«Ներքին Չարբախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Ներքին Չարբախի պատմությունը: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
'''Ներքին Չարբախը''' [[Երևան]]ի թաղամասերից է, որը սակայն բացակայում է Երևանի հատակագծում, քարտեզում, վարչատարածքային բաժանումներում։<ref>{{cite web|url=http://www.banadzev.com/?p=7381|title=Թողարկում 14-րդ. Միայն ծանոթով|date=2010-07-22|accessdate=2011 թ․ մայիսի 16}}</ref>
 
== Ներքին Չարբախի պատմությունը ==
Ներքին Չարբախը հիմնադրվել է 1924 թվականին։ Գյուղն իր անունը ստացել է շնորհիվ 4 այգիների, որոնք եղել են նրա հիմնադրման տարիներին։ Այդ այգիների անունից էլ գյուղն անվանակոչել են չարի բաղ, որից էլ առաջացել է Չարբախ տեղանունը։ ''Չար'' կամ ''չահար'' պարսկերեն նշանակում է ''չորս'', իսկ ''բաղ'' պարսկերեն նշանակում է ''այգի''։ Երևանի Շենգավիթ համայնքում է գտնվում նաև Վերին Չարբախ թաղամասը, որը սկսվում է Արտաշիսյան և Չեխովի փողոցների հատույթից և տարածվում Շիրակի, Շարուրի և Արարատյան փողոցներին հարակից բնակելի և արտադրական հատվածները։ Ժողովուրդը Փոսի Չարբախ անվանումն է տվել Հրազդանի կիրճի ձախափնյա սեփական տներով կառուցապատված հատվածին, որն սկսվում է նախկին Ձեռնոցների գործարանի մոտից և շարունակվում մինչև [[Կարմիր Բլուր]] հնավայրը։ Չարբախ անունով ևս մի փողոց կա [[Իրան]]ի [[Իսֆահան]] քաղաքում, [[Նոր Ջուղա]]յին բավականին մոտիկ։
 
Սկզբում Ներքին Չարբախում բնակություն են հաստատել [[Նախիջևան]]ից ներգաղթած գյուղաբնակները, հենց նրանք էլ եղել են Ներքին Չարբախի հիմնադիրները։ Այդ ընթացքում գյուղի նախագահն էր Սերոբ Պողոսյանը (1893-1991), իսկ գյուղատնտեսը՝ Արշալույս Խաչատրյանը։ Նախիջևանցիներից հետո այստեղ են եկել [[վան]]եցիներ, իսկ հետո աստիճանաբար նաև այլ շրջանների գյուղաբնակներ։
 
Գյուղն աստիճանաբար մեծացել է և հիմնադրվել է կոլտնտեսություն՝ Լենինի անվան կոլխոզ։ 1950-ական թթ. սկզբին Ներքին Չարբախը Բերիայի շրջանի մի մասն էր կազմում, իսկ 1953 թվականին Բերիայի մահից հետո ընդգրկվել է Շահումյանի շրջանի կազմում։
[[Պատկեր:Harutyun Hayrapetyan with Hambartsoum Harutiunyan.jpg|250px|մինի|Գյուղի մեղվապահ Հարություն Հայրապետյանը կոլտնտեսության նախագահ Համբարձում Հարությունյանի հետ։ Հավանաբար 1943 թ. գարուն։]]
 
Տող 21.
1996 թ. Ներքին Չարբախ թաղամասում սկսվեց ավանդական ճարտարապետական ոճի, գմբեթավոր [https://commons.wikimedia.org/wiki/File:Surb_Khach_Church_Nerkin_Charbakh_31.12.2014.JPG) Սուրբ Խաչ] եկեղեցու (Ճարտարապետ Հրաչյա Գասպարյան) կառուցումը։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 2006 թ. նոյեմբերի 10-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի։
 
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}