«Նյուրնբերգի մայսթերզինգերները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 44.
 
'''Երրորդ արարը''' բաղկացած է երկու տեսարանից: Առաջինում Դավիթի պարզհոգի երգին («Երբ Հորդանան էի գնում») կտրուկ հակադրվում է Սաքսի խտացված փիլիսոփայական մենախոսությունը («Կյանքը երազ է»), որի մեջ առկա են տրտմություն և խիստ զսպված պաթոս: Երգն աստիճանաբար «զուլալվում է» և վերջում հնչում է լուսավոր ու հանդարտ: Հաջորդիվ հորդում են Վալտերի երրորդ երգի հիասքանչ մեղեդիները՝ երբեմն ընդմիջարկվելով Սաքսի արտահայտիչ ասերգերով: Ապա հազվագյուտ գեղեցկությամբ աչքի ընկնող քնարական կվինտետին հաջորդում է նվագախմբի հանդիսավոր ինտերմեցցոն, որը ծառայում է որպես անցում՝ դեպի օպերայի վերջաբանը:
Վերջաբանում վերարտադրված է ժողովրդական տոնախմբության մեծ տեսարան: Այն բացվում է արհեստավորական խմբերի հանդիսավոր երթով, ապա կոշկակարներկ պարզ երգը փոխարինում է նվագախմբային աղմկալից դրվագին, որը ներկայացնում է քաղաքային երաժիշտներին՝ շեփորահարներին, թմբկահարներին ու ֆլեյտահարներին: Նրանց հաջորդում է դերձակների ծաղրալից երգն ու հացթուխների կտրուկ և հերոսական մեղեդին: Երգիչների մրցույթի տեսարանի առանցքում Վալտերի երրորդ երգն է՝ «Վարդագույն առավոտյան կարմրել էր երկնակամարը», որին միանում են վարպետներն ու ժողովուրդը, և երգչախմբի ու նվագախմբի համատեղ կատարմամբ այն ստանում է հզոր հնչողություն:
 
 
==Աղբյուրներ==