«Շարադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Շարադասություն''', քերականական արտահայտման միջոցներից մեկը։ Շարադասությունը բառական միավորների՝ յուրաքանչյուր [[լեզու|լեզլեզվի]]վի ներքին օրինաչափություններից բխող դասավորության ընդունված կարգն է նախադասություններում և [[բառակապակցություն]]ներում։ Ունի քերականական ու ոճաիմաստային դրսևորումներ։ Լեզուների տարբեր խմբերում շարադասությունը կարող է լինել կայուն և ազատ։ Անջատական ու վերլուծական լեզուներում ([[չինարեն]], [[անգլերեն]], [[ֆրանսերեն]] և այլն) շարադասությունը կայուն է և մեծ դեր ունի քերականական իմաստներն արտահայտելու գործում։ Բառերի դիրքով կարող է որոշվել նախադասության մեջ նրանց ունեցած պաշտոնը, խոսքամասային պատկանելությունը, ինչպես նաև նախադասությունների բնույթը։ Կցական (տես Կցական Լեզուներ) և թեքական (տես Թեքական լեզուներ), ընդհանրապես համադրական լեզուներում ([[հայերեն]], [[ռուսերեն]] և այլն) շարադասությունը հիմնականում ազատ է՝ սերտորեն կապված հնչերանգի և տրամաբանական շեշտի հետ, որի շնորհիվ էլ նախադասություն կազմող միավորները և նախադասություններն օժտվում են ոճական բազմաթիվ կիրառություններով։ Այդ ազատությունը կամայական չէ։ Լեզուները որքան անջատականից անցնում են կցականի կամ թեքականի, այնքան շարադասության քերականական դերը նվազում է և, ընդհակառակը, որքան համադրականությունից անցնում են վերլուծականության, այնքան շարադասության դերն աճում է։ Շարադասությունը սոսկ ենթակայի ու ստորոգյալի և լրացման ու լրացյալի իրար նկատմամբ ունեցած դիրքավորում չէ, այլև նախադասություն կազմող միավորների ցանկացած հնարավոր դիրքային հարաբերություն։
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Քերականություն]]
 
 
{{Անավարտ}}