«Էներգիա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  4 տարի առաջ
(մանր-մունր, փոխարինվեց: → (7) oգտվելով ԱՎԲ)
'''Էներգիա''', ֆիզիկական մեծություն, որը բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու ունակությունը։ [[Ֆիզիկա]]յում էներգիան ({{lang-gr|ἐνέργεια}}, ''գործունեություն'', ''աշխատանք'', {{lang-gr|ἐνεργός}} (''էներգոս'') բառից, ''գործունյա'', ''աշխատող''<ref>{{cite web |url=http://www.etymonline.com/index.php?term=energy |title=Էներգիա |work=Online Etymology Dictionary (անգլերեն)|last=Հարպեր |first=Դուգլաս |accessdate=մայիսի 1 2007}}</ref>) [[սկալյար]] [[ֆիզիկական մեծություն]] է։ Բնութագրական է առարկաների և համակարգերի համար, ենթարկվում է [[պահպանման օրենքներ]]ին։ Էներգիայի տարբեր ձևերից են [[կինետիկ էներգիա|կինետիկ]], [[պոտենցիալ էներգիա|պոտենցիալ]], [[ջերմային էներգիա|ջերմային]], [[գրավիտացիոն էներգիա|գրավիտացիոն]], [[ձայնային էներգիա|ձայնային]], [[առաձգական էներգիա|առաձգական]], [[էլեկտրամագնիսական ճառագայթում|էլեկտրամագնիսական]] էներգիաները։
 
«Էներգիա» մեծությունը սերտորեն առնչվում է [[մեխանիկական աշխատանք]]ի հետ։ Եթե մարմինը կամ մարմինների որևէ համակարգ կարող է աշխատանք կատարել, ապա ասում են, որ այն օժտված է էներգիայով։ Աշխատանք կարող են կատարել ինչպես շարժվող, այնպես էլ այլ մարմինների հետ փոխազդող մարմինները։ [[Մեխանիկա]]յում տարբերում են երկու տեսակի էներգիա՝ կինետիկ և պոտենցիալ։ Մարմինների շարժմամբ պամանավորվածպայմանավորված էներգիան անվանում են կինետիկ էներգիա, իսկ փոխազդեցությամբ պայմանավորված էներգիան՝ [[պոտենցիալ էներգիա]]:
 
Էներգիան կարող է մի ձևից փոխակերվել մյուսին, սակայն ընդհանուր էներգիայի չափը միշտ նույնն է մնում։ Այս սկզբունքը՝ [[էներգիայի պահպանման օրենք]]ը, առաջին անգամ կանխադրվել է վաղ 19-րդ դարում, և վերաբերվում է [[մեկուսացված համակարգ]]ին։ [[Նյոթերի թեորեմ]]ի համաձայն, էներգիայի պահպանման օրենքը այն փաստի հետևանքն է, որ ֆիզիկայի օրենքները ժամանակի ընթացքում չեն փոխվում։<ref name="jphysics">{{cite book | last =Լոֆտզ| first =Գ.| others =ՕԿիՖ Դ. և այլն| title=Ջակարանդայի Ֆիզիկա 1 (Jacaranda Physics 1) (անգլերեն)| publisher =John Willey & Sons Australia Ltd. | year =2004| location = Միլտոն, Քուինզլանդ, Ավստրալիա| pages = 286| chapter=11 — Mechanical Interactions| edition=2| isbn=0 7016 3777 3}}</ref>