«Նիկոլայ Սիմոնով (դերասան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 4.
Սովորել է [[Սանկտ-Պետերբուրգ|Պետրոգրադի]] (Սանկտ-Պետերբուրգ) Գեղարվեստի ակադեմիայում ([[1919]] - [[1922|22]])։ [[1924]]-ից եղել է Լենինգրադի [[Պուշկինի անվան դրամայի թատրոն]]ի դերասան ([[1932]] - [[1933]]-ին՝ Կույբիշևի թատրոնում)։
 
Ստեղծել է սովետական առաջավոր մարդկանց վառ կերպարներ՝ Վերշինին (Իվանովի [[«Զրահագնացք 14—69»]]), Բերեստ (Կոռնեյչուկի [[«Պլատոն Կրեչետ»]]), գեներալ Մուրավյով (Չիրսկովի «Հաղթողները») և այլն։ Սիմոնովի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավել դասական խաղացանկի դերերը․ Պրոտասով ([[Լև Տոլստոյ]]ի [[«Կենդանի դիակ»]]), Նիկոլայ Սիմոնովը [[Պետրոս I]]-ի դերում (կադր «[[Պետրոս I (ֆիլմ)|Պետրոս I»]]» կինոնկարից, [[1937]] - [[1939|39]]) Սատին ([[Մաքսիմ Գորկի|Գորկու]] [[«Հատակում»]]), [[Մատիտս Կլաուզեն]] ([[Հաուպտման]]ի [[«Մայրամուտից առաջ»]])։ Կինոյում նկարահանվել է [[1924]]-ից։ Լավագույն դերը Պետրոս I-ն է («Պետրոս I», 1937 - 39)։ Այլ դերերից են՝ Ժիխարյով ([[«Չապաև»]], [[1934]]), Չույկով («Ստալինգրադյան ճակատամարտ», [[1949]]), Մոնտանելլի («Բոռ», [[1955]])։
 
Սիմոնովի արվեստն աչքի է ընկել հերոսական ռոմանտիկական բարձր ոգեշնչվածությամբ։ [[ՍՍՀՄ]] պետ․ մրցանակներ ([[1941]], [[1947]], [[1950]])։ [[Կոնստանտին Ստանիսլավսկի|Ստանիսլավսկու]] անվան [[ՌՍՖՍՀ]] պետական մրցանակ ([[1973]])։