«Ուտիլիտարիզմ»–ի խմբագրումների տարբերություն

չ փոխարինվեց: ` → ՝ (13) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
Նորմատիվ քաղաքական տեսությունը ներկայացնում է այն, ինչ պետք է լինի քաղաքական կյանքում։ Նա իր արտահայտությունը գտնում է վերացական, բարոյական քննարկումներում, սակայն չի հրաժարվում նաև քննարկել քաղաքական ինստիտուտներն ու կոնկրետ քաղաքականությունը։ Եթե փիլիսոփայական տեսանկյունից նորմատիվ քաղաքական տեսությունը ձևավորում և կառուցում է բարոյական կանոններ, ապա կիրառական իմաստով, նա խոսում է բարոյական դեղատոմսեր օգտագործելու հնարավորության մասին քաղաքական պրակտիկայում։
 
Արմատական [[պոզիտիվիզմ|պոզիտիվիստների]] կողմից այս տեսությունը լուրջ քննադատության արժանացավ, քանի որ նրանք մերժում են բարոյականության մասին քննարկումների նշանակությունը քաղաքական կյանքում։ Հասկանալի է, որ պոզիտիվիզմի վերելքի ժամանակ նորմատիվ քաղաքական տեսությանը գրեթե տեղ չէին տալիս, սակայն 1970-ականներից վերջինս իրական վերածնունդ ապրեց։ Նորմատիվ քաղաքկանքաղաքական տեսությունը քաղաքական ինստիտուտների մասին մտորումների միջոց է՝ հատկապես այն ինստիտուտների, որոնք կապված են իշխանության հետ, ինչպես նաև՝ անհատների վերաբերմունքն է ինստիտուտների նկատմամբ։ Նա զբաղվում է եղած քաղաքական կարգի կամ նրա այլընտրանքների օրինականացմամբ։ 1970-ականներից հետո նորմատիվ քաղաքական տեսությունը բաժանվեց 2 հոսանքի։ Մեկը գլխավորապես զբաղվում է կարգված արդարությամբ, ազատության ու արդարության փոխհարաբերությունների խնդիրներով։ Մյուս հոսանքը գլխավորապես հետաքրքրվում է այնպիսի ինստիտուտի նպատակներով և գործունեությամբ, ինչպիսին է պետությունը։ Այս հոսանքների ներկայացուցիչները հետևյալ հարցերն են ուսումնասիրում՝ ինչու մենք պետք է ենթարկվենք օրենքներին, որ դեպքերում է արդյոք օրինական քաղաքացիական անհնազանդությունը։
 
=== Ուտիլիտարիզմ ===