«Նյուրնբերգի մայսթերզինգերները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 39.
 
Սիմֆոնիկ մեծ կատարումներում տարբերվում է երաժշտական թեմաների երկու խումբ. հանդիսավոր, շքեղ մեղեդիները վերաբերում են ժողովրդական կենցաղին, իսկ լուսավոր, պոռթկուն մոտիվները պատկերում են Եվայի ու Վալտերի քնարական ապրումների աշխարհը:
'''Առաջին արարի''' գործողությունները դանդաղ են զարգանում, անշտապ: Դրամատիկական սուր բախումը տեղի է ունենում միայն արարի ավարտին: Առավել ամբողջությամբ այստեղ ի հայտ է գալիս Վալտերի բնութագիրը: Նրա «Երբ երազում էր անտառը ձյան տակ» բանաստեղծական երգն ունի ճկուն մեղեդային կառուցվածք, որոնցում կարելի է որսալ գարնանը նվիրված գերմանական ժողովրդական երգերի արձագանքները: Վալտերի երկրորդ երգը՝ «Սկսի՛ր: Անտառային լռության մեջ հնչեց գարնան կանչը», առավել պոռթկուն է ու հուզական: Նրանում ի հայտ է գալիս ձմռան չար կերպարը՝ զուր փորձելով խաթարել ազատ մեղեդին: Երգը զարգանում է դրամատիկական մեծ տեսարանում, իսկ նվագախմբի կատարումներում հակադրված են Վալտերի երգի մեղեդին և վարպետների ջղային ռեպլիկները, որին միանում է աշակերտների ծաղրական խմբերգը:
 
'''Երկրորդ արարը''' բաժանվում է երկու հիմնական մասի, որոնցից առաջինը վերաբերում է հերոսների անձնական ապրումներին: Այստեղ գերակշռում են մեներգային դրվագները: Իսկ երկրորդ մասը գիշերային ծեծկռտուքի մասսայական տեսարանն է: Ապա լայնորեն ու բազմակողմանիորեն բացահայտվում է Սաքսի կերպարը՝ իր մեներգի ազնվական մեղեդու մեջ, որ կարծես Վալտերի երկրորդ երգի արձագանքը լինի, ում հիշում է Սաքսը: Այս երգն ունի առավել զուսպ հնչողություն և առավել շեշտված լուսավորություն: Կոշկակարների հովանավոր հրեշտակին նվիրված երգում («Ինչպես Եվային, բոլոր մայրերի մորը») պարզ մեղեդին փոխարինվում է բարձր և կոպիտ կանչերով («Իերո՛ւմ») և մուրճի հարվածներով՝ նվագախմբի կատարման մեջ: Վարպետորեն կերտված աշխույժ ու շարժուն վերջաբանը բացվում է Բեքմեսերի սերենադով, որին միջամտում են Սաքսի, ապա Դավիթի՝ ծաղրական ռեպլիկները, [[մայստերզինգեր]]ների զարմացական բացականչությունները: Ապա այս կատարումները վերաճում են մասայական տեսարանի, որտեղ մենակատարների կողքին հանդես են գալիս երեք երգչախմբեր՝ աշակերտների, քաղաքացիների և կանանց: Գիշերային հերթապահի փողի ձայնից հետո երգչախմբերը լռյում են, նվագախմբի հնչեղությունը մեղմանում է, հնչում են միայն ծեծկռտուքի խուլ արձագանքները և հերթապահի երգը:
 
'''Երրորդ արարը''' բաղկացած է երկու տեսարանից: Առաջինում Դավիթի պարզհոգի երգին («Երբ Հորդանան էի գնում») կտրուկ հակադրվում է Սաքսի խտացված փիլիսոփայական մենախոսությունը («Կյանքը երազ է»), որի մեջ առկա են տրտմություն և խիստ զսպված պաթոս: Երգն աստիճանաբար «զուլալվում է» և վերջում հնչում է լուսավոր ու հանդարտ: Հաջորդիվ հորդում են Վալտերի երրորդ երգի հիասքանչ մեղեդիները՝ երբեմն ընդմիջարկվելով Սաքսի արտահայտիչ ասերգերով: Ապա հազվագյուտ գեղեցկությամբ աչքի ընկնող քնարական կվինտետին հաջորդում է նվագախմբի հանդիսավոր ինտերմեցցոն, որը ծառայում է որպես անցում՝ դեպի օպերայի վերջաբանը: