«Ռեգբի 15. խաղի ընթացքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
 
Դրոշ-մարկերները (որոնք ունեն ամենաքիչը 1,2 մետր բարձրություն) տեղադրված են խաղի դաշտի չորս անկյուններում և գոլային տարածքների անկյուններում,, որոնք նշում են խաղադաշտի վերջը: Առկա են ևս 6 դրոշ-մարկերներ, որոնք գտնվում են 22-մետրային գծերի և միջնագծի տարբեր կողմերում: Բոլոր դրոշ-մարկերները ունեն իրենց դերը և ինդիկատիվ նպատակը խաղում:
 
==Մրցավարական կազմ==
 
Հանդիպումները կառավարվում են մրցավարների օգնությամբ՝ գլխավոր մրցավարի և երկու օգնական մրցավարների: Հանդիպման կազմակերպիչները կարող են նաև թույլատրել լրացուցիչ մրցավարների առկայությունը, օրինակ՝ հակառակ կողմի օգնական մրցավարներ, հանդիպման հեռուստատեսային մրցավար (ТМО), ժամապահ և հանդիպման բժիշկ:<br />
Չնայած այլ պաշտոնական անձանց ներկայությանը, խաղի մրցավարը միակն է, որ կարող է դատել (համաձայն խաղի կանոնների) առանց նրանց խորհրդի: Եթե մրցավարը որևէ պատճառով չի կարող ավարտին հասցնել խաղը, նրան փոխարինում են, սովորաբար դա լինում է օգնական մրցավարներից ավագը: Մրցավարները պատասխանատու են խաղի ընթացքում կանոնների գործածման համար, բայց չնայած դրան, որոշ պատասխանատվություններ կարող են փոխանցվել օգնականներին: Նրանք կարող են կատարել ժամանակի պահում, հաշվի պահում, խաղացողի խաղատարածքի լքման թույլատրում, պահեստայինների խաղադաշտ դուրս գալու թույլատրում և բժշկական անձնակազմի խաղադաշտի մուտքի թույլատրում: Խաղացողները պարտավոր են հարգել մրցավարին և նրա որոշումները, հակառակ դեպքում նրանք կտուգանվեն: Միակ խաղացողները, որոնք իրավունք ունեն խաղի ընթացքում խորհրդակցվել մրցավարի հետ կամ ազդարարել իրենց որոշումը կախված մրցավարի որոշման հետ (օրինակ՝ կատարել տուգանային հարվածը դեպի գոլ նշանակումից հետո) թիմերի ավագներն են: Այն դեպքում, եթե թիմի ավագը լքում է խաղադաշտը, մեկ այլ խաղացող պետք է հայտարարվի նրա փոխարեն:<br />
 
Մրցավարը կարող է պատժել խաղացողին նաև տուգանային քարտերով: Դեղին քարտով ազդարարվում է զգուշացում, իսկ կարմիր քարտով խաղացողին դուրս են հրավիրում խաղից: Խաղացողները կարող են զգուշացվել այն դեպքում, երբ ցուցաբերում են վտանգավոր խաղ, կրկնում են արդեն զգուշացված խախտումը կամ կոպտորեն խանգարում են հակառակորդին հասնել խաղային առավելության: Դեղին քարտով զգուշացումը խաղացողին հանում է դաշտից 10 րոպեյով, որը խաղային տերմինով կոչվում է sin-bin. Եթե նույն խաղացողը շարունակում է ցուցաբերել վտանգավոր խաղ, ապա նա դուրս է մնում խաղից մինչև նրա ավարտը: Խաղացողը կարող է նաև մի անգամից ստանալ կարմիր քարտ, առանց նախնական դեղինի:<br />
 
Օգնական մրցավարները հետևում են, երբ գնդակը կամ գնդակով խաղացողը հայտնվում է խաղադաշտից դուրս կամ իրացվում է գոլային հարված: Հանդիպման կազմակերպիչների կամ գլխավոր մրցավարի թույլտվությամբ՝ օգնական մրցավարները կարող են աջակցել գլխավոր մրցավարին ցանկացած հարցով: Կարող են առկա լինել նաև օգնականներ խաղադաշտի տարբեր կողմերում, (բացի այն դեպքից, երբ կատարվում է գոլային հարված) որոնք ազդարարում են խաղի կանոնների խախտում: Մրցավարի օգնականները կրում են դրոշակներ, որոնցով ազդարարում են իրենց որոշումները: Մրցավարի օգնականները պետք է ունենան մրցավարի որակավորում և նշանակվում են հանդիպման կազմակերպչի կողմից: Ավելի ցածր մակարդակի հանդիպումներում, երբ մրցավարի օգնականներ չեն նշանակվում, այդ դեպքում նրանց դերը կարող են վերցնել ցանկացած անձինք: Այն դեպքերում, երբ մրցավարի օգնականները պաշտոնապես չեն նշանակվում, նրանց կարող են միայն ազդարարել գնդակի կամ գնդակով խաղացողի խաղադաշտը լքելը և բարեհաջող գոլի իրացումը:<br />
 
Եթե հանդիպումը ցուցադրվում է հեռուստատեսությամբ, կարող է նաև նշանակվել հանդիպման հեռուստատեսային մրցավար (TMO): Այս մրցավարի գլխավոր դերը հանդիսանում է կրկնապատկերների օգնությամբ տեղեկացնել գլխավոր մրցավարին՝ (նրա և հարցումով) փորձը տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ: