«Ռոմանական ճարտարապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Special:Permalink/4183030#Անավարտի կաղապար, մաս N, ջնջվեց: {{Ճարտարապետություն-անավարտ}} oգտվելով ԱՎԲ
Տող 5.
'''Ռոմանական ճարտարապետությունը''' [[միջնադար]]յան Եվրոպայի ճարտարապետություն է՝ իրեն բնորոշ կիսաշրջանակաձև [[կամար]]ներով։ Ռոմանական ճարտարապետության ձևավորման համար ոչ մի ստույգ տվյալ չկա։ Ըստ որոշ եզրահանգումների այն ձևավորվել է VI-ից X դարերում։ XII դարում այս ճարտարապետական ոճի վրա ձևավորվել է [[Գոթական ճարտարապետություն|Գոթական]] ոճը, որը բնորոշ է իր աղեղնաձև կամարներով։ Ռոմանական ճարտարապետության նմուշներ կարելի է գտնել ամբողջ աշխարհով մեկ, որը նրան դարձնում է առաջին համաեվրոպական ճարտարապետական ոճը [[Հին հռոմեական ճարտարապետություն|Կայսերական Հռոմեական ճարտարապետությունից]] հետո։ Ռոմանական ոճն Անգլիայում անվանում են նաև [[Նորմանական ճարտարապետություն]]։
 
Իր մեջ ամփոփելով հռոմեական և [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] շինությունների և տեղի ճարտարապետության լուծումներ, ռոմանական ճարտարապետությունն հայտնի է իր մասիվությամբ, շրջանաձև կամարներով, հաստ պատերով, ամուր սյուներով, բարձր աշտարակներով և դեկորատիվ կամարաղեղներով։ Ամեն մի շինություն ունի շատ ճշգրիտ կառուցվածք, և նրանք մեծամասամբ կանոնավոր են, [[սիմետրիկ]] նախագծային հատակագծով, այնպես որ շինությունների ներքին տեսքը բավականին պարզ է ստացվում համեմատած գոթական շինությունների հետ։ Չնայած տարածաշրջանային առաձնահատկություններինառանձնահատկություններին և օգտագործվող շինանյութերին այս ոճը բավականին մեծ կիրառություն է գտել ամբողջ Եվրոպայում։
 
Այդ ժամանակընթացքում բավականին շատ [[ամրոց]]ներ կառուցվեցին, բայց [[եկեղեցի]]ները թվաքանակով գերազանցում էին։ Ամենանշանակալիցը հանդիսանում են եկեղեցի-աբատությունները, որոնց որոշ մասը մինչև հիմա կանգուն են և գործող։<ref name=BF>Bannister Fletcher, ''A History of Architecture on the Comparative Method’’.</ref> Բազմաթիվ ռոմանական ոճով կառուցված եկեղեցիներ կամաց-կամաց վերափոխվեցին գոթական ոճի, քանի որ եկեղեցիների վերանորգման ժամանակ կիրառում էին գոթական ոճի լուծումներ, որն այդ ժամանակներում արդեն կայն տարածում էր գտել։ Այս երևույթն ահագին տարածված էր [[Անգլիա]]յում և [[Պորտուգալիա]]յում։