«Ածխածնի ենթախումբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ածխածնի ենթախումբ'''` [[Մենդելեև]]ի պարբերական համկարգի 4-րդ խմբի տարրեր։ [[Ածխածին]](C), [[սիլիցիում]](Si), [[գերմանիում]](Ge), [[անագ]](Sn) և [[կապար]] (Pb) տարրերը կազմում են տարրերի պարբերական համակարգի 4-րդ խումբը, որը սովորաբար անվանում են ածխածնի ենթախումբ։ Այս տարրերից [[ածխածին]]ն ու սիլիցիումը ոչ մետաղներ են, գերմանիումը միջանկյալ տեղ է զբաղեցնում, իսկ անագն ու կապարը մետաղներ են։
 
Այս ենթախմբի տարերրի ատոմի արտաքին էներգիական մակարդակում առկա է չորսական էլեկտրոն, որոնցից երկուսը զույգված են, իսկ մյուս երկուսը` չզույգված։ Միացություններ առաջացնելիս այդ ատոմները հիմնական վիճակից անցնում են գրգռված վիճակի, որը համապատասխանում է չզույգված չորս էլեկտրոնին։ Այդ իսկ պատճառով տվյալ ենթախմբի տարրերի ատոմներն այլ տարրերի ատոմների հետ հիմնականում 4 կովալենտային կապ են առաջացնում՝ համապատասխան միացություններում -4-ից +4 օքսիդացման աստիճաններ դրսևորելով։ Ըստ որում՝ 4-րդ խմբի տարրերն իրենցից ավելի փոքր են էլեկտրաբացասականությամբ տարրերի, օրինակ մետաղների հետ միացություններում բացասական օքսիդացման աստիճան են դրսևորում։ Իսկ իրենցից ավելի մեծ էլեկտրաբացասականությամբ տարրերի, օրինակ՝ [[Թթվածին|թթվածնի]] կամ [[ֆտոր]]ի հետ առաջացրած միացություններում 4-րդ խմբի տարրերը հիմնականում +2 և +4 օքսիդացման աստիճաններ են դրևորում՝ CO, CF: 4-րդ խմբի տարրերի բարձրագույն օքսիդներն են RO, որտեղ R-ն այդ խմբի ցանկացած տարր է։ Այդ օքսիդներն համպատասխանումհամապատասխանում են HRO թույլ, անկայուն թթուներ, ընդ որում, կարգաթվի մեծացման հետ, դրանց թթվային հատկություններն ավելի ու ավելի են թուլանում։ 4-րդ խմբի տարրերն առաջացնում են RH բանաձևով ներկայացվող գազային [[ջրածին|ջրածնային]] միացություններ, որոնց կայունությունը CH- SiH շարքում կտրուկ նվազում է, իսկ կապարն արդեն ջրածնային միացություն չի առաջացնում։
 
== Գրականություն ==