«Նախագազաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ինքնահղում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 18.
'''Նախագազանները''' կամ '''ձվածին կաթնասունները''' ([[լատիներեն|լատ.]] ''Prototheria'') [[կաթնասուններ]]ի մեջ առավել պրիմիտիվ և սակավա[[տեսակ]] [[կենդանիներ]]ն են։ Այս [[ենթադաս]]ին են պատկանում [[բադակտուց]]ը, [[պրոեքիդնա]]ն և [[եքիդնա]]ն, որոնք տարածված են [[Ավստրալիա]]յում, [[Տասմանիա]]յում և [[Նոր Գվինեա]] կղզիներում։ Սրանք, [[թռչուններ]]ի նման, բազմանում են ձու դնելով։ [[Բեղմնավորված ձվաբջիջ]]ը շուրջ 15-16 օր մնում է [[էգ]]ի սեռական ուղիներում և զարգանում։ Բադակտուցը դնում է 1-3 ձու և թռչունների նման թխսում։ Եքիդնան դնում է 1-2 ձու, որից հետո տեղափոխում է պարկի մեջ։ Պարկում [[ջերմաստիճան]]ը հասնում է 33-35±, որտեղ սաղմը շարունակում է զարգանալ ևս 10-11 օր։ Ձվից [[սաղմ]]ը դուրս է գալիս 8սմ երկարությամբ և ասեղանման մազերով։ Նա մնում է պարկում և սնվում [[կաթ]]ով։ Եքիդնայի մոտ դիտվում է չավարտված [[կենդանածնություն]]։ Նախագազանները ի տարբերություն ժամանակակից բոլոր կաթնասունների, ունեն [[կոյանոց]], որի մեջ բացվում են [[ուղիղ աղիք]]ը [[միզածորան]]ները և [[սերմնատար]]ները (կամ ձվատարները)։ Գլխուղեղի կիսագնդերի միջև կոշտուկային մարմին չկա։ Չունեն փափուկ շրթունքներ։ Բադակտուցն ունի բազմաբլուր ատամներ, իսկ հասուն առանձնյակներն անատամ են։ Մարմնի ջերմաստիճանը համեմատաբար ցածր է և անկայուն։
 
== Սիստեմատիկա ==
 
Այժմյան նախագազաններն ընդգրկված են մեկ՝ միանցքավորների կարգի մեջ, որը բաժանվում է երկու ընտանիքի՝