«Ներբող»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ա , → ա, oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Ներբող''', օգա, '''1․''' չափածո ստեղծագործության հնագույն ժանրերից՝ գովասանական կամ Փառաբանական բովանդակություն ունեցող բանաստեղծություն։ [[Հին Հունաստան]]ում նշանակել է երգեցողություն, երգչական ձայնով կատարվող ստեղծագործություն, ավելի ուշ՝ հանդիսավոր, բարոյախոսական բնույթի քնարական խմբերգային երգ։ Ներբողներ են գրել [[Պինդարոս]]ը (մ․ թ․ ա․ [[V դար]]ում), Հորացիոսը (մ ․թ․ ա․ I դարերին․); Վերածննդի և Բարոկկոյի շրջանում (XVII—XVIII դարերին) «Ներբող» տերմինը գործածության մեջ է մտել պաթետիկորեն բարձր քնարական գործերը հատկանշելու համար (Պ․ Ռոնսար՝ [[Ֆրանսիա]]յում, Գ․ Քյաբրերա՝ [[Իտալիա]]յում, Ա․ Քոուլի և Զ․ Դրայդեն՝ [[Անգլիա]]յում, Գ․ Ռ․ Վեկեռլին՝ [[Գերմանիա]]յում)։ Այնուհետե առաջատար ժանր է դարձել կլասիցիզմի (XVII— XVIII դարերին) գրականության մեջ (Ֆ․ Մալերբ, Վոլտեր, ժ․ Բ․ Ռուսո, է․ Լեբրեն՝ Ֆրանսիա)։ Ներբող իր տեսական ձեավորումն ստացել է ներբող Բուալոյի ([[1636]]—[[1711]] թվականներին) «Քերթողական արվեստ» ([[1674]] թվականին) տրակտատում։ Այն լայնորեն կիրառել են նաև ռուս բանաստեղծները (Վ․ Տրեդյակովսկի, Մ․ Լոմոնոսով, Գ․ Գերժավին, Ա․ Պուշկին)։ Հայ գրականության մեջ հայտնի են Դ․ Վարուժանի («Զոն»), Սիամանթոյի («Նավասարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), Ե․ Չարենցի («էպիքական լուսաբաց» և «ԳԻՐՔ ճանապարհի» ժողովածուներում) ներբողները։ '''2․''' Երաժշտական ժանր։ [[XVII դար]]ից արեմտաեվրոպական երկրներում ներբող նշանակել է նաև պալատական տոնակատարությունների համար գրված վոկալգործիքային երաժշտական ստեղծագործություն4 որևէ պալատականի պաավին։ Անգլիայում մոտիկ է եղել կանտատին (Հ․ Պյորսել, Գ․ Ֆ․ Հենդել)։ Գերմանիայում, կանտատակերպ Ն-ների կողքին (Ցո․ Ս․ Բախ, «Սգո ներբող», Լ․ Բեթհովեն, 9-րդ սիմֆոնիայի ավարտը), տարածում են գտել նաև այլ տիպի երգ ներբողներ՝ նվագակցությամբ (Գ․ Ֆ․ Տելեման, Ֆ․ է․ Բախ, Ք․ Վ․ Գլյուկ)։ Հետագայում ստեղծվել են գործիքային ներբողներ։ Ավելի ուշ ներբող են կոչվել բազմազան ձևերի, կատարողական տարբեր կազմերի համար գրված հանդիսավոր, հիմնի բնույթի երկերը։ Ներբողներ են գրել Լ․ Քերուբինին, Ֆ․ Լիստը, ժ․ Բիզեն, Ի․ Ստրավինսկին, Ս․ Պրոկոֆևը, Ա․ Խաչատրյանը («Ներբող Վ․ Ի․ Լենինի հիշատակին», «Ուրախության ներբող»)։
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=242}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ներբող» էջից