«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Նեոդասականություն''', '''նեոկլասիցիզմ''' կամ '''նեոկլասիկա''', [[արվեստագիտություն|արվեստագիտության]] և մասամբ [[գրականագիտություն|գրականագիտության]] մեջ ընդունված տերմին, որով նշվում են սոցիալական ուղղվածությամբ և գաղափարական բովանդակությամբ տարբեր [[19-րդ դար]]ի վերջի և [[20-րդ դար]]ի գեղարվեստական երևույթները, որոնց ներհատուկ է դասական [[արվեստ]]ի, [[Վերածննդի դարաշրջան]]ի կամ [[Կլասիցիզմ]]ի ([[երաժշտություն|երաժշտության]] մեջ նաև [[բարոկկո]]յի շրջանի) արվեստների ավանդույթներին դիմելը։
 
''Նեոդասականություն'' տերմինը լայնորեն կիրառվում է նաև (հիմնականում արտասահմանյան արվեստագիտության մեջ) [[18-րդ դար]]ի երկրորդ կեսից [[19-րդ դար]]ի առաջին կեսի [[ճարտարապետություն|ճարտարապետության]] և [[կերպարվեստ]]ի մեջ [[կլասիցիզմ]]ը ''(դասականություն)'' նշելու համար, ի տարբերություն [[17-րդ դար]]ի և 18-րդ դարի առաջին կեսի կլասիցիզմի։ Նեոդասականության առաջացումը (որպես ծրագրված վերադարձ անցյալի արվեստին) պայմանավորված էր տագնապալի և հակասական իրականությանը գեղագիտական ինչ-որ «հավերժ» արժեքներ, իսկ գեղարվեստական հոսանքների գաղափարական և ձևական համակարգին ապաժամանակային, ողջ կոնկրետ պատմականից «մաքրագործված» իդեալական կերպարներ, ձևերի խստություն ու վեհություն հակադրելու ձգտումով։ Միաժամանակ նեոդասականությունը ելակետային ընդհանուր գծեր ունի [[նեոռոմանտիզմ]]ի հետ, չնայած երբեմն հանդես է գալիս որպես նրա հակադրություն։ Դասական ավանդույթների զարգացումն ու ստեղծագործական վերաիմաստավորումը կարծես ի հայտ է բերում գեղարվեստական պրոցեսի պատմական հաջորդականությունը։ Միաժամանակ, դասական ձևական հնարքների մեխանիկական կիրառումը, դասական ([[20-րդ դար]]ի արվեստում ոչ սակավ պաշտոնապես հորինված) մոտիվների միտումնավոր ընդմիջարկումը հանգեցնում են սխեմատիկ, անկենդան, կեղծ վեհությամբ երկերի ստեղծմանը։
== Ճարտարապետություն ==
[[Պատկեր:Antichina piranese.jpg|մինի|ձախից]]
Տող 13.
== Կերպարվեստ ==
[[Պատկեր:Angelica Kauffmann - Venus Induces Helen to Fall in Love with Paris - WGA12099.jpg|մինի|ձախից]]
Կերպարվեստում «նեոդասականություն» տերմինը երևույթների առավել լայն շրջանակ է ընդգրկում, քան ճարտարապետության մեջ և կիրառվում է տարատեսակ գեղարվեստական հոսանքների նկատմամբ։ Պրեռաֆայելիաների ստեղծագործություններում ([[20-րդ դար]]ի կեսից) արդեն նշմարելի էին նեոդասականության որոշ տարրերը։ Սակայն նեոդասականության մասին, որպես համեմատաբար ամբողջական երևույթի, կարելի է դատել այսպես կոչված նեոիդեալիզմի կապակցությամբ, որը վերջնականապես ձևավորվել է [[1870]]-ական թվականներին, Գերմանիայում։ Բանակռիվ մղելով ինչպես ակադեմիական էկլեկտիկայի և նատուրալիզմի, այնպես էլ ռեալիզմի դեմ, հետևելով գեղեցկության «հավերժական» իդեալներին «նեոիդեալիստները» (գեղանկարիչներ՝ Ա․ Ֆոյերբախ, Ֆոն Մարե, քանդակագործ՝ Ա․ Տիլդեբրանդ) ձգտել են վերածնել դասական արվեստի մոնումենտալությունն ու պլաստիկական հստակությունը։ Գեղագիտության բնագավառում այդ ձգտումը հիմնավորվել է Կ․ Ֆիդլերի երկերում, որն արվեստի խնդիրը համարել է իրականության «քաոսի» հաղթահարումը։
[[Պատկեր:Psyche revived Louvre MR1777.jpg|մինի|աջից]]
