«Նադեժդա Կրուպսկայա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 26.
}}
 
'''Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայա (Ուլյանովա)''' ({{lang-ru|''Надежда Константиновна Крупская''}}, [[փետրվարի 26]] (հին տոմարով՝ [[փետրվարի 14]]), [[1869]] - [[փետրվարի 27]], [[1939]]), ռուս խորհրդային պետական և կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1936), ԽՍՀՄ ԳԱ պատվավոր անդամ (1931)։ Կոմունիստական կուսակցության անդամ (1898 թվականից), [[Վլադիմիր Լենին|Վլադիմիր Իլյիչ ԼենինԼենինի]]ի կինը։
 
== Գործունեություն ==
 
1890 թվականից մասնակցել է կոմունիստական շարժմանը։ 1895 թվականին մասնակցել է [[Պետերբուրգ]]ի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը և աշխատանքներին։ 1896 թվականին ձերբակալվել է, իսկ 1898 թվականին երեք տարով աքսորվել Ենիսեյի նահանգի Շուշենսկոյե գյուղը, որտեղ աքսորված էր նաև Լենինը։ Այստեղ նրանք ամուսնացել են։ Աքսորի ժամկետը լրանալուց հետո (1901) Կրուպսկայան մեկնել է [[Մյունխեն]]՝ [[Լենին]]ի մոտ։ Աշխատել է որպես քարտուղար «Իսկրա», 1904 թվականի դեկտեմբերից՝ «Վպերյոդ» թերթերի խմբագրություններում, 1905 թվականի մայիսից՝ ՌՍԴԲԿ ԿԿ-ի արտասահմանյան բյուրոյի քարտուղար։ 1905 թվականին Լենինի հետ վերադարձել է Ռուսաստան։ 1907 թվականին նրանք նորից տարագրվել են։ Ժնևում Կրուպսկայան եղել է «Պրոլետարի» այնուհետև «Սոցիալդեմոկրատ» թերթերի քարտուղարը։ 1912 թվականից Կրակովում օգնել է Լենինին՝ կապ պահպանելու «Պրավդա»֊-ի և չորրորդ Պետական դումայի բոլշևիկյան ֆրակցիայի հետ։ Սասնակցել է բոլշևիկյան «Ռաբոտնիցա» ամսագրի հրատարակության կազմակերպմանը։ ՌՍԴԲԿ երկրորդից չորրորդ համագումարների պատգամավոր, մինչև 1917 թվականը մասնակցել է կուսակցական կոնֆերանսներին և ժողովներին։ 1917 թվականի ապրիլի 3-ին կամ 16-ին Լենինի հետ վերադարձել է [[Ռուսաստան]]։ ՌՍԴԲԿ յոթերորդ (ապրիլյան) կոնֆերանսի և վեցերորդ համագումարի պատգամավոր։ Ակտիվ մասնակցել է [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխությանհեղափոխությանը]]ը։։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Կրուպսկայան եղել է ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կոլեգիայի անդամ, [[ԽՍՀՍ]]-ում քաղլուսավորության աշխատանքի առաջին կազմակերպիչներից, մասնակցել է կրթության վերաբերյալ խորհրդային առաջին դեկրետների նախապատրաստմանը։ 1918 թվականին ընտրվել է Հասարակական գիտությունների սոցիալիստական ակադեմիայի անդամ։ 1920 թվականի [[նոյեմբեր]]ից եղել է լուսժողկոմատին կից գլխքաղլուսի նախագահ, 1929 թվականից՝ ՌԽՖՍՀ լուսժողկոմի տեղակալ։
 
Խմբագրել է «Նարոդնոյե պրոսվեշչենիե», «Նարոդնի ուչիտել», «Կրասնի բիբլիոտեկար» և այլ ամսագրեր։ Կուսակցության յոթերորդից տասնյոթեորդ համագումարների պատգամավոր, 1924 թվականից՝ ՀԱՄԿ(բ)Կ ԿՎՀ-ի, 1927-ից՝ ՀամԿ (բ)Կ ԿԿ-ի անդամ։ Համառուսաստանյան ԿԳԿ-ի ն ԽՍՀՄ ԿԳԿ-ի բոլոր գումարումների անդամ։ ԽՍՀՄ առաջին գումարման գերագույն սովետի դեպուտատ և նախագահության անդամ։ Կոմինտերնի երկրորդ, չորրորդ, վեցերորդ, յոթերորդ կոնգրեսների պատգամավոր։ [[Լենին]]ի և կուսակցության, ժող. կրթության հարցերի ու կոմունիստական դաստիարակության մասին աշխատությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի, աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։