«Նյուրնբերգի մայսթերզինգերները»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 34.
 
Այնուհետև բացվում է տեսարան՝ [[Պեգնից (գետ)|Պեգնիցի]] ափին փռված ընդարձակ մարգագետնից: Երգիչների մրցույթին են ներկայանում վարպետներ՝ տարբեր արհեստանոցներից: Տոնական հագնված, ամեն մեկը գովաբանելով իր արհեստը, հավաքվում են կոշկակարները, դերձակները, հացթուխները, քաղաքային հսկիչներն ու երաժիշտները: Աշակերտները զվարթորեն պարում են աղջիկների հետ: Ժողովուրդն ուրախությամբ ողջունում է [[Հանս Սաքս]]ին: Սկսվում է երգիչների մրցույթը: Առաջինը ելույթ է ունենում Բեքմեսերը: Նա չէր հասցրել յուրացնել գողացած բանաստեղծությունը և ոչինչ չէր հասկացել դրա խոսքերից: Համընդհանուր ծիծաղի ներքո Բեքմեսերը, երգելով մի աներևակայելի անհեթեթություն, փախչում է այդտեղից՝ Սաքսին մեղադրելով խաբեության մեջ: Այդ ժամանակ ամբոխի միջից դուրս է գալիս Վալտերը: Եվայի ոգևորիչ ժպիտի և հավաքվածների ուշադիր հայացքների ներքո նա մեծ ոգեշնչմամբ երգում է Սաքսի տանը հորինած իր երգը՝ ճոխացնելով այն նոր ելևէջներով: Վալտերը միաձայն հռչակվում է մրցույթի հաղթող՝ ստանալով ծաղկեպսակ ու Եվայի ձեռքը: Բոլորը ցնծությամբ ընդունում են ազգային հին ավանդույթների պահպանության մասին Սաքսի հնչեցրած կոչը:
 
==Երաժշտությունը==
«Նյուրնբերգի մայսթերզինգերները» [[Ռիխարդ Վագներ|Վագների]] հասուն շրջանի միակ օպերան է, որ գրված է պատմական և կենցաղային սյուժեով: Միջնադարյան քաղաքի կոլորիտային տեսարանները, նրա կյանքի ինքնատիպությունը և սովորույթներն օպերայում մեծ տեղ են զբաղեցնում: Գործող անձանց հարաբերությունները զարգանում են ժողովրդական ընդարձակ ու գունեղ հետնապատկերի առջև: Խմբերգերը հնչում են հզոր հնչողությամբ և հարուստ բազմաձայնությամբ: Դրանցում արտահայտվում է ժողովրդի ուժը, նրա լավատեսությունն ու առողջ հոգին: Օպերայի երաժշտությունը մոտ է գերմանական ազգային երգարվեստին. այդպիսիք են Վալտերի երեք երգերը, Սաքսի երգը՝ կոշկակարների հովանավոր հրեշտակի մասին, Դավիթի երգը, և արհեստավորական միությունների խմբերգերը: