«Ջոն Լե Կարրե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ջոն լե Կարրեն ծնվել է [[1931]] թ. [[հոկտեմբեր]]ի [[19]]-ին [[Մեծ Բրիտանիա]]յի [[Դորսեթ]] կոմսության [[Պուլ]] քաղաքում։ [[1948]] թ. նա մեկնում է [[Շվեյցարիա]], որտեղ ուսանում է [[Բեռն]]ի համալսարանում, ապա զինվորական ծառայության անցնում [[Ավստրիա]]յում գտնվող բրիտանական հետախուզական կորպուսում։ Զինվորական ծառայությունից հետո ուսանում է [[Օքսֆորդի համալսարան]]ում, որն ավարտում է [[1956]] թվականին և անցնում աշխատանքի [[էտոն քոլեջ]]ում։ Նա այնտեղ դասավանդում է [[ֆրանսերեն]] և [[գերմաներեն]] լեզուներ։ [[1958]] թ. հիմնական աշխատանքի է անցնում բրիտանական [[ՄԻ–5]] հակահետախուզական ծառայությունում, որի հետ նա սկսել էր համագործակցել դեռևս համալսրանականհամալսարանական տարիներից։ [[1959]] թ. աշխատանքի է անցնում բրիտանական [[ՄԻ-6]] հետախուզական ծառայությունում։ Նա դիվանագիտական ծառայողի անվան տակ լրտեսական գործունեություն է ծավալում [[Գերմանիա|Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում]]։ Թոշակի անցնելուց հետո, որոշ ժամանակ բնակություն է հաստատում [[Հունաստան]]ում, ապա վերադառնում [[Անգլիա]]։
 
== Մատենագիտություն ==