«Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 57.
}}
 
'''Երևանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի,''' [[Հին Երևան]]ի նշանավոր եկեղեցիներից մեկը, պատկանումդասվում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկա եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել է [[5-րդ դար]]ում, ենթարկվել վերանորոգումների և վերականգնումների 7-րդ դարում, 12-րդ դարում, հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում։ Ճարտարապետական առումով գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսակետից Երևան քաղաքի սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ՝ միաժամանակ կարևոր դեր ունենալով հարևանությամբ գտնվող մյուս եկեղեցիների հետ, քաղաքի քրիստոնեական կերպարի համար<ref>http://culture.azg.am/?lang=AR&num=2010032701</ref>։ 1933-36 թթ.-ին, հակառակ հայ ճարտարապետներ [[Ալեքսանդր Թամանյան]]ի և [[Աշխարհբեկ Քալանթար]]ի ընդդիմանալուն, քանդվել է, նրա տեղում կառուցվել է [[Մոսկվա կինոթատրոն]]ի շենքը։
 
Սուրբ Պողոս-Պետրոսը քաղաքի միակ եկեղեցին չի եղել։ Այդ մասին է վկայում հետևյալ իրադարձությունը. 607 թ. նորընտիր Աբրահամ կաթողիկոսի կողմից Հայաստանի՝ Բյուզանդիային անցած վայրերի հոգևորականների մասնակցությամբ Դվինում հրավիրված ժողովին, որտեղ ժողովականները որոշում ընդունեցին հաստատուն մնալ հայկական դավանանքին, ի թիվս սակավաթիվ հոգևորականների, Երևանից մասնակցել է երկու վաներեց։ Սա նշանակում է, որ այդ ժամանակ Երևանն ունեցել է առնվազն երկու մեծ եկեղեցի, որոնցից մեկը Սբ. Պողոս-Պետրոսն է եղել, իսկ մյուսը՝ հավանաբար այժմ հետադարյան վերակառուցումներով մեզ ծանոթ եկեղեցիներից մեկը, բայց հայտնի չէ, թե որը։ 17-րդ դարում Երևան այցելած ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենն իր Հին Երևանի նկարագրության մեջ նույնպես նշում է, որ Երևանում կային շատ եկեղեցիներ։ Նա, սակայն, չի հիշատակում Պողոս-Պետրոս անունով եկեղեցի։