«Նադիր շահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 53.
[[1734]]–[[1735]] թթ-ին Նադիրի զորքերը ներխուժել են Այսրկովկաս։ Տեղի ժողովուրդները, մասնավորապես հայերը, օժանդակել են Նադիրին թուրքերի դեմ պայքարում։ Հայ ժողովրդի նկատմամբ իր բարյացակամությունն ընդգծելու համար Նադիրն այցելել է Սբ Էջմիածին և ներկա եղել պատարագի։ Վանքի վերանորոգման համար հատկացրել է 1000 թուման, տաճարը զարդարել ''15-կգ-անոց ոսկե ջահով'', կարգադրել է Քերմանշահից ուղարկել ընտիր գորգեր և այլն։ 1735 թ-ի հրովարտակներով վերահաստատել է հայ հոգևորականության՝ նախկինում սահմանված արտոնությունները, ընդարձակել նրանց կալվածքները։ Գնահատելով հայերի դերը հակաթուրքական պայքարում՝ Նադիրը սիրաշահել և հովանավորել է նրանց։
 
[[1735]] թ. [[հունիսի 14]]-ին [[Եղվարդ]] գյուղի մոտ վճռական ճակատամարտում նրա զորքերը ջախջախել են թուրքերին։ Պարսկական բանակի կազմում թուրքերի դեմ մարտնչում էին նաև հայ զինվորներն ու աշխարհազորայինները։ Նադիրի բանակում էին [[Արևելյան Հայաստան]]ի նշանավոր գործիչներ՝ [[Դիզակ]]ի մելիք Եգանը, [[Գեղարքունիք]]ի մելիք Շահնազարը, [[Երևան]]ի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ Հայ զինվորներն ու աշխարհազորայինները փակել են թուրքերի նահանջի ճանապարհը։ Եղվարդի ճակատամարտից հետո Նադիրը ասպատակեց [[Կարս]]ից մինչև [[Կարին]] ու [[Բայազետ]] ընկած տարածքները։ Թուրքական հրամանատարությունը համաձայնեց զորքերը դուրս բերել Երևանի, Թիֆլիսի և Գանձակի բերդերից և Անդրկովկասից։ [[1736]] թ. Էրզրումում Պարսկաստանի և Թուրքիայի միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան կրկին ճանաչում էր Պարսկաստանի տիրապետությունը Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։ Նադիրը 1736 թ. հռչակվեց Պարսկաստանի նոր շահ։ Նրա տիրապետության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձավ Արևելքի հզոր պետություններից մեկը։ [[1736]] թ. [[Էրզրում]]ում (Կարին) կնքված պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է պարսկաստանի տիրապետությունն Արևելյան Հայաստանում և Արևելյան Վրաստանում։
[[Պատկեր:Nadershahtomb.jpg|մինի|ձախից|Շահի գերեզմանը]]
[[Պատկեր:Nadir Shah.jpg|մինի]]
Շահ հռչակվելուց ([[1736]] թ.) հետո Նադիրը դաժան հաշվեհարդար է տեսել թուրքամետ ցեղերի հետ։ Նա Արցախն անջատել է Գանձակի խանությունից և դարձրել առանձին վարչական միավոր։ Արցախի հայկական ([[Ջրաբերդ]]ի, [[Գյուլիստան]]ի, [[Խաչենի իշխանություն|Խաչենի]], [[Վարանդա]]յի, [[Դիզակ]]ի) մելիքությունները միավորել է Խամսայի (5) մելիքության մեջ, որի սահմանները տարածվել են Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը։ Խամսայի մելիքությունների կառավարիչ է նշանակվել Դիզակի մելիք Եգանը (ստացել է նաև խանի տիտղոս), հաջորդել են որդիները՝ Արամը, այնուհետև՝ մելիք Եսային։
 
Իրենց տիրապետություններն են պահպանել նաև [[Սյունիք]]ի և [[Ղարադաղի խանություն|ՂարադաղՂարադաղի]]ի հայկական մելիքությունները։ [[Սևանի գոգավորություն|Սևանի]] հարավարևելյան մասում իշխող Մելիք-Շահնազարյան տոհմի ներկայացուցիչներն ավելի են ամրապնդել իրենց դիրքերը և անկախացել Երևանի խանությունից։ Այրարատյան երկրի քալանթար (կառավարիչ) է նշանակվել Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը, իսկ նրա որդի մելիք Մանուչարը՝ [[Երևան]]ի ու [[Նախիջևան]]ի բեյլերբեյ ([[կուսակալ]])՝ զորահրամանատարի իրավունքով։ Մելիք Մանուչարն իր զորամասով մասնակցել է Նադիր շահի Հնդկաստան կատարած արշավանքին։
 
