«Աֆրոդիտե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
|պատկեր = NAMA Aphrodite Syracuse.jpg}}
 
'''Աֆրոդիտե'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=57}}</ref> կամ '''Ափրոդիտե''' ({{lang-grc|Ἀφροδίτη}}, հնում ստուգաբանվում էր որպես ածանցյալ ἀφρός - «փրփուր» բառից) Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։ [[Զևս]]ի և [[Դիովնե]]ի դուստրը (այլ տարբերակի համաձայն՝ առաջացել է ծովի փրփուրից)։Աֆրոդիտեի պաշտամունքը տարածված է եղել ոչ միայն Հունաստանում, այլև Փոքր Ասիայում և մերձսևծովյան հունական գաղութներում։ Սկզբանական շրջանում համարվել է պտղաբերության (և ծովի) աստվածուհի, կրել փյունիկյան Աստարտե աստվածուհու ազդեցությունը, իսկ օլիմպիական դիցարանում՝ հավերժ դեռատի և գեղեցկագույն աստվածուհի, որն իշխում է մարդկանց և աստվացներիսրտերին, սեր պարգևում նրանց։ Ափրոդիտեի սիրո իշխանությանը ենթարկվում էին աստվածներն ու մարդիկ, բացառությամբ դիցուհիներ [[Աթենաս]]ի, [[Արտեմիս]]ի և [[Հեստիա]]յի։ [[Հեփեստոս]]ի կինը և [[Արես]]ի տափածուն էր։ Ա-ին ուղեկցում են գեղեցկության և նազանքի աստվածները։ Մտնում էր 12 մեծ օլիմպիական աստվածների թիվը։ Նրան նվիրվել են բազմաթիվ մեհյաններ, որոնցից աչքի է ընկնում Կորնթոսի հռչակավոր տաճարը։ Ա-ի լավագույն արձաններից Տավրիդյան Աֆրոդիտե արձանը (մ.թ.ա. III դ.) պահվում է Լենինգրադի Էրմիտաժում, Միլոսյան Աֆրոդիտեն (մ.թ.ա. II դ.)՝ Լուվրի թանգարանում։ Աֆրոդիտեն իր պաշտամունքային էությամբ համանման է հայկական Աստղիկ աստվածուհուն։ Հռոմեական դիցաբանության մեջ նուընացվել է Վեներային։Վեներային։Աֆրոդիտեն սիրում էր Կիպրոսի արքայի որդուն, Ադոնիսին։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աֆրոդիտե» էջից