«Նիկոլայ Միխայլովսկի»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
== Ուսում ==
Սովորել է [[Պետերբուրգ]]ի հանքային ինժեներների ինստիտուտում, հեռացվել ուսանողական հուզումներին մասնակցելու համար։ Աշխատակցել է ժամանակի առաջադիմական [[մամուլ]]ին։ [[1879]] թվականին հարել է [[«Նարոդնայա վոլյա»]]-ին։ Իրեն համարում էր Ն․ Չեռնիշևսկու հետևորդ, իրականում, նրա համեմատությամբ,
{{քաղվածք| «․․․փիլիսոփայության մեջ կատարեց մի քայլ ետ»}}
Պ․ [[Լավրով]]ի հետ մշակել է «իդեալի» ազատ ընտրության գաղափարը, որն առաջավոր մտավորականության առաջադրած ուղիով հասարակության վերափոխման [[փիլիսոփա]]յական հիմնավորումն էր։ Միխայլովսկին տարբերակում և իրար է հակադրում օբյեկտիվ (բնության ուսումնասիրության) և սուբյեկտիվ (հասարակության ուսումնասիրության) մեթոդները։ Սուբյեկտիվ մեթոդը [[հասարակություն]]ը դիտում է որպես գործունեության ազատ ընտրության գիտակցությամբ օժտված մարդկանց հանրագումար, մերժում օբյեկտիվ օրինաչափությունները։ Ըստ Միխայլովսկու, անհատը պատմական հետազոտման ելակետն է և հասարակական արժեքների բարձրագույն չափանիշը։ «Նարոդնայա վոլյա»-ի ջախջախումով սկսվում և հետզհետե խորանում է Միխայլովսկու գաղափարական ճգնաժամը, որն արտահայտվեց «հերոսների և ամբոխի» ուսմունքում։ Միխայլովսկու համոզմամբ, արդի հասարակարգի դաժան օրենքները ժողովրդական զանգվածներին վերածում են «ամբոխի», պատմությունը կերտում է «հերոսը», որն իր օրինակով կարող է սխրանքի կամ հանցանքի մղել «ամբոխին»։ Միխայլովսկին անդրադարձել է [[Կարլ Մարքս]]ի տեսական ժառանգությանը և պաշտպանել նրա տնտեսագիտական հայացքները։ Սակայն, ինչպես նկատել է Վ․ Ի․ [[Լենին]]ը, նրան «․․․վերին աստիճանի բնորոշ է այդ դոկտրինան լիովին չըմբռնելը․․․»։
 
274 658

edits