«Նեմրութ (լեռ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Անտիոքոս Ա Երվանդունու դամբարանը, ենթադրությունների համաձայն, գտնվում է Նեմրութ լեռան գագաթին մանր քարերից ստեղծված արհեստական բլրի ներսում: Բլուրն ունի գագաթից մոտ 50 մ բարձրություն, իսկ հիմքի մասում՝ մոտ 150 մ տրամագիծ: Բլրի կողքերում կառուցված է 3 հարթակ, որոնցում տեղադրված են Անտիոքոս Ա թագավորի և Կոմմագենեի աստվածների արձանները: Ըստ բլրի գագաթից ունեցած ուղղվածության՝ հարթակները կոչվում են Արևելյան, Արևմտյան և Հյուսիսային: Արևմտյան հարթակում գտնվել է առյուծի պատկերով մի որմնաքանդակ (ենթադրվում է աստղագուշական պատկեր), որի վրա վերծանվել է Ք.ծ.ա. 62 թվականը: Ենթադրում են, որ հենց այդ թվականին է սկսվել դամբարան-սրբավայրի շինարարությունը:
 
== Հյուսիսային հարթակ ==
Հյուսիսային հարթակում գրեթե ոչինչ չի պահպանվել: Այս հարթակում հավաքվել է արարողության մասնակից ժողովուրդը և ճանապարհով շարժվել դեպի Արևմտյան հարթակ:
 
== Արևմտյան հարթակ ==
Արևմտյան հարթակն ավելի վատթար վիճակում է, քան Արևելյանը: Արձաններից տեղում են մնացել միայն կրաքարե ստորին երեք շերտերը: Արձանների գլուխները տեղադրված են գահավորակների առջևում: Համաձայն վերակազմության, Արևմտյան հարթակի արձանները տեղադրված են եղել հետևյալ հերթականությամբ՝ ձախից՝ պահապան առյուծի և արծվի արձաններ, ապա՝ Ապոլլոն-Միհի-Հելիոս-Հերմես, Կոմմագենե դիցուհի, Զևս-Արամազդ, Անտիոքոս Ա, Արտագնես-Հերակլես-Արես, շարքն ավարտվում է կրկին արծվի ու առյուծի արձանով:
 
== Արևելյան հարթակ ==
Արևելյան հարթակն ամենամեծն է: Այստեղ արձաններն ունեն նույն հերթականությունը, ինչ Արևմտյան հարթակում: Արձանները մասամբ պահպանվել են մինչև ուսերը:
Արձանները տեղադրված են թիկունքով դեպի դամբարանը, բազմած գավավորակներին: Արձանները պատրաստված են կրաքարե 8 շերտերից, որոնցից ստորին յոթն ունեն մինչև 1 մ բարձրություն, իսկ վերին՝ ութերորդ շերտը ձևավորում է արձանի գլուխը, բարձրությունը 2,5-3 մ է: Այդպիսով, արձանների ընդհանուր բարձրությունը կազմում է 8-10 մ: Անտիոքոս Ա թագավորի գլխանոցը տարբերվում է մյուսներինից (համարվում է հայկական): Աստվածներն ունեն հայկական դիմագծեր: Պահապան կենդանիների՝ արծվի ու առյուծի արձանները նույնպես կազմված են շերտերից (5 կամ 6), բարձրությունը 4,5-5 մ է: Առյուծի արձանը գտնվում է երկու կողմերից եզրերում և մի քանի սմ-ով գերազանցում է արծվի արձանին:
 
== Գրականություն ==
* Нumаnn K․, Puchstein О․, Reisen in Kleinasien und Nordsyrien, B․, 1890
* Dorner F․ K․, Goe11 Th․, Arsameia am Nymphaios, B․, 1963
 
== Տես նաև ==
* [[Երվանդունիներ]]
* [[Անտիոքոս Ա Կոմմագենացի]]
274 658

edits