«Հովհան Մայրավանեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Հովհան Մայրավանեցի''', Մայրագոմեցի (մոտ [[572]]-[[650]]), հայ [[Եկեղեցի|եկեղեցական]] գործիչ, [[փիլիսոփա]]։ Եղել է Դվինի [[Սուրբ Գրիգոր եկեղեցի (Դվին)|Սուրբ Գրիգոր եկեղեց]]ու փակակալը (ավագ լուսարարապետ), [[621]]-[[628]] թվականներին՝ [[Կոմիտաս Ա Աղցեցի|Կոմիտաս Ա Աղցեց]]ու տեղապահը։ Պայքարել է Հայաստանում [[Քաղկեդոնականություն|քաղկեդոնականության]] տարածման դեմ։ 634 թվականին ընդհարվել է [[Եզր Ա Փառաժնակերտցի|Եզր Ա Փառաժնակերտց]]ու հետ (վերջինս [[Կարին]]ում բյուզանդական կայսր [[Հերակլիոս Ա|Հերակլիոսի]] հետ բանակցությունների ժամանակ ստիպված ընդունել էր քաղկեդոնականություն), որի հետևանքով բանադրվել է և արտաքսվել Դվինից։ Նախ ապաստանել է [[Բջնի]]ի Մայրավանքում, ապա՝ [[Գարդման]] գավառի Գետաբակ[[Գետաբեկ]] գյուղում։ Կտրվելով եկեղեցական և քաղաքական կյանքից՝ քարոզել է ծայրահեղ անապականություն։ Նրա այդ տեսությունից հետագայում սկիզբ առավ մայրագոմեցիների աղանդը՝ նրա աշակերտ Սարգսի գլխավորությամբ։ Նա գրել է «Խրատ վարուց» (սխալմամբ հրատարակվել է «Տեառն Ցովհաննու Մանդակունոյ հայոց հայրապետի ճառք» խորագրով, [[1836]]) բարոյախոսական գրվածքը, «Վերլուծութիւն կաթողիկէ եկեղեցւոյ եւ որ ի նման յաւրինեալ կարգաց» եկեղեցական խորհրդածեսերի մեկնությունը, «Հաւատարմատ» և «Նոյեմակ» գրքերը, «Ողբ» չափածո երկը, «Աղոթք»-ը և այլ ստեղծագործություններ։ Ենթադրվում է, որ Կոմիտաս Ա Աղցեցու հետ մասնակցել է «Կնիք հավատո» ժողովածուի կազմմանը։ Հովհան Մայրավենցին [[VII դար]]ի հայ հասարակական մտքի առաջավոր ներկայացուցիչ է։ Իր սոցիալ-քաղաքական հայացքներով նա փորձել է միջին գիծ գտնել հակաֆեոդալական և ֆեոդալական գաղափարախոսության միջև։ Ձգտել է բացահայտել իրավազանցության այն բարոյական պատճառները, որոնք, նրա կարծիքով, պայմանավորում են սոցիալական հարաբերությունների սրումը, հակաֆեոդալական շարժումների առաջացումը։ «Մեղք» հասկացության մեջ ներառելով ոչ միայն [[կրոն]]ա-բարոյական, այլ նաև սոցիալական բովանդակություն՝ դերազանցություն, նա կարծում է, որ այն կարող է պատճառել բազում թշվառություն և տառապանք, ինչպես իրեն՝ սուբյեկտին, այնպես էլ շրջապատին, որովհետև այն ունի ոչ միայն անձնական, այլև հասարակական նշանակություն։ Մեղքը մարդուն օտարում է ինքն իրենից, շրջապատից, ողջ հասարակությունից և նրան տանում է սոցիալական մեկուսացման։ Ֆեոդալական դասերի բաժանման հիմքում նա դրել է երկու սկզբունք՝ գույքային և իրավական, որոնց համապատասխան հասարակությունը բաժանել է հարուստների ու աղքատների, իշխողների և ենթարկվողների։ Նա փորձել է ապացուցել, որ սոցիալական անհավասարությունը (և գույքային տարբերությունները) չունի աստվածային ծագում, որ հարստությունը որոշ մարդկանց մոտ ագահության և հարստահարության, մյուսների մոտ՝ եռանդուն աշխատանքի կամ ժառանգության արդյունք է։ Նա խարազանում է հարուստներին, իսկ աղքատներին կոչ է անում հեռու մնալ ըմբոստությունից և պայքարից։ Սակայն, նա միաժամանակ կարծում է, որ սոցիալական շերտավորումները, իրենց բացասական հետևանքով հանդերձ, անխուսափելի և անհրաժեշտ են։ Նա իդեալական և ցանկալի հասարակություն է համարում նախնական քրիստոնեական համայնքները, ուր բացակայել է մասնավոր սեփականությունը։
 
{{ՀՍՀ|հատոր=6|էջ=552}}