«Նեստորականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ն , → ն, oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:Museum für Indische Kunst Dahlem Berlin Mai 2006 061.jpg|մինի|աջից|250px|Նեստորիական հոգևորականների պատկերը]]
'''Նեստորականություն''', քրիստոնեական ուսմունք, որը դատապարտվել է որպես հերետիկոսական 431 թ. Եփեսոսի ժողովում։ Ուսմունքը ստացել է իր անունը 428 - 431 թթ. [[Կ.Պոլիս|Կ.ՊոլսՊոլսի]]ի պատրիարք Նեստորից։ Ուսմունքը, որը դավանում էր Նեստորը հանդիսանում էր նաև Անտիոքի աստվածաբանական դպրոցի դավանանքը, զարգացվել է 4-րդ դարի աստվածաբաններ [[Դիոդորոս Տարսեցի|Դիոդորոս Տարսեցու]] և [[Թեոդորոս Մոպսուեստացի|Թեոդորոս Մոպսուեստացու]] աշխատություններում։
 
== Ուսմունքը ==
Նեստորականությունը ճանաչում է Քրիստոսի մեջ երկու բնություն և երկու դեմք։ Քրիստոսի մի գործողությունները ([[Մարիամ Աստվածածին|ՄարիամՄարիամից]]ից ծնվելը, չարչարվելը, խաչի վրա մահը) նեստորականությունը վերագրում է նրա մարդկային, իսկ ուրիշները (հրաշքներ գործելը, գերբնական գործողությունները)՝ նրա աստվածային դեմքին։
 
Քանի որ ըստ նեստորականության Մարիամից ծնունդը վերաբերվում է միայն Քրիստոսի մարդկային դեմքին, բայց ոչ նրա աստվածությանը, Մարիամի նկատմամբ «Աստվածածին» եզրը մերժվում է։ Նեստորականությունն ընդգծում է մարդկանց փրկության համար Քրիստոսի ամբողջ կյանքի, այլ ոչ թե միայն նրա մահվան և հարության կարևորությունը, թեև ընդունում է դրանց կուլմինացիոն նշանակությունը։ Հատկապես շեշտվում է Քրիստոսի՝ որպես մարդու սխրանքների կարևորությունը։
Տող 26.
== Հայ եկեղեցին և նեստորականության դեմ պայքարը ==
Հայ եկեղեցին անմասն չի մնացել հականեստորական պայքարից, որի վկայություններից է [[Սահակ Ա Պարթև]]ի և [[Մեսրոպ Մաշտոց]]ի
թղթակցությունը (պահպանվել է «[[Գիրք թղթոց]]ում») Կ. Պոլսի Պրոկղ պատրիարքի հետ։ Նեստորականությունը Հայ եկեղեցին դատապարտել է [[Դվինի 506 թվականի եկեղեցական ժողով|Դվինի 506]] և [[Դվինի 506 թվականի եկեղեցական ժողով|554 թվականներթվականների]]ի ժողովներում։ Նեստորականության դեմ պայքարը Հայ եկեղեցու ուշադրության կենտրոնում է եղել մինչև VII դ. սկիզբը։ Պարսկաստանում Նեստորականության դիրքերի թուլացումով հականեստորական պայքարը կորցրել է իր կարևորությունը Հայ եկեղեցու համար, սակայն շարունակել է մնալ հայ հակաճառ. գրականության գլխավոր թեմաներից մեկը՝ երբեմն նույնացվելով քաղկեդոնականության հետ։
 
{{ՔՀՀ|Մեսրոպ քհն. Արամյան}}