Նեոդասականությունը մեծ տարածում է գտել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ որպես իմպրեսիոնիզմի նկատմամբ ռեակցիայի տարատեսակներից։ Այն իր մեջ զուգորդել է ուշ ակադեմիական շրջանի որոշակի միտումներ, այս կամ այն չափով անտիկ արվեստի (ընդ որում՝ ոչ այնքան դասական, որքան արխաիկայի շրջանի), հազվադեպ՝ Վերածննդի և կլասիցիզմի արվեստների սկզբունքներին ծրագրայնորեն հետևելը, վերջապես՝ հաճախ շատ մոտիկից «մոդեռնի» ոճավորմանը շփվելը։ «Նեոդասականություն» տերմինը տարբեր չափերով կիրառելի է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի այնպիսի վարպետների ստեղծագործության կամ նրանց արվեստի առանձին կողմերի նկատմամբ, ինչպիսիք են քանդակագործներ Ա․ Մայոլը և է․ Ա․ Բուրդելը ([[Ֆրանսիա]]), Կ․ Միլլեսը ([[Շվեդիա]]), Ի․ Մեշտրովիչը ([[Հարավսլավիա]]), Ֆ․ Մեսսինան ([[Իտալիա]]), Ս․ Տ․ Կոնյոնկովը, Ա․ Տ․ Մատվեեը, Ա․ Դ․ Մերկուրովը ([[Ռուսաստան]]), գեղանկարիչներ Ֆ․ Բոդլերը ([[Շվեյցարիա]]), Պ․ Պյուվի դը Շավանը և Մ․ Դենին (Ֆրանսիա), Լ․ Ս․ Բակստը, Վ․ Ա․ Սերովը, Կ․ Ա․ Պետրով-Վոդկինը (Ռուսաստան)։ Նեոդասականության հետ շփման եզրեր ունեն [[էքսպրեսիոնիզմ]]ի, [[ֆուտուրիզմ]]ի, [[կուբիզմ]]ի նկատմամբ որպես ռեակցիա սկզբնավորված [[1920]]-[[1930]]-ական թվականների կերպարվեստի հոսանքներից՝ «նոր նյութականությունը» ([[Գերմանիա]]), որն իր հերթին ազդել է ռեգիոնալիզմի վրա ([[ԱՄՆ]]), «մետաֆիզիկական գեղանկարչությունը» (Իտալիա), [[Պ․ Պիկասսո]]յի «նեոէնգրիզմը» (Ֆրանսիա)։ Ինչպես և ճարտառապետության մեջ նեոդասականության գեղարվեստական արտահայտչամիջոցները օգտագործել է [[ֆաշիստ]]ական վարչակարգերի պաշտոնական արվեստը՝ ստեղծելու համար կեղծ մոնումենտալ, սառը, անկյանք կամ փքուն-պաթետիկ կերպարներ, որոնք մարմնավորել են պետության հզորության պաշտամունքն ու «գերմարդ- հերոսին» (Իտալիայում գեղանկարիչներ Ա․ Ֆունի, Մ․ Սիրոնի, Գերմանիայում՝ Ա․ Բրեկեր և ուրիշներ)։
Տող 31.
 
== Գրականություն ==
* Колпинский Ю․, Фашизм и монументальное искусство, «Искусство», 1934, М.
* Дурус А․, К вопросу о художественной политике немецкого фашизма, там же, 1934.
* Ремпель Л․ И․, Архитектура послевоенной Италии, М․, 1935.
* Михайлов М․, О классицистских тенденциях в музыке XIX— начала XX века, в кн․։ Вопросы теории и эстетики музыки, вып․ 2, Л․, 1963.
* Грабарь-Пассек М․ Е․, Античные сюжеты и формы в западно-европейской литературе, М․, 1966.
* Нестьев И․, На рубеже двух столетий, М․, 1967.
* Бенуа А․ Н․, Русский неоклассицизм․ Возрождение классики, в кн․։ Алек- сандрь Бенуа размышляет․․․, М․, [1968].
* Борисова Е․ А․, Неоклассицизм, в кн․։ Борисова Е․ А․, Каждан Т․ П․, Русская архитектура конца 19—начала 20 века, М․, 1971.
* Мачульский Г․ К․, Неоклассицизм 60-х годов (Филипп Джонсон), в сб․։ Архитектура современного Запада, М․, 1973.
* Рейнгардт Л․, «Новая вещественность» и риджионализм, в сб․։ Модернизм, М․, 1973.
* Смирнов В․, Возникновение неоклассицизма и неоклассицизм И․ Стравинского, в кн․։ Кризис буржуазной культуры и музыка, вып․ 2, М․, 1973.
* Denis М․, Theories․ 1890—1910․․․,3 ed․, P․, 1913.
* Denis М․, Nouvelles theories․ 1914—1921, P․, 1922.
* Stuckenschmidt H․t Neue Musik, B․, 1951.
* Hitchcock A․, Architecture։ Nineteenth and Twentieth Centuries, Harmondsworth (a․ o․), 1958.
* Austin W-, Music in the 20 th Century, N․ Y․, 1966.
* Տtene E․ D․, The Evolution of an Architect, N․ У., 1972․
{{ՀՍՀ}}