«Կոստանդնուպոլսի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
Տող 69.
Կոստանդնուպոլսի բնակչության խավերի բազմազանություն էր ներկայացնում քաղաքային պլեբսը (հասարակ ժողովուրդ), որը ներառում էր ոչ միայն վարձու աշխատողների ու ծառայողների, այլև գլուխները պատահական աշխատանքով մի կերպ պահող աղքատների, ինչպես նաև տարատեսակ ապադասակարգայնացած տարրերի՝ մուրացիկների, մարմնավաճառների, խեղանդամների և պակասամիտների։ Նրանցից շատերը բնակվելու տեղ չունեին, հաճախ էին սոված մնում, իսկ մի փոքր փող աշխատելու դեպքում էլ հարբեցողությամբ էին զբաղվում քաղաքի բազմաթիվ էժանագին գինետներում։ Իշխանությունները պարբերաբար սիրաշահում էր պլեբսին նվերներով՝ հանդիսությունների կապակցությամբ կայսրի անունից աղքատներին փող, գինի ու հաց էր բաժանվում, Կոստանդնուպոլսի եպիսկոպոսը ողորմություն էր բաշխում, երբեմն պլեբսը հնարավորություն էր ունենում ձիարշավարանում դիտել աճպարարների, մարզորդների և ակրոբատների ներկայացումներ։ Սակայն, չնայած «հոգատարության» նման դրսևորումներին, պլեբսին տիրում էին ծայրահեղ անկայուն տրամադրություններ, և այն հեշտությամբ էր ենթարկվում ըմբոստությունների կոչերին։ Այդ պատճառով բավական էր ամենափոքր կայծն իսկ՝ հացի թանկացումը, շնորհազրկված մեծատոհմիկի հանդեպ կարեկցանքը, կայսերական գահի հերթական թեկնածուի կրակոտ խոսքը։{{sfn|Петросян и Юсупов|1977|էջ=63, 66}}
 
[[447]] թվականի հունվարին ուժգին երկրաշարժի հետևանքով Կոստանդնուպոլսում ավերվեցին բազմաթիվ շինություններ և զգալիորեն վնասվեցին բերդապարիսպները։ Մոտ 16 000 մարդ երկու ամսվա ընթացքում ոչ միայն վերականգնեցին հին ամրությունները, այլև կառուցեցին արտաքին պատը՝ աշտարակներով ու հողաթմբերով, ինչպես նաև խորացրեցին աղյուսներով շարված պաշտպանական փոսերը։ Արդյունքում՝ ցամաքի կողմից քաղաքը պաշտպանում էր 192 աշտարակներով ամրացված երկայնաշարան պաշտպանական համակարգը։ Նույն տարվա գարնանը քաղաքին Թրակիայի կողմից մոտեցան Աթիլլայի զորքերը, ինչի պատճառով էլ քաաքացիներիքաղաքացիների շրջանում խուճապ առաջացրին և նպաստեցին զանգվածային փախուստին, սակայն հոները չհանդգնեցին պաշարում իրականացնել և ուղևորվեցին դեպի [[Հունաստան]]։ [[5-րդ դար]]ի կեսերից Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսիները սկսեցին պատրիարքների կոչումներ կրել։ [[451]] թվականին [[Քաղկեդոն]]ում, Բոսֆորի ասիական ափին, կայսերական աստիճանավորների հովանավորությամբ կայացավ Չորրորդ Մեծ ժողովը, որը դատապարտում էր մոնոֆիզիտությունը և սկիզբ դրեց արևելյան ուղղափառության հավատասահմանման հիմքի։ [[453]] թվականին Վլախերնի արվարձանում, Թեոդոսիայի սահմաններից դուրս կառուցվեց Աստվածածնի եկեղեցին (այն հիմնադրեց Պուլհերիան, Մարկիանոս կայսրի կինը)։ Մի քանի տարի անց, [[Լիբիոս I]] կայսրի կառավարման տարիներին, երկու բյուզանդական պատրիկներ [[Պաղեստին]] ուխտագնացության ժամանակ առևանգեցին Աստվածածանի մետաղե մակադրվագները, որը և տեղադրվեց Վլապերյան եկեղեցում։ Ավելի ուշ Աստվածածնի դամբարանից այստեղ բերվեցին նաև Աստվածածնի հագուստները և գոտու մի մասը։ Մարկիանոսի իշխանության մասին վկայում է նաև նրա անունը կրող սյունակոթողը, որը տեղադրված է Կոստանդնուպոլսի քաղաքագլխի կողմից 5-րդ դարի կեսերին (ավելի վաղ սյունը պսակված է եղել կայսրի արձանով, իսկ պատվանդանը հարուստ է եղել հարթաքանդակներով)։{{sfn|БРЭ|2010|էջ=96—97}}{{sfn|Петросян и Юсупов|1977|էջ=243}}{{sfn|Роджер Кроули |2008|էջ=118}}
 
Ողջ վաղ միջնադարի ընթացքում Կոստանդնուպոլիսը խոշոր մշակութային կենտրոն էր և այդ իմաստով գերազանցում էր [[Արևմտյան Եվրոպա]]յի մայրաքաղաքներին։ Ծաղկում ապրող առևտուրն ու արհեստները, պետական ապարատի անսահման կրթվածությունն ու բյուրոկրատիայի բազմությունը նպաստեցին անտիկ բարձրարվեստ մշակույթի տարրերի պահպանմանը։ Բյուզանդացի վաճառականների և դիվանագետների արտաքին կապերը նպաստեցին Կոստանդնուպոլսում աշխարհագրության, աստղագիտության, մաթեմատիկայի, հռետորության և լեզվաբանության զարգացմանը։ Մայրաքաղաքի մեծածավալ առևտրային և դրամական շրջանառությունը, գործարքների և ժառանգությունների շուրջ մասնավոր կոնֆլիկտներն անհրաժեշտություն առաջացրին քաղաքացիական իրավունքի մշակման և իրավաբանական կրթության զարգացմանը։ Կոստանդնուպոլսում կայսերական պալատի, բազմաթիվ ազնվական և հոգևորական երևելիների, նաև մեծահարուստ պատվիրատուների և մեկենասների առկայությունը նպաստեցին որպեսզի քաղաքում զարգացում ապրի [[բժշկություն]]ը, [[ճարտարապետություն]]ը, շինարարական գործը և նրա հետ սերտորեն կապված [[մեխանիկա]]ն, [[գրականություն]]ը (հատկապես պոեզիան և վարքագրությունը), [[երաժշտություն]]ը, [[թատրոն]]ն ու գեղարվեստական արհեստները (խեցեգործական, խճանկարային և արծնապակե իրերի պատրաստումը), ինչպես նաև ներկերի արտադրությունը՝ ինչպես գեղանկարչության, այնպես էլ գործվածքների ներկման համար։ Պալատական բյուրոկրատիայի միջավայրից և տվյալ ժամանակաշրջանի բարձրաստիճան հոգևորականների միջավայրից դուրս եկավ բյուզանդական պատմաբանների պլեադան, օրինակ՝ [[Պրիսկ]], [[Սոզոմեն]] և [[Սոկրատ Սքոլաստիկոս]]։ Չնայած հոգևորականության օր-օրի մեծացող ազդեցությանը մշակույթի վրա՝ Կոստանդնուպոլսում պահպանվում էր աշխարհիկ կրթությունը, որն ի տարբերություն Արևմտյան Եվրոպայի, իր ավանդույթներով հիմնվում էր անտիկ դարաշրջանի վրա, որտեղ եկեղեցին գործնականում մենաշնորհել էր կրթության մնացորդները։ Այդ ժամանակվա գիտության վրա մեծ ազդեցություն ունեցավ եկեղեցու պայքարը տարբեր հերետիկոսական հոսանքների, հեթանոսության մնացորդների և անտիկ ավանդույթների հետ՝ հատկապես փիլիսոփայության և աստվաբանության մեջ, ինչը վառ արտահայտությունն էր [[Ալեքսանդրիա]]յում հեթանոսական գիտական կենտրոնի վերացումը։{{sfn|История Средних веков|1952|էջ=649—652, 655}}