«Հռոմկլա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
Հռոմկլայի հիմնադրման մասին տեղեկություններ չեն պահպանվել։ Բյուզանդական տիրապետության ժամանակ եղել է կարևոր գետանց և սահմանապահ բերդ (այստեղից էլ նրա Հռոմկլա՝ ''հոռոմների կամ [[հույներ]]ի բերդ'' անունը)։
 
[[11-րդ դար]]ի 2-րդ կեսից ենթարկվել է [[Փիլարտոս Վարաժնունի|Փիլարտոս Վարաժնունու]], այնուհետև՝ Գող Վասիլի հայկական իշխանություններին։ Մեծ իշխան Գող Վասիլի մահից ([[1112]]) հետո Եդեսիայի դուքս Բոլդուինը Տղա Վասիլից Հռոմկլան գրավել և պարգևել է իր ազգական [[Ջոսլին II Կուրտենե]]ին։ [[1151]]-ին Ջոսլինի այրին՝ Բեատրիս դքսուհին, Հռոմկլան վաճառել է Հայոց [[կաթողիկոս]] [[Գրիգոր Գ Պահլավունի|Գրիգոր Գ Պահլավունուն]]։ Վերջինս վերակառուցել է Հռոմկլայի ամրությունները, հիմնել երկու հոյաշեն եկեղցիեկեղեցի (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին) և հայոց կաթողիկոսական աթոռը Ծովք դղյակից տեղափոխել այստեղ։ Ավելի ուշ Հռոմկլայում կառուցվեց նաև Ս. Փրկիչ եկեղեցին։ [[1178]]-ին և [[1179]]-ին Հռոմկլայում գումարված ժողովները, որոնց մասնակցել են գրեթե բոլոր հայ արքեպիսկոպոսներն ու եպիսկոպոսները, քննարկել և մերժել են բյուզանդական եկեղեցուն միանալու Հռոմի պապի առաջարկը, ճանաչել Հռոմկլայի կաթողիկոսության համահայկական ընդհանրական իրավունքը։ Մինչև [[13-րդ դար]]ի սկիզբը Հռոմկլան եղել է Հայոց կաթողիկոսի կալվածքը։ Հայոց թագավոր [[Լևոն Բ]] Մեծագործն այն միացրեց արքունի տիրույթներին։ Մինչև 1292-ը Հռոմկլայում է եղել Հայոց կաթողիկոսական աթոռը։ Կաթողիկոս [[Ներսես Շնորհալի|Ներսես Շնորհալու]] օրոք ([[1166]]-[[1173]]) Հռոմկլան դարձել է համահայկական մշակութային կենտրոն։ Այնտեղ հավաքվել, բազմացվել և պատկերազարդվել են բազմաթիվ հին ձեռագրեր, ստեղծվել նորերը։ Հռոմկլան հռչակվել է իր ուրույն ու բարձրարվեստ մանրանկարչական դպրոցով։ Հռոմկլայում են գործել կաթողիկոսներ [[Ներսես Դ Կլայեցի]]ն, [[Գրիգոր Դ Տղա]]ն, Կոստանդին Ա Բարձրբերդցին, մանրանկարիչներ Կիրակոսը, Հովհաննեսը և ուրիշներ։
 
[[1292]] թ-ի մայիսին [[Եգիպտոս]]ի սուլթան [[Խալիլ ալ-Աշրաֆ|Մելիք Աշրաֆ]]ը խոշոր ուժերով պաշարեց Հռոմկլան, որի բնակչությունը և պահակազորը 33 օր հերոսաբար դիմադրում էին թշնամուն։ Դրսի օգնությունից զրկված պաշտպանները հունիսի 28-ին քաղաքը հանձնեցին թշնամուն։ Պահակազորը սրի քաշվեց, քաղաքը կողոպտվեց, բնակչության զգալի մասը, այդ թվում՝ Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսը, գերվեցին։ Հռոմկլայի անկումը ժամանակակից պատմիչները համարել են հայ կյանքի մեծագույն աղետ։ Այնուհետև կաթողիկոսական աթոռը հաստատվել է մայրաքաղաք [[Սիս|Սսում]]։ [[16-րդ դար]]ից հետո՝ օսմանյան թուրքերի տիրապետության ժամանակ, Հռոմկլայի Ս. Աստվածածին եկեղեցին փոխվեց մզկիթի, մյուսներն ավերվեցին։ Հռոմկլան վերջնականապես ավերվեց [[1839]]-ին՝ Եգիպտոսի Իբրահիմ փաշայի ռմբակոծությունից։ Հռոմկլայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում են ամփոփված Գրիգոր Գ Պահլավունու և Ներսես Դ Կլայեցու աճյունները։ Մինչև [[20-րդ դար]]ի սկիզբը կիսավեր այդ եկեղեցին հայերի ու եզդիների համար ուխտատեղի էր (եզդիներն այն անվանում էին ''Տեր Ներսես'')։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հռոմկլա» էջից