«Ռեգբի 15. խաղի ընթացքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 32.
Եթե հանդիպումը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, կարող է նաև նշանակվել հանդիպման հեռուստատեսային մրցավար (TMO): Այս մրցավարի գլխավոր դերը հանդիսանում է կրկնապատկերների օգնությամբ տեղեկացնել գլխավոր մրցավարին՝ (նրա և հարցումով) փորձը տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ:
 
==Հանդիպման կառուցվածքը==
 
Ըստ ավանդույթի՝ հանդիպումը մեկնարկում է մետաղադրամով՝ թիմերի կողմը որոշելով: Դրանով որոշվում է, թե որ թիմը, որ կողմում պետք է մեկնարկի հանդիպումը, և թիմերից որ մեկը պետք է առաջինը գնդակը խաղի մեջ մտցնի: Այս գործողությունը սովորաբար կատարում է մրցավարը, սակայն խաղի կանոնները խորհուրդ են տալիս, որպեսզի դա անեն թիմերի ավագներից մեկը: <br />
 
Որոշիչ ֆակտոր կարող է լինել եղանակը, օրինակ երբ առկա է ուժգին քամի, դա մեծ առավելություն կտա թիմերից մեկին ոտքի հարվածներով խաղի ժամանակ: Կախված հանդիպման ժամանակից, արևի դիրքը կարող է ֆակտոր հանդիսանալ կախված այն բանից, թե որ կողմ են խաղացողները վազում:
2006 թվականի “Սուպեր 14”-ի եզրափակիչ հանդիպման վրա ազդեցություն ունեցան վատ եղանակային պայմանները: Առկա էր ցաձր մառախուղը և տեսանելիությունը 40-45 մետր էր:<br />
 
Կախված գցված մետաղադրամի կողմից՝ թիմերը գրավում են իրենց կողմերը: Խաղի մեկնարկը տրվում է խաղադաշտի կենտրոնից: Ամեն խաղակեսի տևողությունն է 40 րոպե, սակայն խաղակեսը ավարտվում է խաղաժամանակը լրանալուց հետո, երբ գնդակը լքում է խաղադաշտը: Առկա են նաև այլ ժամային տարբերակներ, որոնք վերաբերվում են թե՛ լրացուցիչ ժամանակին, և թե՛ ընդհանուր խաղին մրցույթների ժամանակ:<br />
 
Խաղակեսի ընդմիջումը տևում է 10 րոպե՝ ժամանակ տալով խաղացողներին վերականգնվելու համար, մարզիչներին՝ իրենց թիմերին ցուցումներ տալու, իսկ երկրպագուներին՝ հանգստանալու համար: Երկրորդ խաղակեսին թիմերը փոխվում են կիսադաշտերով, և մեկնարկող թիմերով, որը որոշակի հավասարացնում է առավելությունը՝ կախված քամու կամ արևի նման ֆակտորներից: