«Նիկոլայ Դոբրոլյուբով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Նիկոլայ Ալեքսանդրովիչ Դոբրոլյուբով''' ({{ԱԾ}}), [[ռուս]] գրական քննադատ, [[հրապարակախոս]], [[բանաստեղծ]], հեղափոխական դեմոկրատ։ Ծնվել է [[քահանա]]յի ընտանիքում։ Սովորել է հոգևոր [[սեմինարիա]]յում, [[1853]]-[[1857]] թվականներին՝ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտում։ [[1856]] թվականից հանդես է եկել «Սովրեմեննիկ» («Современник») ամսագրի էջերում, մեկ տարի անց դարձել նրա քննադատական-մատենագիտական բաժնի ղեկավարը։ Հիմնադրել և խմբագրել է նաև ամսագրի երգիծական բաժինը («Սվիստոկ»)։ [[1860]]-[[1861]] թվականներին բուժվելու նպատակով ապրել է [[Արևմտյան Եվրոպա]]յում (գլխավորապես՝ [[Իտալիա]]յում)՝ շարունակելով ակտիվ գրական աշխատանքը։ Մահացել է թոքախտից։ Դոբրոլյուբովի աշխարհայացքը ձևավորվել է [[Ղրիմի պատերազմ]]ի տարիներին, զարգացման հասել հեղափոխական իրադրության շրջանում ([[1859]]-[[1861]])։ Նրա լավագույն գրական-քննադատական հոդվածներն են՝ «Ի՜նչ է օբլոմովականությունը», «Խավարի թագավորություն», «Լույսի շող խավարի թագավորության մեջ» և այլն։ Լինելով Բելինսկու, [[Գերցեն]]ի և Չեռնիշևսկու հեղափոխական գործի անմիջական շարունակողը՝ իր ուղին սկսել է մարտնչող հեղափոխական դեմոկրատիզմից։ Կեցության ու գիտակցության փոխհարաբերության, բնության զարգացման հարցերը մեկնաբանևլիս Դոբրոլյուբովը հետևողական մատերիալիստ էր, իսկ հասարակության հեռանկարը կապում էր գյուղացիական հեղափոխության և [[սոցիալիզմ]]ի հետ, որի իրագործմանը ձգտում էր հասնել գյուղական համայնքի միջոցով՝ շրջանցելով կապիտալիստական զարգացման ուղին։ Դա նախամարքսյան Ուտոպիական սոցիալիզմի արտահայտությունն էր։ Դոբրոլյուբովի մտքի խորությունն ու ինքնատիպությունը երևան են եկել, ամենից ավելի, նրա գրական-գեղագիտական հայացքներում։ Նա տվել է Օստրովսկու և Գոնչարովի, [[Իվան Տուրգենև|ՏուրգենևՏուրգենևի]]ի, Շչեդրինի, [[Դոստոևսկի Ֆեոդոր|Դոստոևսկու]] և շատ ուրիշների ստեղծագործության խոր բնութագրեր։ Ընդհանրացնելով 50-60-ական թվականների ռուս գրականության փորձը՝ հարստացրել է ռեալիզմի և ժողովրդայնության տեսությունը մի շարք նոր կողմերով։ Առաջադրել է գրականության մեջ «ժողովրդի կուսակցություն» ունենալու խնդիրը, ընդգծել ռեալիստական մեթոդի մեծ ուժը, որն օգնում է բացահայտելու կյանքի ճշմարտությունը, հիմնավորել, այսպես կոչված՝ «ռեալ քննադատության» տեսությունը։ Դոբրոլյուբովի պոեզիան աչքի է ընկնում քաղաքացիական ակտիվությամբ, հեղափոխական կրքոտությամբ։ Բազմաթիվ երգիծական ոտանավորներում ծաղրևլ է ինքնակալական-ճորտատիրական կարգերը, լիբերալների խոսքի ու գործի հակասությունը։ [[Կարլ Մարքս|Կ․ ՄարքսՄարքսը]]ը և [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆ․ ԷնգելսԷնգելսը]]ը Դոբրոլյուբովին և Չեռնիշևսկուն կոչել են «երկու սոցիալիստական Լեսսինգ», իսկ [[Լենին|Վ․ Ի․ ԼենինԼենինը]]ը խոսել է նրանց «հետևողական, մուժիկական դեմոկրատիզմի» մասին։ Դոբրոլյուբովի առանձին հոդվածներ և բանաստեղծություններ հայերեն թարգմանվել են սկսած [[19-րդ դար]]ի 60-ական թվականներից։
 
== Գրականություն ==
Տող 20.
* ''Стеклов Ю. М.,'' Социально-политические взгляды Н. А. Добролюбова, «Современник», [[1911]], кн. XI;
* ''Плеханов Г.,'' Добролюбов и Островский, Сочин., т. XXIV;
* ''Троцкий Л.,'' Добролюбов и «[[Свисток (сатирическое приложение)|Свисток»]]», Сочин., т. XX;
* ''Воровский В''. Литературные очерки. — М., 1923.
* ''Полянский В. Н''. А. Добролюбов. — М., 1926.