«Նազարեթ Տաղավարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 43.
Սակայն Սեբաստիայում ցուցաբերած նրա աշխուժությունը, բնական գիտություններ տարածելու ձգտումը հարուցել է տեղի պահպանողական իշխանությունների և հայ հոգևորականների անբարեհաճությունն ու թշնամանքը, ինչի հետևանքով կրկին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ 1885-86 թվականներին. աշխատել է Կոստանդնուպոլսի Արամյան վարժարանի տնօրեն և այն կարճ ժամանակում օրինակելի կրթօջախ դարձրել։ 1885-1887 թվականներին. Կոստանդնուպոլսում մասնակցել է հայերեն բնագիտական առաջին հանդեսի՝ «Գիտական շարժումի» հիմնադրմանը և հրատարակմանը։ Եռանդուն կերպով աշխատակցել է Կոստանդնուպոլսի և Փարիզի հայկական ու ֆրանսիական պարբերականներին։ 1885 թվականին, բնագիտական առաջադիմական հայացքների համար Կոստանդնուպոլսի պատրիարքարանի Ազգային խառը ժողովի Կրոնական ժողովը նրան բանադրել է։ 1887 թվականին, խուսափելով հալածանքներից, հրաժարվել է մանկավարժական գործունեությունից և մեկնել [[Կահիրե]], ապա՝ Ֆրանսիա։ 1887-1893 թվականներին ուսանել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետում և, միաժամանակ, [[Սորբոնի համալսարան]]ի բնագիտական ֆակուլտետում։ Սակայն հիվանդության պատճառով ուսումն ընդհատել է և Սեբաստիա վերադարձել։ 1890 թվականին կրկին մեկնել է Փարիզ և ուսումը շարունակել։ 1891 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ 1892 թվականին հընթացս մասնագիտացել է Փարիզի Պաստյորի մանրէաբանության ինստիտուտում։ 1893 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը և բժշկագիտության դոկտորի կոչում ստացել։ 1893 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս և Բերա թաղամասում սեփական բուժարան բացել։
 
[[1896]] թվականին Տաղավարյանը Կոստանդնուպոլսում հայրենասիրական գործունեության համար ձերբակալվել է ու բանտարկվել։ Չորս ամիս անց, ընդհանուր համաներման շնորհիվ ազատ է արձակվել։ 1897 թվականին Կոստանդնուպոլսի Բերա թաղամասի Ֆրանսիական՝ սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի օժանդակ բժիշկ է նշանակվել, միաժամանակ եղել է Բերայի ազգային վարժարանների հոգաբարձու։ Նորից բանտարկվել է [[1900]] թվականին և արձակվել Ֆրանսիայի դեսպանության միջնորդությամբ։ Խուսափելով հետագա հալածանքներից՝ [[1905]] թվականին մեկնել է [[Եվրոպա]], անցել [[Եգիպտոս]] և հաստատվել [[Կահիրե]]ում, որտեղ սկսել է աշխատել որպես բժիշկ, [[Մանկավարժություն|մանկավարժ]], մասնակցել [[Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն|Հայկական բարեգործական ընդհանուր միության]] հիմնադրմանը։ [[1908]] թվականի [[Երիտթուրքական հեղափոխություն|երիտթուրքական հեղաշրջումհեղաշրջումից]]ից հետո վերադարձել է Կոստանդնուպոլիս, ընտրվել խորհրդարանի երեսփոխան (Սեբաստիայից), զբաղվել [[հող]]ային հարցի նախագծի մշակմամբ։ Տաղաավարյանիը հասարակական եռանդուն գործունեություն է ծավալել հատկապես ազգային կենտրոնական վարչությունում (որի քաղաքական ժողովի անդամ էր 1910-1912 թվականներին) և Կոստանդնուպոլսի քաղաքապետարանում (1912-1913 թթ.)։ 1913 թվականին Կոստանդնուպոլսի քաղաքապետարանի ընդհանուր քննիչ է նշանակվել։ [[1914]] թվականին ՀԲԸՄ մասնաճյուղեր բացելու նպատակով այցելել է [[Կովկաս]]<ref>{{Գիրք։Մինասյան}}</ref>։
 
== Եղերական մահ ==
Տող 56.
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ՀՀ}}