Պարսից արքունիքում եղել են հայ պաշտոնյաներ։ Նադիրի տիրակալության ժամանակ Պարսկաստանը կրկին դարձել է Արևելքի հզոր տերություններից մեկը։ Նադիրը հովանավորել է հայ առևտրականներին, սերտ հարաբերություններ ունեցել [[Աբրահամ Գ Կրետացի]] կաթողիկոսի հետ, նրա խնդրանքով ազատել է շուրջ 7 հզ. հայ և վրացի գերիների։
Տող 64.
=== Հայկական ինքնավարության ձևավորումն Արցախում ===
{{Հիմնական հոդված|Խամսայի մելիքություններ}}
[[Պատկեր:XamsayiMelikutyunner XVII-XIX.JPG|մինի|[[Խամսայի մելիքություններ]]]]
[[Պատկեր:Gandzasar Monastery1.jpg|մինի|ձախից|[[Գանձասար]]]]
Շահ հռչակվելուց հետո Նադիրը դաժան հաշվեհարդար տեսավ այն ցեղերի հետ, որոնք օժանդակել էին թուրքական զորքերին։ Արցախի հարթավայրից տեղահանեց և [[Խորասան]] աքսորեց այնտեղ բնավորված թուրքամետ ջևանշիր քոչվոր ցեղին։ Նույն թվականին (1736) Նադիրը [[Արցախ (նահանգ)|ԱրցախԱրցախն]]ն անկախ հայտարարեց [[Գանձակի խանություն]]ից՝ դարձնելով այն առանձին վարչական միավոր։ Նա վերահաստատեց Արցախի ներքին վարչական բաժանումն ու մելիքների ժառանգական իրավասությունները։ Այդուհետև Արցախի (Ջրաբերդի, Գյուլիստանի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի) մելիքությունները սկսեցին անվանվել [[Խամսայի մելիքություններ|Խամսայի]] (հինգ) մելիքություններ։ Դրանց կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որը միավորում էր նաև Արցախի մելիքների ռազմական ուժերը։ Վերջինս ստացավ նաև խանի տիտղոս։ Մելիք Եգանի մահից հետո կառավարչի պաշտոնն անցավ նրա որդի Արամին, իսկ այնուհետև վերջինիս եղբորը՝ մելիք Եսայուն։
 
Նադիր շահի կառավարման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց բոլոր նախկին իրավունքները։ Յուրաքանչյուր մելիք ուներ իր զորքը, որն անհրաժեշտության դեպքում կարող էր հասնել 1000-1500 զինվորի։ Արցախի մելիքությունների սահմանները տարածվում էին [[Գանձակ]]ից մինչև [[Արաքս]] գետը։ Նադիր շահի մահից հետո ևս հայ մելիքները հաջողությամբ խափանում էին Արցախի հարևանությամբ հաստատվելու մուսուլմանների բոլոր փորձերը և ավերում նրանց հիմնադրած ամրությունները։ Արցախի հարթավայրային մասում մուսուլմանները երկար ժամանակ զբաղված էին ավարառությամբ ու կողոպուտներով։ Նրանք հաճախակի հարձակումներ էին գործում հայ մելիքների տիրույթների վրա։
[[Պատկեր:DizakCastleRuins.jpg|մինի|Դիզակի մելիքների պալատը [[Տող (գյուղ)|Տողգյուղում]] ]]
[[Պատկեր:Coat of arms of Gyulistan.jpg|մինի|ձախից|Գյուլիստանի մելիքության զինանշանը]]
Տող 75.
Արցախի ինքնավարությունը մարմնավորվում էր նաև հոգևոր իշխանության՝ Գանձասարի կաթողիկոսության գոյությամբ։ Վերջինս եռանդուն մասնակցություն էր ունենում ազատագրական շարժման մեջ։ Այն Արցախի ոչ միայն հոգևոր, այլև աշխարհիկ ուժերի համախմբման ու նրանց պայքարի հիմնական կենտրոնն էր։ [[1700]] թվականից մինչև իր կյանքի վերջը ազատագրական եռանդուն գործունեություն էր ծավալել [[Եսայի Հասան-Ջալալյան]] կաթողիկոսը։ Եսայի կաթողիկոսի մահից հետո էլ [[Գանձասար]]ի կաթողիկոսարանը մնում էր հայոց ազատագրական շարժման կարևոր կենտրոններից մեկը։ Այնտեղ էին կազմակերպվում գաղտնի խորհրդակցություններ՝ քննարկելու [[Հայաստան]]ի ազատագրության տարբեր ծրագրեր։
 
=== 1743–1746 թթ. պատերազմը ===
[[Պատկեր:Nader Shah Flag.svg|մինի|ձախից]]
[[Պատկեր:Lion and Sun Emblem of Persia.svg|մինի]]