[Վահան Գողթնացի|Վահան Գողթնացու]] նահատակությունը օրհներգող գովքով և զարգացվել Պետրոս Ա Գետադարձի կողմից՝ Սանդուխտ կույսի, [[Դավիթ Դվնեցի|Դավիթ Դվնեցու]], Սուքիասյանց, Ոսկյանց, Վարդանանց և այլ նահատակների սխրագործությունը գովերգող մանկունքներով։
Տող 39.
== Արտաքին հղումներ ==
 
* [http://sharakanner.blogspot.com/ Հոգևոր երգեր, շարականներ, տաղեր, մեղեդիներ]
* [http://www.akn-chant.org/en/chant Շարականի մասին «Ակն» կայքում] {{ref-en}}
* [http://www.arak29.am/sharakan/index.php Առակ 29 շարականներ]
 
{{Հայկական գիր և գրականություն}}
{{ՔՀՀ}}
 
[[Կատեգորիա:Երաժշտություն]]
[[Կատեգորիա:Քնարական սեռի ժանրեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շարական» էջից