«Նախադասություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
 
Դատողությունը՝ որպես տրամաբանական միավոր, արտահայտվում է նախադասության միջոցով։ Բառերի միևնույն զուգորդումը, որ տրամաբանության մեջ դիտվում է իբրև դատողություն, քերականության մեջ համարվում է նախադասություն։ Նախադասությունը միևնույն դատողությանն արտահայտություն է տալիս տարբեր միջոցներով, ինչի պատճառով դրանք կարող են կառուցվածքով չհամընկնել։ Բացի այդ՝ կան նախադասություններ, որոնք տիպիկ դատողություններ չեն արտահայտում (հրամայական, որոշ հարցական ու բացականչական նախադասություններ)։
== Նախադասությունների դասակարգումը ==
* ''Ըստ կառուցվածքային հատկանիշի'' (ըստ ստորոգումների քանակի)` նախադասությունները լինում են պարզ և բարդ։ [[Պարզ նախադասություն]]ներն ունենում են մեկ ստորոգում և կարող են լինել [[միակազմ նախադասություններ|միակազմ]] կամ [[երկկազմ նախադասություններ|երկկազմ]]: [[Բարդ նախադասություն]]երն ունենում են մեկից ավելի [[ստորոգում]] և կարող են լինել [[բարդ համադասական նախադասություններ|բարդ համադասական]] կամ [[բարդ ստորադասական նախադասություններ|բարդ ստորադասական]]:
* Նայած նրան, թե նախադասություն կազմող տարրերը լրիվ են, թե զեղչված, զանազանում են լրիվ նախադասություն և թերի նախադասություն։
* ''Ըստ հնչերանգի'' (ու հաղորդման նպատակի)` տարբերում են [[պատմողական նախադասություն|պատմողական]], [[հարցական նախադասություն|հարցական]], [[բացականչական նախադասություն|բացականչական]], [[հրամայական նախադասություն|հրամայական]] (հորդորական) նախադասություններ։
* Զանազանում են նաև [[բայական նախադասություններ|բայական]] ու [[անվանական նախադասություններ|անվանական]] նախադասություններ։ Նախադասությունը կոչվում է բայական, երբ նրա [[ստորոգյալ]]ն արտահայտված է [[բայ]]ով, կամ երբ գերադաս անդամը (միակազմ նախադասությունների դեպքում) արտահայտված է դերբայով։ Նախադասությունը կոչվում է անվանական, երբ ստորոգյալն ունի անվանական բաղադրիչ ([[ստորոգելի]], [[ստորոգելիական վերադիր]]) կամ երբ գերադաս անդամը (միակազմ նախադասությունների դեպքում) արտահայտված է [[գոյական]]ով (անունով կամ ոչ բայական այլ տարրով)։ Հայերենում ըստ էության առկա են բայական ու անվանաբայական նախադասություններ։
* ''Ըստ հակադարձման կարգի''` զանազանում են [[հաստատական նախադասություն|հաստատական]] և [[ժխտական նախադասություն|ժխտական]] նախադասություններ։ Նախադասությունը կոչվում է հաստատական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) հաստատական` դրական խոնարհման ձև ունի։ Նախադասությունը կոչվում է ժխտական, երբ նրա ստորոգյալը (բայը, ստորոգյալի բայական բաղադրիչը) ժխտական խոնարհման ձևն ունի։
 
== Աղբյուրներ ==
* Գ. Գարեգինյան, Ժամանակակից հայոց լեզու (Բարդ նախադասություն), Երևան, 1984։
* [[Ս. Աբրահամյան]], Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975։
* Ս. Ղուկասյան, Ժամանակակից հայերենի հարցական նախադասությունները և դրանց դասակարգումը (Լրաբեր, 1972, N 6)։
* [[Նվարդ Պառնասյան|Ն. Պառնասյան]], Անշաղկապ բարդ նախադասությունը ժամանակակից հայերենում (Լեզվի և ոճի հարցեր, 1964, N 2)։
* Բ. Վերդյան, Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն, Երևան, 1970։
* [[Հրանտ Պետրոսյան|Հ. Պետրոսյան]], Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։
 
[[Կատեգորիա:Շարահյուսություն]]